Համաշխարհային բանկը 2020թ․վերջին Թուրքիայի համար 3․8% տնտեսական անկում է կանխատեսում
Համաշխարհային բանկը կորոնավիրուսի համավարակի պատճառով կտրուկ նվազեցրել է Թուրքիայի 2020թ․ տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշը։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
ՀԲ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիայի համար 2020թ․ վերջին 3․8 տոկոս տնտեսական անկում է կանխատեսվում։
Զեկույցում նշվում է, որ Covid-19-ի բացասական ազդեցությունն արագորեն աճում է, ինչի արդյունքում ակնկալվում է, որ Թուրքիայի տնտեսությունը և բնակիչների եկամուտներն անկում են ունենալու։
ՀԲ-ն Թուրքիայի համար 2021թ․5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ է կանխատեսել։
Reuters-ի կողմից 14 ընկերության մասնակցությամբ կատարված սոցհարցման արդյունքներով՝ այս տարի Թուրքիայի համար 0․75 տոկոս տնտեսական անկում է սպասվում, իսկ Moody’s-ի տվյալներով՝ անկման ցուցանիշը 5 տոկոս է կազմում։
Չնայած այս կանխատեսումներին, Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարա Բերաթ Ալբայրաքը համոզմունք է հայտնել, որ տարեվերջին Թուրքիայի տնտեսությունը աճ կգրանցի։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկն ավելի վաղ Թուրքիայի համար հրապարակած 3 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը փոխարինել էր 0․5 տոկոս աճի կանխատեսմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում