Մինսկում իշխանության դեմ տեղի են ունեցել նոր բողոքի ցույցեր
Այդ գիշեր Մինսկում Բելառուսի քաղաքացիները հավաքվել էին «համերաշխության շղթայի» մեջ: Ակցիան, ըստ մասնակիցների կարծիքի, ցույց էր տալիս, որ հասարակությունը ցանկանում է արդար ընտրություններ՝ գաղափարների և կարծիքների մրցակցության հիման վրա:
Ինչպես գրում է Euronews-ը, շատ մարդ էր հավաքվել, քանի որ երեկոյան հայտնի դարձավ նախագահական ընտրություններում երկրի ներկայիս առաջնորդ Լուկաշենկոյի մրցակցի՝ Վիկտոր Բաբարիկոյի ձերբակալության մասին:
Նշվում է, որ ԵՄ ղեկավարությունը աջակցություն է հայտնել ցուցարարներին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները հարգելը հիմնարար արժեք է: Բելառուսի Հանրապետության իշխանությունները պետք է ապահովեն հավասար պայմաններ բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են մասնակցել ընտրական քարոզարշավին և նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են օգոստոսի 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները