Իրավունք 12:49 22/06/2020 Հայաստան

Դավիթ Հարությունյան. Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ

«Փաստինֆո»-ն հրապարակել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները՝ դիտարկումները Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության նախագծի վերաբերյալ։

Դավիթ Հարությունյանի հոդվածում ասված է.

«Հունիսի 19-ին իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորները Ազգային ժողով են ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների նախագիծ։

Թերևս, ոգևորված նրանից, որ Վենետիկը հանձնաժողովը սկզբունքորեն թույլատրելի է համարել Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածի դրույթներում փոփոխությունը, Նախագիծը բացարձակապես հաշվի չի առել այդ փոփոխությունների ներկայացվող պահանջները։

Նախագծով նախատեսված կարգավորումներով անմիջապես դադարեցվում են Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները։ Միաժամանակ, դադարած է համարվում նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը։

Նախագծով նախատեսված կարգավորումները ուղղակիորեն հակասում են Վենետիկի հանձնաժողովի կողմից հունիսի 19-ի կարծիքում և դրանք նախորդած կարծիքներում արտահայտված մոտեցումներին, մասնավորապես․

· Դատավորի պաշտոնավարման ժամկետը, առավել ևս դրա հետադարձ ուժով կրճատումը անմիջականորեն կապված է դատավորի անկախության սկզբունքի հետ և ազդում է դրա վրա,

· Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ցանկացած վաղաժամկետ դադարեցում պետք է զերծ լինի ընթացիկ գործերի վրա ազդելու հնարավորություն նախատեսելուց,

· Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ցանկացած վաղաժամկետ դադարեցում պետք է զերծ լինի քաղաքական ճնշումից,

· Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթները լիովին համահունչ են միջազգային չափանիշներին և երաշխավորում են աստիճանական անցում Սահմանադրական դատարանի նոր մոդելի՝ առանց վտանգելու դատավորի կարգավիճակը,

· Սահմանադրության 213-րդ հոդվածի ցանկացած փոփոխություն, որը կնախատեսի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի փոփոխություն  պետք է կատարվի խիստ զգուշորեն և աստիճանական կերպով՝ նախատեսելով համաչափ անցումային ժամանակահատված,

· Թեև Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակը  տարբերվում է դատավորների կարգավիճակից և նախագահի պաշտոնից բխող վարչական գործառույթների վաղաժամկետ դադարեցման համար առավել մեղմ չափանիշներ են գործում, սակայն նաև դատարանի նախագահի պարագայում պետք է պահպանվի իրավական կանխատեսելիության և համաչափության սկզբունքից բխող բավարար անցումային ժամանակահատված։

Վենետիկի հանձնաժողովը, սկսած Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի սխեմա նախատեսող նախագծի վերաբերյալ իր կարծիքից (հոկտեմբեր 2019) մշտապես սատարել է սահմանադրական դատարանի այսպես կոչած «ճգնաժամի» շուրջ իշխանությունների նախաձեռնություններին և դրանով նպաստել է ներկա իրավիճակի սրացմանը։

Հունիսի 19-ի կարծիքում Վենետիկի հանձնաժողովը ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե որքանով է լեգիտիմ Սահմանադրության անցումային դրույթում ընդհանրապես փոփոխություն կատարելը։ «Անցումային» դրույթների նպատակը «պետական կառավարման և նոր համակարգին փուլային անցումն ապահովելն է», դրանք ունեն միայն ժամանակավոր կարգավորիչ բնույթ և իրացումից հետո կորցնում են իրենց կարգավորիչ նշանակությունը։ Այս մասին ուղղակիորեն նշված է դեռևս 2015 թ․ օգոստոս ամսին Ազգային ժողով ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծի պաշտոնական հիմնավորումներում և դա քաջ հայտնի էր Վենետիկի հանձնաժողովին։ Այսպիսով, 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության կարգավորիչ նշանակությունը սպառվել է Սահմանադրության 7-րդ գլխի («Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդ») ուժի մեջ մտնելով։ Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև իմ նախկին հրապարակման մեջ։

Անթույլատրելի է այն, որ Վենետիկի հանձնաժողովը՝ լինելով իրավունքի գերակայության ապահովմանը կոչված մասնագիտացված և միջազգային հեղինակություն վայելող հանձնաժողով, ակնհայտորեն իր կարծիքում իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին։ Իհարկե, Հանձնաժողովը չի գնացել դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքների արմատական զոհողության, սակայն, իր գնահատականներում դրսևորել է կողմնակալ և զիջողական մոտեցում։

Հատկապես խնդրահարույց է, այն որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում իրավիճակը ներկայացված է միմիայն կառավարության դիրքորոշման տեսանկյունից՝ անտեսելով Սահմանադրական դատարանի նկատմամբ 2019 թ․ մայիսից սկսված և մինչ այժմ շարունակվող ակնհայտ քաղաքական ճնշումներն ու հետապնդումները։ Փոխարենը, Հանձնաժողովը իր կարծիքում, հենվելով կառավարության տեղեկատվության վրա, աղավաղել է փաստեր՝ նշելով, թե իբր Գագիկ Հարությունյանի հրաժարականը կատարվել է Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 3 շաբաթ առաջ (մինչդեռ իրականում դա տեղի է ունեցել ավելի վաղ)։ Որևէ խոսք չկա այն մասին, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը պայմանավորված է եղել ԲԴԽ նախագահ ընտրվելու փաստով։ Հանձնաժողովի կարծիքը չի զլանում մատնանշել Հրայր Թովմասյանի նախկինում Հանրապետական կուսակցության անդամ լինելու հանգամանքը, այն պայմաններում, որ նույն հաջողության Հանձնաժողովը կարող էլ մատնանշել, որ հենց վերջինիս անմիջական մասնակցությամբ և ջանքերով է մշակվել 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությունը, որը հենց նույն հանձնաժողովը բնորոշել է որպես Եվրոպայի լավագույն Սահմանադրություններից մեկը, իսկ սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը գնահատվել է որպես «չա­փա­զանց բարձր ո­րա­կի և­ ա­ջակ­ցու­թյան ու դրվա­տան­քի արժանի»։

Տուրք տալով կառավարության պնդումներին, Հանձնաժողովը իր կարծիքի 25-րդ կետում վերարտադրում է կառավարության այն թեզը, որ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից 5 տարի անց դեռևս Սահմանադրական դատարանի ընդամենը 2 դատավոր է ընտրվել նոր կարգով։ Հանձնաժողովը լռությամբ է անցում այն փաստի կողքով, որ Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ են ընդամենը երկու տարի և բնականոն ընթացքի պարագայում հերթական փոփոխությունները տեղի կունենան համապատասխանաբար 2021 թ․-ին (այսինքն՝ դատարանի դատավորների 1/3-ը արդեն իսկ ընտրված կլինի նոր կարգով)։

Առավել ապշեցուցիչ են Վենետիկի հանձնաժողովի այն պնդումները, թե 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ ներդրված Սահմանադրական դատարանի ձևավորման մեխանիզմը բացառում է կառավարող մեծամասնություն կողմից Սահմանադրական դատարանի կազմի ձևավորման վրա գերակա ազդեցություն (Կարծիքի կետ 9, 34, 45, 47)։ Դա առավել քան տարակուսելի է, երբ նույն Կարծիքի 14-րդ կետում Հանձնաժողովը մատնանշում է, որ ներկայիս կառավարող մեծամասնությունը խորհրդարանում ունի 2/3-րդ մեծամասնություն (88 պատգամավոր), այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության համար անհրաժեշտ է 3/5-րդ մեծամասնություն (80 պատգամավոր)։ Պառլամենտում նման մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների ներկայիս նախագծի պարագայում, առաջանում է Սահմանադրական դատարանի քաղաքականացման մեծ ռիսկ։ Այսպես, Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 3-ի լիազորությունները 12 տարվա պաշտոնավարման ժամկետի հիմքով դադարեցվելու պարագայում, ինչն առաջրակված է Նախագծով, գործող քաղաքական ուժը այս տարի արդեն իսկ հնարավորություն է ունենալու ընտրելու 3 նոր դատավոր, իսկ 2022 թ․-ին, այսինքն՝ այսօրվա գումարման Ազգային ժողովի գործունեության ժամանակահատվածում՝ ևս 2 դատավոր։ Ստացվում է, որ Նախագծի կյանքի կոչման պարագայում, 2022 թ․ կառավարող քաղաքական ուժ կողմից են ընտրված լինելու Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 6-ը (1 անդամն էլ արդեն իսկ նշանակված է իշխող քաղաքական ուժի կողմից)։ Այս պահին իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կազմը տեսականորեն ամբողջությամբ փոփոխվելու է հաջորդ քաղաքական ուժի կողմից՝ 12 տարի հետո։ Այսինքն, նախագծով նախատեսված մեխանիզմը Սահմանադրական դատարանը դնում է պահի քաղաքական ուժից ամբողջությամբ կախվածության շարունակական ցիկլի մեջ։

Մինչդեռ նուն Վենետիկի Հանձնաժողովի նախագահը 2018 թ․ նոյեմբերին Երևանում իր ելույթի ժամանակ բերում էր Լեհաստանի օրինակը՝ ասելով, որ երբ Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգությունը հանդուրժելու դեպքում «մենք հայտնվում են սայթաքուն լանջի վրա և իշխանության մյուս բոլոր սահմանափակումները վտանգված են: Մենք կարող ենք տեսնել Լեհաստանում, որ կառավարությունը, հենց որ ստանձնեց Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողությունը, անմիջապես սկսեց խարխլել սովորական դատական համակարգի անկախությունը» (https://www.venice.coe.int/files/2018_11_01_ARM_speech_GB.pdf

Ի վերջո, Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ։ Նախագծով Սահմանադրության փոփոխությունների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից անհապաղ դադարեցվում են մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը, մինչդեռ թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:  Համապատասխան առաջադրումների ու Ազգային ժողովի կողմից ընտրության գործընթացը կարող է անհայտ ժամանակով ձգձգվել։ Բավարար է հիշեցնել Սահմանադրական դատարանի դատավորի վերջին ընտրությունը, որը տևել է մոտավորապես մեկ տարի։  Արդյունքում, անորոշ ժամանակով ունենալու ենք Սահմանադրական դատարան, որը լավագույն դեպքում բակացած է լինելու 6 դատավորից»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:42
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:36
«Հայաստան» հիմնադրամին առավել շատ փոխանցումներ կատարվել են ԱՄՆ-ից ու Հայաստանից
«Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունն աշխարհի 73 երկրից։ «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
11:30
Կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները
Կոնգրեսական Ջիմի Գոմեսը  իր թվիթերի էջում գրում է, որ կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ սադրիչների հարվածից հայ երիտասարդը ծանր վիրավորում է ստացել
Ֆրանսիայում հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Արցախի։ Այս անգամ նրանք փակել են Վալենսի ճանապարհը, և պահանջում են վերջ դնել...
Աղբյուր` Panorama.am
11:17
Թուրքիայի վրա ԵՄ ճնշման լծակները․ Euronews
«Եվրամիությունը Թուրքիայի համար շատ ավելի կարևոր է, քան Թուրքիան` մեզ համար»։
Աղբյուր` Panorama.am
11:11
28.10.2020. Կորոնավիրուսի 2241 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4695 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: Առողջացել 694 մարդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:05
Charlie Hebdo-ի Էրդողանի ծաղրանկարը Թուրքիայի իշխանությունների զայրույթն է առաջացրել
Ֆրանսիայի և Անկարայի միջև հակամարտությունը սրվում է: Վեստի.ռու-ն գրում է, որ Թուրքիայի նախագահի վարչակազմը դատապարտել է ֆրանսիական երգիծական...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Կասպերսկի». GravityRAT կորպորատիվ լրտեսը տեղափոխվել է Android և macOS
«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ GravityRAT լրտեսական ծրագիրը, որն օգտագործվում է թիրախային կիբեռգրոհների իրականացման համար...
Աղբյուր` Panorama.am
10:51
Թշնամին թիրախավորել է բերդաքաղաք Շուշին
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական...
Աղբյուր` Panorama.am
10:48
Վիվա-ՄՏՍ. Սկսում ենք #հանունհայրենիքի մարտահրավերը
Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:  Ընկերության ֆեյսբուքյան էջից...
Աղբյուր` Panorama.am
10:38
ՊԲ հակաօդային ուժերի կողմից ադրբեջանական ԱԹՍ-ներ են խոցվել
«Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն...
Աղբյուր` Panorama.am
10:34
Կազմակերպվում է ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման գործընթաց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է. «ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին, 2020թ....
Աղբյուր` Panorama.am
10:26
Կանադայի Սենատում ներկայացվել է նախագիծ՝ Արցախի ճանաչման համար
Կանադայի Սենատում սենատոր Լեո Հուսակոսի կողմից ներկայացվել է  նախագիծ, որը կոչ է անում Կանադայի կառավարությանը դատապարտել...
Աղբյուր` Panorama.am
10:16
ԱԺ նիստը հետաձգվեց. քվորում չկա
Մեկնարկեց ԱԺ հերթական նիստը, այն վարում է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Նախքան պատգամավորների գրանցումը վարման կարգով ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել է Իրանի նախաձեռնությունը՝ հակամարտության կարգավորման համար
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին ղարաբաղյան հարցով սկսել է իր այցերը։ Նախօրեի  ուշ երեկոյան նա Բաքու էր ժամանել՝ որպես Իրանի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ֆրանսիայում բացվել է Կաննի մինի-փառատոնը
Չնայած կորոնավիրուսի համավարակի տարածմանը, որի պատճառով այս տարի հեղինականոր մի շարք կինոֆորումներ չեղարկվել են, Կաննի կինոփառատոնը, չնայած հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:51
ԱՀԿ-ն բժշկական պարագաներ է փոխանցել Հայաստանին՝ վիրավորների բուժումն ապահովելու համար
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դուջարիկը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կրկին կոչ է արել հրադադար հաստատել ԼՂ հակամարտության գոտում: Նա նաև...
Աղբյուր` Panorama.am
09:44
Զարիֆ. Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է Իրանի համար
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նախօրեին հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի տարածաշրջանում ահաբեկիչների...
Աղբյուր` Panorama.am
09:39
ՊԲ-ն շարունակում է թշնամու դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները. Արցախի ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սասունյան. Հնարավոր է, որ հայկական համազգեստով ադրբեջանցի զինվորների վրա կրակել են հենց իրենց զորքերը
2020 թ. հոկտեմբերի 25-ին ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ խանդավառությամբ հայտարարեց Արցախյան պատերազմում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հրադադարի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Ռուս քաղաքական գործիչ Ելենա Սիմիրիկովան կհանդիպի արցախցի կանանց
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր խորհրդարանում կայանալու է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն չեն ողջունում վարչապետին ուղղված հրաժարականի կոչերը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին երեկ առաջարկեցին հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ և...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության 21-րդ տարելիցը։ ԱԺ բակում ոճրագործության զոհերի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հանրային տրամադրություններում պետք է գերիշխի սթափությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս փուլը վճռորոշ ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար։ Արցախահայության գոյության հարցը...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Փաշինյանի երեկվա ուղերձը՝ պատերազմը շարունակելու մասին ԵԱՀԿ ՄԽ հայտարարության տրամաբանությունից դուրս է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում բառացիորեն հայտարարեցին....
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Կորոնավիրուսի վարակի նահանջի «ոսկե ժամանակը» չօգտագործվեց պատրաստվելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
09:12
ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Աղբյուր` Panorama.am
09:10
«Փաստ». Հակաթուրքական կոալիցիան կարող է էական քայլեր ձեռնարկել Թուրքիայի կայսերապաշտական հավակնությունները զսպելու հարցում
«Փաստ» թերթը գրում է. «Ահաբեկիչների ներկայությունը տեսանելի է ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում, իսկ վերջերս էլ հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում են 400 դոլար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}