Հնդկաստանի վարչապետը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր մեթոդի մասին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ յոգան օգնում է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Այս մասին նա նա հայտարարել է հունիսի 18-ին՝ YouTube-ում հրապարակված կոչով: Այս մասին գրում է Regnum-ը։
Հնդկաստանի կառավարության ղեկավարը շեշտել է, որ աշխարհի ոչ մի երկիր չի հասցրել պատվաստանյութ ստեղծել վարակի դեմ, ուստի անհրաժեշտ է դիմել կորոնավիրուսի դեմ պայքարի այլ մեթոդներին:
«Միայն ուժեղ իմունիտետը կարող է պաշտպանել մեզ և մեր ընտանիքի անդամներին: Յոգան այս վահանի ստեղծման համար մեր հուսալի ընկերն է», - ասել է Մոդին:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն, Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 380 հազարը: COVID-19-ից մահացել է ավելի քան 12 հազար մարդ: