Իրավունք 11:30 12/06/2020 Հայաստան

Փաստաբաններ. Արմեն Գևորգյանին հորը մեղադրանք առաջադրելը նրա հրապարակային ելույթների պատասխանն է

«75-ամյա հայրիկին մեղադրանք առաջադրելն իշխանությունների պատասխանն է Արմեն Գևորգյանի հրապարակային ելույթներին և գործող կառավարությանը փաստարկված քննադատությանը»,-նման համոզմունք են հայտնել  ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի հոր՝ Անդրանիկ Գևորգյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Լուսինե Սահակյանը։

Փաստաբանների տարածած հայտարարության մեջ ասված է.

«Ցավոք վերջին շրջանում իշխանության կամքը չկատարող, սեփական կարծիք ունեցող անձանց լռեցնելու համար իշխանությունները կանգ չեն առնում ոչինչի առաջ: Համատարած է ոչ միայն ընդդիմախոսների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումների իրականացումը, այլ նաև նրանց մերձավորների հետապնդումները:

Այս միտումով էլ պայմանավորված Հայաստանում որդեգրվել է մի գործելաոճ, երբ համատարած անհիմն արգելանքներ են դրվում տարբեր անձանց և նրանց մերձավորների գույքի ու հաշիվների վրա, ամենևին հաշվի չառնելով, թե արդյոք այդ անձինք առնչություն ունեն որևէ հանցագործության հետ, կամ արդյոք արգելադրվող գույքը գոնե տեսականորեն կարող է ձեռք բերված լինել հանցավոր ճանապարհով ծագած միջոցներից, թե ոչ:

Նույն կերպ ապօրինի արգելանքներ էին դրվել Արմեն Գևորգյանի մերձավոր և հեռավոր հնարավոր բոլոր բարեկամների գույքի ու հաշիվների վրա: Այս ապօրինի որոշումները, բնականաբար, բողոքարկվել են դատական կարգով: Բողոքարկման բազմաթիվ հիմքերից մեկը եղել է այն, որ արգելանք կարող է դրվել կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա: Փաստորեն ՀՔԾ-ն չհապաղելով, որոշեց Արմեն Գևորգյանի հոր գույքի վրա կալանք դնելու որոշմանը օրինական տեսք տալու նպատակով ոչ ավել, ոչ պակաս նրան ներգրավել որպես մեղադրյալ:

Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքի էությունն այն է, թե իբր վերջինս օժանդակել է որդուն, Սիլվա Համբարձումյանից կաշառք ստացված, 1մլն ԱՄՆ դոլարը օրինականացնելու մեջ: Ընդ որում, ըստ նույն մեղադրանքի, Անդրանիկ Գևորգյանը իբր հանդիսանալով ընկերության գործադիր տնօրեն օժանդակող բնույթի գործողությունները կատարել է հենց այդ ընկերությանը փոխանցվող գումարը տնօրինելով:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դեռևս 14.12.2018թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատվել է, որ Արմեն Գևորգյանը առնչություն չունի կաշառք ստանալու համար իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Սակայն Անդրանիկ Գևորգյանն էլ երբևէ չի հանդիսացել մեղադրանքում նշված ընկերության գործադիր տնօրենը: Ցավով կարող ենք փաստել, որ վարույթն իրականացնող մարմնի համար բացարձակ նշանակություն չունեն փաստական հանգամանքները, ապացույցները, հնարավոր հանցագործության առկայությունը կամ բացակայությունը: Կա հրահանգ, հրահանգը պետք է կատարվի, անգամ եթե այդ հրահանգը ոչ միայն դուրս է իրավական դաշտից, այլ չի կարող տեղավորվել անգամ բարոյական ու մարդկային սահմաններում:

Ցանկանում ենք ընդգծել, որ Անդրանիկ Գևորգյանին մեղադրանքի առաջադրումը Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդման շարունակությունն է, որն ըստ էության սկսվել է դեռևս 2018թ. օգոստոսի 3-ից:

Արձանագրենք, որ այս երկու տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից Արմեն Գևորգյանի բազմաթիվ իրավունքների խախտումներն արդեն իսկ հաստատվել և արձանագրվել են ինչպես ՀՀ դատարանների, այնպես էլ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:42
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:36
«Հայաստան» հիմնադրամին առավել շատ փոխանցումներ կատարվել են ԱՄՆ-ից ու Հայաստանից
«Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունն աշխարհի 73 երկրից։ «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
11:30
Կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները
Կոնգրեսական Ջիմի Գոմեսը  իր թվիթերի էջում գրում է, որ կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ սադրիչների հարվածից հայ երիտասարդը ծանր վիրավորում է ստացել
Ֆրանսիայում հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Արցախի։ Այս անգամ նրանք փակել են Վալենսի ճանապարհը, և պահանջում են վերջ դնել...
Աղբյուր` Panorama.am
11:17
Թուրքիայի վրա ԵՄ ճնշման լծակները․ Euronews
«Եվրամիությունը Թուրքիայի համար շատ ավելի կարևոր է, քան Թուրքիան` մեզ համար»։
Աղբյուր` Panorama.am
11:11
28.10.2020. Կորոնավիրուսի 2241 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4695 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: Առողջացել 694 մարդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:05
Charlie Hebdo-ի Էրդողանի ծաղրանկարը Թուրքիայի իշխանությունների զայրույթն է առաջացրել
Ֆրանսիայի և Անկարայի միջև հակամարտությունը սրվում է: Վեստի.ռու-ն գրում է, որ Թուրքիայի նախագահի վարչակազմը դատապարտել է ֆրանսիական երգիծական...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Կասպերսկի». GravityRAT կորպորատիվ լրտեսը տեղափոխվել է Android և macOS
«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ GravityRAT լրտեսական ծրագիրը, որն օգտագործվում է թիրախային կիբեռգրոհների իրականացման համար...
Աղբյուր` Panorama.am
10:51
Թշնամին թիրախավորել է բերդաքաղաք Շուշին
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական...
Աղբյուր` Panorama.am
10:48
Վիվա-ՄՏՍ. Սկսում ենք #հանունհայրենիքի մարտահրավերը
Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:  Ընկերության ֆեյսբուքյան էջից...
Աղբյուր` Panorama.am
10:38
ՊԲ հակաօդային ուժերի կողմից ադրբեջանական ԱԹՍ-ներ են խոցվել
«Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն...
Աղբյուր` Panorama.am
10:34
Կազմակերպվում է ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման գործընթաց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է. «ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին, 2020թ....
Աղբյուր` Panorama.am
10:26
Կանադայի Սենատում ներկայացվել է նախագիծ՝ Արցախի ճանաչման համար
Կանադայի Սենատում սենատոր Լեո Հուսակոսի կողմից ներկայացվել է  նախագիծ, որը կոչ է անում Կանադայի կառավարությանը դատապարտել...
Աղբյուր` Panorama.am
10:16
ԱԺ նիստը հետաձգվեց. քվորում չկա
Մեկնարկեց ԱԺ հերթական նիստը, այն վարում է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Նախքան պատգամավորների գրանցումը վարման կարգով ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել է Իրանի նախաձեռնությունը՝ հակամարտության կարգավորման համար
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին ղարաբաղյան հարցով սկսել է իր այցերը։ Նախօրեի  ուշ երեկոյան նա Բաքու էր ժամանել՝ որպես Իրանի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ֆրանսիայում բացվել է Կաննի մինի-փառատոնը
Չնայած կորոնավիրուսի համավարակի տարածմանը, որի պատճառով այս տարի հեղինականոր մի շարք կինոֆորումներ չեղարկվել են, Կաննի կինոփառատոնը, չնայած հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:51
ԱՀԿ-ն բժշկական պարագաներ է փոխանցել Հայաստանին՝ վիրավորների բուժումն ապահովելու համար
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դուջարիկը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կրկին կոչ է արել հրադադար հաստատել ԼՂ հակամարտության գոտում: Նա նաև...
Աղբյուր` Panorama.am
09:44
Զարիֆ. Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է Իրանի համար
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նախօրեին հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի տարածաշրջանում ահաբեկիչների...
Աղբյուր` Panorama.am
09:39
ՊԲ-ն շարունակում է թշնամու դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները. Արցախի ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սասունյան. Հնարավոր է, որ հայկական համազգեստով ադրբեջանցի զինվորների վրա կրակել են հենց իրենց զորքերը
2020 թ. հոկտեմբերի 25-ին ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ խանդավառությամբ հայտարարեց Արցախյան պատերազմում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հրադադարի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Ռուս քաղաքական գործիչ Ելենա Սիմիրիկովան կհանդիպի արցախցի կանանց
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր խորհրդարանում կայանալու է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն չեն ողջունում վարչապետին ուղղված հրաժարականի կոչերը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին երեկ առաջարկեցին հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ և...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության 21-րդ տարելիցը։ ԱԺ բակում ոճրագործության զոհերի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հանրային տրամադրություններում պետք է գերիշխի սթափությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս փուլը վճռորոշ ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար։ Արցախահայության գոյության հարցը...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Փաշինյանի երեկվա ուղերձը՝ պատերազմը շարունակելու մասին ԵԱՀԿ ՄԽ հայտարարության տրամաբանությունից դուրս է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում բառացիորեն հայտարարեցին....
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Կորոնավիրուսի վարակի նահանջի «ոսկե ժամանակը» չօգտագործվեց պատրաստվելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
09:12
ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Աղբյուր` Panorama.am
09:10
«Փաստ». Հակաթուրքական կոալիցիան կարող է էական քայլեր ձեռնարկել Թուրքիայի կայսերապաշտական հավակնությունները զսպելու հարցում
«Փաստ» թերթը գրում է. «Ահաբեկիչների ներկայությունը տեսանելի է ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում, իսկ վերջերս էլ հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում են 400 դոլար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}