ԱՄՆ-ում մահացել է Նիկիտա Խրուշչովի որդին
ԱՄՆ-ում 85 տարեկան հասակում մահացել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյ Խրուշչովը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է նրա ընկերը՝ Գարի Փաուերը:
«Ես կարողացա կապ հաստատել նրա ընտանիքի հետ, և նրանք հաստատեցին, որ նա մահացել է», - ասաց գործակալության զրուցակիցը:
RBC-ին այս տեղեկատվությունը հաստատել է նաև Սերգեյ Խրուշչևի թոռնուհին։
Նախկին ԽՍՀՄ առաջնորդի որդին համացել է հունիսի 18-ին: Մահվան հանգամանքները պարզվում են:
Խրուշչով կրտսերը աշխատել է որպես տիեզերական համակարգերի դիզայներ, 1963-ին նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: 1990-ականներին նա արտագաղթել էր Միացյալ Նահանգներ, իսկ 1999-ին ստացել ամերիկյան քաղաքացիություն: