Իրավունք 14:20 18/06/2020 Հայաստան

Դատավոր Նիկողոսյան. Տիկին Սաֆարյան, երկար եմ խոսում, որ հանգստանաք ու սկսեք նորմալ խոսել

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթացող նիստում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին, ասաց՝ ինքն էլ ներկայացնելու է, թե Քոչարյանի օրոք կառուցած դատարաններում ինչ որոշումներ են կայացվել, որոնց պատճառով Հայաստանը պարտվել է ՄԻԵԴ-ում։

«Նախ, երբ 1998 թվականին Քոչարյանը եկավ իշխանության գլուխ սպանվեց Հայաստանի Հանրապետության դատախազ Խաչատրյանը»,- ասաց Սաֆարյանը, ինչին հետևեց փաստաբան Ալումյանի՝ «առարկում եմ»-ը։

Մինչ դատավորը փորձում էր ձայնի իրավունք տալ փաստաբանին, Սաֆարյանը շարունակում էր խոսել։

«Տիկին Սաֆարյան, դե սպասեք առարկությունը լսենք գոնե»,- ասաց դատավորը։

«Դե գիտեմ, ինչ է ասելու։ Ես չեմ ուզում լսել»,- հակադարձեց Սաֆարյանը։

«Դե ձեր ուզելով չի, սպասեք, սպասեք վայ, հասկանում եմ՝ չեք ուզում, բայց ես եմ որոշում»,- նրան ընդհատեց դատավորը։

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց՝ այստեղ վերլուծության չեն ենթարկում Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածը, հակառակ դեպքում օրեր շարունակ կարող են ներկայացնել, թե ինչ է արվել։

«Սրանք փաստեր են, որոնց համար տեղեկանք պետք չէ, տեղի է ունեցել 27, 2008... Ես ուզում եմ հասկանանք իրար»,- շարունակեց խոսել Սեդա Սաֆարյանը։

«Եթե չթողնեք, ես խոսեմ, իրար ո՞նց կհասկանանք։ Հիմա փաստաբանն առարկություն է արել, դուք դրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը ներկայացրեք, ես էլ որոշեմ»,- արձագանքեց դատավորը Նիկողոսյանը։

Սեդա Սաֆարյանը թվարկեց ՄԻԵԴ-ում՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի ու այլ գործեր, նկատեց, որ դրանք խոսում են բռնությունների մասին, արդյունավետ միջոցների չկիրառման մասին, որոնք բնորոշում են Հայաստանի իրավական համակարգը. «Հիմա եկել հեղինակությունից եք խոսում, հիմա նայած ով ոնց է հասկանում»։

«Վերջին մտքի հետ համաձայն եմ, ով ոնց է հասկանում, ես ոնց հասկացա, այդպես կլինի իմ որոշումը, այլ հարց է, որ դա ձեզ հետ կամ պաշտպանների հետ կարող է չհամաձայնեցվի»,- ասաց դատավոր Նիկողոսյանը։

«Դե ես արդեն զգում եմ, թե ինչ է կատարվում, այնպես չի, որ ձեր հարցադրումներից չեմ հասկանում, ընենց չի, որ կանխատեսելիությունս զրո մակարդակի է, ես չեմ հասկանում»,- ասաց Սաֆարյանը։

Դատավորը կրկին հիշեցրեց՝ ինքը դատարանի դահլիճում ուղեղը չի անջատում, խոսում է, հարցնում է, որպեսզի խորհրդակցական սենյակում որոշում կայացնելիս վստահ լինի իր որոշման իրավացի լինելու մեջ։

«Իմ հարցերը միտված են դետալները պարզելուն ու իմ որոշում կայացնելիս վստահ լինելուն, այն չի կարող համաձայնեցվել մեղադրողների, տուժողների, պաշտպանների  հետ, այն կարող է համապատասխանել որևէ կողմի տեսանկյունին, մյուս կողմը իրավունք ունի այն բողոքարկելու ու դրա հետ չհամաձայնելու։ Տիկին Սաֆարյան, ես մի քիչ երկար եմ խոսում, որ դուք հանգստանաք ու սկսեք դատարանի հետ նորմալ խոսել։ Տիկին Սաֆարյան, եթե կարծում եք, անկողմնակալ չեմ, կարող եք ինքնաբացարկ հայտնել»,- ամփոփեց խոսքը դատավորը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, սկսել է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Նիստի ընթացքում փաստաբանները ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:58
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Կառավարությունւ տարածել է հայտարարություն, ըստ որի. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման...
Աղբյուր` Panorama.am
11:56
Ակնհայտ էր դարձել, որ մնալ տարածաշրջանում արցախցիների համար հավասարազոր է մահվան. Լևոն Գևորգյան
«Պետք է հասկանանք, որ էթնիկ զտում հասկացութունն իրավաբանական կոնցեպտ չէ, այն քաղաքական կոնցեպքտ է, երևույթ է, որի նպատակն է նկարագրևելու...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է . «Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բաղանիսի համայնքապետ. Շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք, ես արյունով պահած գիծն եմ ճանաչում
Ես Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել, մենք դեմ ենք այդ ամեն ինչին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի համայնքապետ Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
11:18
ՆԳՆ. ​Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում
ՆԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների...
Աղբյուր` Panorama.am
11:07
Սարսափելի դեպք Սյունիքում. Տարեց տղամարդուն սպանել է, ապա այրել
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել...
Աղբյուր` Panorama.am
10:58
Հայկ Դեմոյան. Մենք ականատես ենք լինում մի սարսափելի իրողության
«Մենք ականատես ենք լինում սարսափելի իրողության. Երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որն իր ցեղասխանված բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:40
Վթարային ջրանջատում Արագածոտնում ապրիլի 23-ին և 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն, մահ կամ բերդ.Միհրան Մախսուդյան
«Համայնքապետերն ինձ ասացին, որ ոչ մի ընդհանուր հայտարարի էլ չեն եկել, ինչպես որոշվել է, այդպես էլ գնում է»,-ՀՀ քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
ArmeniaSputnik-ի տվյալներով` վարչական ղեկավար Կամո Շահինյանն այդ մասին ասել է առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին։ Պատճառն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես...
Աղբյուր` Panorama.am
09:56
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը, առնվազն 600 կարմիր բերետավորներ ու ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է միլանյան թիմի հաղթանակն Իտալիայի առաջնությունում
Աղբյուր` Panorama.am
09:50
Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:34
Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե։ Panorama.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»
«Փաստ» թերթը գրում է. «Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գևորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ինտերը 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ ««Ինտեր»-«Միլան» հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։ Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, և քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տևական ժամանակ երեք...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել,...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
07:30
Ապրիլի 23-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
15:23 22/04/2024

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}