Իրավունք 09:08 22/06/2020 Հայաստան

Երեմ Սարգսյան. Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ անհամաձայնություն ունի

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ ԱԱԾ-ում անօրինական կարգով է քննվում և որ այն պետք է քննվի բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Այս հարցի վերաբերյալ շատ ծավալուն վերլուծություն կարելի է կատարել, սակայն դա կանենք վերաքննիչ դատարանում, իսկ այժմ խնդիրը կներկայացնեմ առավել հակիրճ և մատչելի:

Այսպես, քննչական ենթակայությունը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով, որի 6-րդ մասով սահմանված է, որ. «Նախաքննությունը ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի /…/ 154.2, /…/ հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները»:

Բացի այն, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ պատգամավոր է, նրա վերաբերյալ քրեական գործն էլ հարուցվել և քննվում է վերը նշված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որի նախաքննությունը կատարում են ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: Ընդ որում, նույն հոդվածի 10-րդ մասով շատ ուղիղ սահմանված է, որ. «Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը:

ԱՅՍ ԿԱՐԳԸ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ սույն հոդվածի 6-րդ և 6.1-ին մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 6-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔՆՆԻՉՆԵՐԸ /…/»: Եթե դատախազն իրավունք ունի ցանկացած քրեական գործ մեկ նախաքննական մարմնից վերցնել և հանձնել այլ նախաքննական մարմնի, ապա հարց է ծագում, թե ինչու է օրենսդիրը շատ ուղիղ սահմանել, որ 6-րդ մասում նախատեսված քրեական գործերը քննում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները: Նորից եմ հարցնում՝ ԻՆՉ

ՆՊԱՏԱԿՈՎ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅՍ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆԸ և ՈՒՄ ՀԱՄԱՐ, ԵԹԵ ՈՉ ԴԱՏԱԽԱԶԻ : Այն, որ դատախազությունն այսպիսի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ պրակտիկա է իր համար ձևավորել, որի համաձայն ՀՔԾ ենթակայության քրեական գործերը հանձնում է ԱԱԾ-ի քննությանը, դա դեռ չի նշանակում, որ դա օրինական է: Այն, որ բազմաթիվ դատավորներ՝ լավ հասկանալով, որ դատախազի այդ գործողության անօրինականությունը հաստատելով, անօրինական է դառնալու նաև ամբողջ քրեական գործը, ուստի դեռևս խուսափում են այդ պրակտիկան վերացնելու հարցում առաջինը լինելուց, դա դեռ չի նշանակում, որ այդ պրակտիկան օրինական է: Եթե անգամ ասյ քրեական գործով ևս դատարաններն այդ խախտումն արձանագրելու համարձակություն չունենան, վստահեցնում եմ, որ մի օր այդ անօրինական պրակտիկան կվերացվի և դատախազությունը կվերադառնա օրինականության դաշտ: Իսկ վերջում, որպեսզի այնպես չլինի, թե սա միայն Գագիկ Ծառտուկյանի պաշտպանական թիմի դիրքորոշումն է, ցանկանում եմ ներկայացնել նաև այս խնդրի վերաբերյալ երրորդ՝ գործի ելքով չշահագրգռված կողմի, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԴՈԿՏՈՐՙ ՊՐՈՖԵՍՈՐ Արթուր Ղամբարյանի՝ «Դատախազական անհնազանդություն քննչական ենթակայության նկատմամբ» աշխատությունից մի հատված. «Դատախազի լիազորությունը: ՀՀ Քր.ԴՕ-ի 190-րդ հոդվածում, որպես կանոն, հստակ սահմանված է նախաքննության այն մարմինը, ով իրավասու է տվյալ քրեական գործով նախաքննություն կատարել (քննչական ենթակայության իմպերատիվ կանոններ): Դատախազը ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ կարող է փոխել կամ որոշել ենթակայությունը (քննչական ենթակայության որոշման հայեցողություն): Քննչական ենթակայության ԻՄՊԵՐԱՏԻՎ կանոնների առկայության պայմաններում ԴԱՏԱԽԱԶԸ

ՉՈՒՆԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ՝ քրեական գործը նախաքննության մեկ մարմնից վերցնել և հանձնել մեկ այլ նախաքննության մարմնի: Գործնականում դատախազությունը, ԱՆՏԵՍԵԼՈՎ ՔՆՆՉԱԿԱՆ

ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԻՄՊԵՐԱՏԻՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ,ԻՆՔՆ ԻՐԵՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐԱՊԱՀԵԼ ցանկացած քրեական գործ մի նախաքննության մարմնից վերցնել և հանձնել նախաքննության այլ մարմնին։ Նման պրակտիկան ոչ այլ ինչ է, քան անհնազանդություն քննչական ենթակայության ինստիտուտի նկատմամբ»:

Սա էլ երրորդ՝ անկողմնակալ անձի, գիտկանակի օբյեկտիվ դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ: Հետևությունները թողնում եմ ընթերցողին: Իսկ վերջում նշեմ, որ Գագիկ Ծառուկյանի գործով դատարանն այս հարցին չի անդրադարձել՝ նշելով, որ այս փուլում նման իրավասություն չունի: Քանի որ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ կապված անհամաձայնություն ունի և ուստի պատրաստվում է կարճ ժամկետում որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան, ուստի այս հարցը ևս կլինի բողոքարկման առարկա»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:27
Արցախի երեխաների խաղաղության կոչը համայն աշխարհին
«Պիտի ապրենք, ապրենք և արարենք՝ հանուն կյանքի, հանուն սիրո, խաղաղության, Պիտի ապրենք, ապրենք և պայքարենք՝ ընդդեմ չարի, կամքով արի, ուժով բարի»...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ
Ֆրանսիան նախօրեին Եվրամիության գործընկեր առաջնորդներին կոչ արեց միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը...
Աղբյուր` Panorama.am
11:42
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:36
«Հայաստան» հիմնադրամին առավել շատ փոխանցումներ կատարվել են ԱՄՆ-ից ու Հայաստանից
«Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունն աշխարհի 73 երկրից։ «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
11:30
Կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները
Կոնգրեսական Ջիմի Գոմեսը  իր թվիթերի էջում գրում է, որ կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ սադրիչների հարվածից հայ երիտասարդը ծանր վիրավորում է ստացել
Ֆրանսիայում հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Արցախի։ Այս անգամ նրանք փակել են Վալենսի ճանապարհը, և պահանջում են վերջ դնել...
Աղբյուր` Panorama.am
11:17
Թուրքիայի վրա ԵՄ ճնշման լծակները․ Euronews
«Եվրամիությունը Թուրքիայի համար շատ ավելի կարևոր է, քան Թուրքիան` մեզ համար»։
Աղբյուր` Panorama.am
11:11
28.10.2020. Կորոնավիրուսի 2241 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4695 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: Առողջացել 694 մարդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:05
Charlie Hebdo-ի Էրդողանի ծաղրանկարը Թուրքիայի իշխանությունների զայրույթն է առաջացրել
Ֆրանսիայի և Անկարայի միջև հակամարտությունը սրվում է: Վեստի.ռու-ն գրում է, որ Թուրքիայի նախագահի վարչակազմը դատապարտել է ֆրանսիական երգիծական...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Կասպերսկի». GravityRAT կորպորատիվ լրտեսը տեղափոխվել է Android և macOS
«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ GravityRAT լրտեսական ծրագիրը, որն օգտագործվում է թիրախային կիբեռգրոհների իրականացման համար...
Աղբյուր` Panorama.am
10:51
Թշնամին թիրախավորել է բերդաքաղաք Շուշին
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական...
Աղբյուր` Panorama.am
10:48
Վիվա-ՄՏՍ. Սկսում ենք #հանունհայրենիքի մարտահրավերը
Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:  Ընկերության ֆեյսբուքյան էջից...
Աղբյուր` Panorama.am
10:38
ՊԲ հակաօդային ուժերի կողմից ադրբեջանական ԱԹՍ-ներ են խոցվել
«Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն...
Աղբյուր` Panorama.am
10:34
Կազմակերպվում է ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման գործընթաց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է. «ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին, 2020թ....
Աղբյուր` Panorama.am
10:26
Կանադայի Սենատում ներկայացվել է նախագիծ՝ Արցախի ճանաչման համար
Կանադայի Սենատում սենատոր Լեո Հուսակոսի կողմից ներկայացվել է  նախագիծ, որը կոչ է անում Կանադայի կառավարությանը դատապարտել...
Աղբյուր` Panorama.am
10:16
ԱԺ նիստը հետաձգվեց. քվորում չկա
Մեկնարկեց ԱԺ հերթական նիստը, այն վարում է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Նախքան պատգամավորների գրանցումը վարման կարգով ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել է Իրանի նախաձեռնությունը՝ հակամարտության կարգավորման համար
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին ղարաբաղյան հարցով սկսել է իր այցերը։ Նախօրեի  ուշ երեկոյան նա Բաքու էր ժամանել՝ որպես Իրանի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ֆրանսիայում բացվել է Կաննի մինի-փառատոնը
Չնայած կորոնավիրուսի համավարակի տարածմանը, որի պատճառով այս տարի հեղինականոր մի շարք կինոֆորումներ չեղարկվել են, Կաննի կինոփառատոնը, չնայած հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:51
ԱՀԿ-ն բժշկական պարագաներ է փոխանցել Հայաստանին՝ վիրավորների բուժումն ապահովելու համար
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դուջարիկը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կրկին կոչ է արել հրադադար հաստատել ԼՂ հակամարտության գոտում: Նա նաև...
Աղբյուր` Panorama.am
09:44
Զարիֆ. Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է Իրանի համար
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նախօրեին հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի տարածաշրջանում ահաբեկիչների...
Աղբյուր` Panorama.am
09:39
ՊԲ-ն շարունակում է թշնամու դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները. Արցախի ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սասունյան. Հնարավոր է, որ հայկական համազգեստով ադրբեջանցի զինվորների վրա կրակել են հենց իրենց զորքերը
2020 թ. հոկտեմբերի 25-ին ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ խանդավառությամբ հայտարարեց Արցախյան պատերազմում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հրադադարի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Ռուս քաղաքական գործիչ Ելենա Սիմիրիկովան կհանդիպի արցախցի կանանց
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր խորհրդարանում կայանալու է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն չեն ողջունում վարչապետին ուղղված հրաժարականի կոչերը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին երեկ առաջարկեցին հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ և...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության 21-րդ տարելիցը։ ԱԺ բակում ոճրագործության զոհերի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հանրային տրամադրություններում պետք է գերիշխի սթափությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս փուլը վճռորոշ ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար։ Արցախահայության գոյության հարցը...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Փաշինյանի երեկվա ուղերձը՝ պատերազմը շարունակելու մասին ԵԱՀԿ ՄԽ հայտարարության տրամաբանությունից դուրս է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում բառացիորեն հայտարարեցին....
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Կորոնավիրուսի վարակի նահանջի «ոսկե ժամանակը» չօգտագործվեց պատրաստվելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
09:12
ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}