Առողջություն 10:06 11/06/2020 Աշխարհում

Աշխարհում 125 ծրագրեր ջանք են թափում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու աշխատանքներում

Աշխարհում այս պահին գիտնականներն ու հետազոտողներն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ավելի քան 125 ծրագրերի վրա: Պատվաստանյութեր ստեղծելու համար սովորաբար պահանջվում են տարիներ, ինչպես նաև երկար ժամանակ կլինիկական փորձերի համար: Սակայն գիտնականները հույս ունեն, որ չափազանց մեծ վտանգ պարունակող այս վարակի դեմ չափազանց մեծ աշխատանքների արդյունքում պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև եկող տարի: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Մինչև պատվաստանյութի վերջնական հաստատումը, այն պետք է անցնի երեք փուլ: Սակայն կորոնավիրուսի վտանգի պատճառով առաջին վաղ փուլերը համատեղվել են, որպեսզի գործընթացն արագանա: Որոշ պատվաստանյութեր այժմ գտնվում են առաջին և երկրորդ փորձարկումների փուլում, այն փուլում, երբ դրանք փորձարկվում են հարյուրավոր մարդկանց վրա:

ԱՄՆ-ի կառավարության «Կորագծի արագության գործողություն» անվանումը ստացած ծրագիրն ընտրել է պատվաստանյութերի հինգ նախագիծ, որոնց դաշնային բյուջեից հատկացնում է միլիարդավոր դոլարներ պատվաստանյութի հայտնաբերման աշխատանքներն իրականացնելու համար:

Աշխատանքները սկսվել են հունվար ամսին`SARS-CoV-2 գենոմի վերծանմամբ: Պատվաստանյութի անվտանգության հետ կապված առաջին փորձերն իրականացվել են մարտին, սակայն ճանապարհին անորոշությունները շատ են: Որոշ փորձարկումներ ձախողվում են, մյուսները տալիս են ոչ հստակ պատասխան: Հույսն այն է, որ դրանց մի մասը կարող են ամրացնել մարդու իմունային համակարգը, ինչը թույլ կտա օրգանիզմին արտադրելու համար այս վիրուսի դեմ արդյունավետ հակամարմիններ:

Որևէ պատվաստանյութ ստեղծելուց հետո գիտնականներն այն տալիս են կենդանիներին, ինչպես օրինակ` մկներին կամ կապիկներին, տեսնելու համար, թե այն ազդում է արդյոք իմունային համակարգի վրա: Առաջին փուլի անվտանգության փորձարկումների ժամանակ այն տրվում է փոքր թվով մարդկանց խմբի, փորձելու համար դրա անվտանգությունն ու որոշելու չափաբաժինը, ինչպես նաև հասկանալու համար, թե այն որքան է ամրապնդում իմունային համակարգը:

Երկրորդ փուլի ընդարձակված փորձարկումների ժամանակ գիտնականները պատվաստանյութը տալիս են հարյուրավոր մարդկանց, նրանց բաժանելով մի քանի խմբերի: Օրինակ մի խմբում կարող են լինել երեխաները, մյուսում` տարեցները, քանի որ հարկավոր է հասկանալ, թե արդյոք այն տարբեր ազդեցություն չի գործում տարիքային տարբեր խմբերի մարդկանց վրա:

Ի դեպ, որոշ դեպքերում, գործընթացն արագացնելու նպատակով, համատեղվում են առաջին և երկրորդ փուլերը, և այն փորձարկվում է միաժամանակ և՛ կենդանիների, և՛ մարդկանց վրա:
Երրորդ փուլի ժամանակ պատվաստանյութը տրվում է հազարավոր մարդկանց: Դրանից հետո հարկավոր է սպասել, տեսնելու համար, թե արդյոք նրանց շրջանում ավելի ուշ որոշ մարդիկ չեն վարակվում այդ հիվանդությամբ: Այս փուլում է, որ փորձարկումները տալիս են վերջնական պատասխան` այն կարող է մարդուն պաշտպանել կորոնավիրուսից, թե ոչ:

Հաստատման փուլում յուրաքանչյուր երկրի համապատասխան մարմինները ստուգում են փորձարկման արդյունքները, և կայացնում որոշում իրենց երկրներում այն թույլատրելու, կամ չթույլատրելու մասին: Սակայն նման արագ տարածվող համաճարակների դեպքում պատվաստանյութը կարող է ստանալ արագ թույլտվության իրավունք:

Ոչ քիչ կարևոր տեղ են զբաղեցնում գենետիկական պատվաստանյութերը, նրանք, որոնք, օգտագործելով կորոնավիրուսի գեներից մեկը կամ երկուսը, ամրապնդում են օրգանիզմի իմունային համակարգը:

Նուբար Աֆեյանի գլխավորած Մոդերնա ընկերության պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսվելու է հուլիս ամսին: Ընկերությունը հույս ունի, որ պատվաստանյութը վերջնականապես պատրաստ կլինի 2021 թվականի սկզբին:

Իր պատվաստանյութը զարգացնելու նպատակով գերմանական BioNTech ընկերությունը սկսել է համագործակցել Նյու Յորքում գործող Pfizer ընկերության, ինչպես նաև` չինական դեղագործական Fosun Pharma ընկերության հետ: Pfizer-ը, որը մայիսին է իրականացրել փորձեր մարդկանց շրջանում, հյուս ունի մի քանի միլիոն չափաբաժին ստանալ արդեն աշնանը փորձարկելու համար:

Մայիս ամսին ամերիկյան Inovio ընկերությունը հրապարակեց մի ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է ԴՆԹ-ի վրա հիմնված իր պատվաստանյութը հակամարմիններ արտադրում մկների օրգանիզմում: Անվտանգության փորձարկումներ են այժմ մարդկանց շրջանում սկսվել ԱՄՆ-ում: Հունիս ամսի վերջից փորձեր կանցկացվեն նաև Հարավային Կորեայում:

Լոնդոնի Imperial College-ի հետազոտողների խումբը ստեղծել է ինքն իրեն ուժեղացնող պատվաստանյութ, որն ավելացնում վիրուսային սպիտակուցների թիվը, որպեսզի ուժեղացվի իմունային համակարգը: Հունիսի 15-ին հաստատությունը սկսելու է փորձեր կենդանիների ու մարդկանց վրա միաժամանակ:

Դոնալդ Թրամփի վարչակազմը մարտ ամսին փորձեց Curevac ընկերությանը խրախուսել իր հետազոտությունները տեղափոխել Գերմանիայից Միացյալ Նահանգներ: Ընկերությունը դեռևս փորձարկումներ չի իրականացրել մարդկանց շրջանում, սակայն կատաղության դեմ կիրառվող այս պատվաստանյութն առաջին փուլի փորձերը սկսել է դեռևս հունվար ամսին: Ընկերությունը հայտնում է, որ հաստատվելու դեպքում ամեն տարի կարող է արտադրել մի քանի հարյուր միլիոն չափաբաժին պատվաստանյութ:

Այժմ այն պատվաստանյութերի մասին, որոնք օգտագործում են ինչ որ այլ վիրուս` կորոնավիրուսի գեները բջիջների մեջ փոխադրելու համար, որպեսզի այսպիսով զարկ տրվի օրգանիզմի իմունային համակարգին:

Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութը, որը դեռևս զարգացման փուլում է, հիմնված է շիմպանզեների ադենովիրուսի վրա, որը հայտնի է ChAdOx1 անվամբ: Պատվաստանյութն անցել է առաջին փուլը և սկսում է երկրորդ ու երրորդ փուլերը միաժամանակ: Փորձերն իրականացվում են Անգլիայում ու Բրազիլիայում: Օգտվելով ԱՄՆ-ի Կորագծային արագություն գործողության աջակցությունից, այն կարող է պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալ հոկտեմբերին:

Չինական CanSino Biologics-ը փորձարկում է մի պատվաստանյութ, որը հիմնված է Ad5 անվանումը կրող ադենավիրուսի վրա:

Բոստոնում գործող Beth Israel Deaconess Medical Center անվանում կրող կենտրոնում էլ գիտնականները փորձարկում են Ad26 անվանումը կրող ադենավիրուսի վրա հիմնված պատվաստանյութը կապիկների վրա: Johnson & Johnson ընկերությունը, որը ստանում է Կորագծային արագություն գործողության աջակցությունը, վերջերս հայտարարեց, որ փորձարկումների առաջին ու երկրորդ փուլերը կսկսի հուլիսի վերջին:

Կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծելու աշխատանքներին են լծվել նաև շվեյցարական Novartis և ամերիկյան Merck ընկերությունները:

Սպիտակուցների վրա հիմնված պատվաստանյութերի նպատակն է կորոնավիրուսի սպիտակուցների միջոցով իմունային համակարգն ուժեղացնելը:

Այս ուղղությամբ աշխատող ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող Novavax ընկերությունը սկսել է փորձարկումների առաջին և երկրորդ փուլերը և ստացել 384 միլիոն դոլարի ներդրումներ:
Նույն եղանակով է ուսումնասիրություններն իրականացնում Clover Biopharmaceuticals-ը:
Փիթսբուրգի համալսարանի գիտնականներն աշխատում են PittCoVacc անվանումը կրող պատվաստանյութի վրա: Այս եղանակի համաձայն, շաքարից պատրաստված 400 փոքր ասեղներ են տեղադրվում մաշկի վրա, որոնք ձուլվելով, արտադրում են վիրուսային սպիտակուցներ մարդու օրգանիզմում:

Ֆրանսիական Sanofi ընկերությունը պատրաստվում է ստանալ վիրուսային սպիտակուցներ, օգտագործելով միջատների բջիջներում արհեստական կերպով ստեղծված վիրուսները: Նպատակն այդ եղանակով իմունային համակարգն ամրապնդելն է: Եթե փորձերը տան դրական պատասխան, ընկերությունն ամեն տարի կարող է արտադրել առնվազն 600 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:

Vaxart-ի պատվաստանյութն իրենից ներկայացնում է դեղահաբ, որն ընդգրկում է վիրուսային մի շարք սպիտակուցներ: Ամերիկյան այս ընկերությունը պատրաստվում է առաջին փուլն իրականացնել այս ամռան ընթացքում:

Կա նաև պատվաստանյութի տեսակ, որն օգտագործում է թուլացված կամ ակտիվությունից զրկված կորոնավիրուս, իմունային համակարգը բարելավելու նպատակով: Նման պատվաստանյութ ստեղծելու աշխատաքներ են իրականացնում չինական Sinovac Biotech, Sinopharm , Medical Biology ընկերությունները:

Վերջին տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի կառավարությունը կֆինանսավորի փորձնական երեք պատվաստանյութերի ստեղծման աշխատանքները: Ինչպես երկրի վարակիչ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ավագ փորձագետ Էնթոնի Ֆաուչին է ասել, երրորդ փուլի փորձարկումները, այսինքն, երբ պատվաստանյութի փորձերին մասնակցում են հազարավոր մարդիկ, կսկսվեն հուլիս ամսին Նուբար Աֆեյանի ղեկավարած «Մոդերնա», օգոստոսին` Oxford/AstraZeneca, սեպտեմբերին` Johnson & Johnson ընկերությունների կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}