Ճապոնիայի վարչապետը չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսի 24-ին չի մասնակցի Հաղթանակի օրվա շքերթին Մոսկվայում։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության խորհրդական Հիդեկի Ույամային:
«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ վարչապետ Աբեն ներկա չի լինի այս արարողությանը», - ասել է Ույաման:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հաղթանակի շքերթը հետաձգվեց մայիսի 9-ից հունիսի 24-ը՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի պատճառով: Շքերթին չի մասնակցելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ