Իրաքի անվտանգության ուժերը հրթիռային արձակման պլատֆորմ են ոչնչացրել
Իրաքի անվտանգության ուժերը մայրաքաղաքի մերձակայքում հայտնաբերել և ոչնչացրել են ծայրահեղականներին պատկանող հրթիռների արձակման հարթակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով իրաքյան անվտանգության ուժերի ներկայացուցչի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ հրթիռների արձակման հարթակը հայտնաբերվել է տարածքի հարավ-արևմուտքում։ Այն սպառազինված է եղել երկու «Катюша» տեսակի ռեակտիվ արկերով։
Անվտանգության ուժերի ներկայացուցչի խոսքով, ծայրահեղականները մտադիր են եղել հրթիռներ արձակել Բաղդադի հարավային արվարձաններում: