Արցախի նախագահը Covid-19-ի թեստ է հանձնել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Երևանից վերադառնալիս սահմանային հսկիչ կետում հանձնել է Covid-19-ի արագ թեստ։
«Երևանից վերադառնալիս քիչ առաջ «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, ինչպես կարգն է, ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեստ, և արդյունքը բացասական էր:
Սա կարևոր կարգ է Covid-19-ի տարածումը հնարավորինս կանխարգելելու գործում, և ՀՀ-ից Արցախ մուտք գործող ոչ մի անձ չպետք է շրջանցի այս միջոցառումը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ա. Հարությունյանն ու լուսանկար հրապարակել:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպք է հաստատվել
- Արցախի նախագահ. Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները