Քաղաքական 10:34 23/06/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Այսօր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է ԼՀԿ-ի և Մարուքյանի ձեռքում

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությանը։

«Երեկ շատերս ականատես եղանք «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության կողմից բեմադրված թատերական ներկայացմանը։

Հատուկ ցինիզմով, իրավունքի և առողջ բանականության նկատմամբ ընդգծված արհամարանքով, Նիկոլ Փաշինյանի անհատի կուլտի այս 88+1 սպասավորները փորձեցին հանրությանը ցույց տալ, որ իրենց դեմ «խաղ չկա», կարող են օրը ցերեկով ոտնահարել սեփական երկրի Սահմանադրությունը, եվրոպական հեղինակավոր կառույցների կարծիքը, երկրի տառացիորեն բոլոր ազդեցիկ քաղաքական կազմակերպությունների հստակ արտահայտված մոտեցումները, բազմաթիվ իրավաբանների մասնագիտական կարծիքները, և ուժի զոռով, միանձնյա, առանց հանրային կարծիքի հետ հաշվի նստելու, մի օրվա ընթացքում, կամայական փոփոխության ենթարկել երկրի Սահմանադրությունը՝ սեփական միահեծան իշխանությունը ամրապնդելու նպատակով։

Անկեղծ ասած, ես «Իմ քայլից» վաղուց որևէ այլ բան չեմ սպասում, և համարում եմ, որ նրա իշխանության ամեն հավելյալ օրվա համար Հայաստանը ծանր գին է վճարում, որը ցավոք կուտակվում է և կարող է առաջիկայում անցնել կրիտիկական շեմը։ Շատ կարևոր է սակայն, որ հասարակության մնացած կազմակերպված ուժերը միահամուռ դիմադրեն այս սողացող դիկտատուրայի հաստատմանը, և թույլ չտան, որ նախորդ իշխանությունների դեմ պայքարրի անվան տակ, երկրում բոլոր իմաստներով շատ ավելի ավտորիտար, անհանդուրժող, և ատելապաշտ իշխանություն հաստատվի։

Մեր կուսակցության խորհուրդը երեկ դիմել էր հանրապետության նախագահին, ինչպես նաև ԱԺ-ում ներկայացված մյուս երկու կուսակցություններին՝ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին՝ այս կրիտիկական պահին գիտակցել իրենց ամբողջ պատասխանատվությունը, և միահամուռ ուժերով թույլ չտալ երկրում սահմանադրական կարգի տապալում իրականացնել։

Ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ երեկ ԲՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որով հանձն առավ դիմել Սահմանադրական դատարան՝ ստուգելու երեկ տեղի ունեցած ողջ գործընթացի սահմանադրականությունը։ Որպեսզի սակայն դա տեղի ունենա, ԲՀԿ խմբակցությանը պակասում է տառացիորեն 2-3 պատգանավորական ձայն, և անհրաժեշտ է ԼՀԿ աջակցությունը։

Այսօր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է ԼՀԿ և նրա առաջնորդ Էդմոն Մարուքյանի ձեռքում։ Այսօր է, որ պարոն Մարուքյանը, քաղաքական ճկունության մաստեր-կլասսներ ցույց տալու փոխարեն, պետք է կողմնորոշվի՝ ինքը իրավական պետության և ժողովրդավարական զարգացման կողմանակից է, թե պատրաստ է համակերպվել երկրում նեոբոլշեվիկյան դիկտատուրայի հաստատման հատ։

Եթե պարոն Մարուքյանը չի կարողանա այդպես էլ կողմորոշվել, դիմում եմ ԼՀԿ երիտասարդ պատգամավորներին՝ ձեզնից յուրաքանչյուրի ձայնը այսօր առանցքային նշանակություն ունի, և կարող է մեր երկրում փոխել պատմության ընթացքը։ Մանե Թանդիլյան, Գևորգ Գորգիսյան, Տարոն Սիմոնյան, Աննա Կոստանյան, այսօր ձեզնից յուրաքանչյուրից է կախված, թե ինչ ճանապարհով մենք կգնանք։

Երեկ «Իմ քայլը» նաև ձեզ էր մարտահրավեր նետում, ձեր անվճռականության վրա էր հույս դնում, լկտի կերպով խախտելով Սահմանադրությունը։ Ցույց տվեք, որ իրենք սխալվում են, ցույց տվեք, որ դուք կարող եք վեր կագնել պահային հաշվարկներից, լինել սկզբունքային, տուրք չտալ ամբոխավարական դեմագոգիային։

Դուք կրթված մարդիկ եք, և գիտեք, թե ուր է տանում այդ դեմագոգիան, «ժողովրդի թշնամիների» անվերջ փնտրտուքը, իրավունքի նկատմամբ արհամարանքը՝ դուք ձեր կաշվի վրա եք դա արդեն զգացել։ Դուք կարող եք այսօր դեմ գնալ այդ կեղտոտ հեղեղին, և մտնել պատմության մեջ։ Կարող եք մի կողմ քաշվել, և արդեն վաղը նրանից դուրս մնալ։

Անկախ այսօրվա զարգացումներից, մենք շարունակելու ենք պայքարել մեր երկրում ցանկացած դիկտատուրայի հաստատման դեմ, նաև անկախ նրանից, թե ինչ «բարձր արժեքներով» է այն հիմնավորվելու։ Մենք միայն ժողովրդավարական և իրավական զարգացման դեպքում ունենք ապագա, և հետևողական պայքարելու ենք դրա համար։

Բոլոր իմ ընկերներին և համակիրներին կոչ եմ անում գիտակցել այս պահի կարևորությունը, կանգնել մեր պետության կողքին, և թույլ չտալ, որ մարդկանց առանձին վերցված մի խումբ այն նորից սեփականացնի»,- գրել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:35
Գագիկ Ծառուկյան. Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը
Կալանքից երեկ ազատված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր կուսակիցներին, գործընկերներին կամավորագրվելու կուսակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am
14:30
ԿԳՄՍ. Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության այլընտրանքային,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Թշնամին ունի 6539 զոհ. ինֆոգրաֆիկա
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական...
Աղբյուր` Panorama.am
13:50
Յոթ զինծառայող ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի
Արցախի պաշտպանության բանակը ներկայացրեց է հերթական նորօրյա հերոսներին։ «Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ինչպես իմանալ՝ կայքն իրական է, թե ֆեյք
Խորհուրդներ՝ մասնագետներից
Աղբյուր` Panorama.am
13:37
Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ. ՊՆ ներկայացուցիչ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում այս պահին հայ գերիների հարցով երեք ընթացող գործ կա։ Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Սիրանուշ...
Աղբյուր` Panorama.am
13:26
23.10.2020. ՊԲ-ն հրապարակել է 27 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։ 1. Մարանջյան Էդվարդ Արտուշի,...
Աղբյուր` Panorama.am
13:22
Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին
Ֆեյսբուքյան օգտատեր Պետո Պողոսյանը աճուրդի է դնում  Արցախյան շփման գծում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի՝ վրձնով արված նկարը, որպեսզի վաճառքի...
Աղբյուր` Panorama.am
13:16
ՄԱԿ-ը՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումների մասին
ՄԱԿ-ն աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանք, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի շուրջ համակարտության ապաէսկալացմանը և նպաստում են...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ
«Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ կից...
Աղբյուր` Panorama.am
12:53
Սուրեն Պարսյան. Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հերթական հոդվածում գրում է. ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Արցախցիների կենսաթոշակները վճարելու համար գործարկվելու է «Արցախփոստի» 2-րդ տեղամասը
Արցախի Հանրապտության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:30
ՄԻԵԴ շենքի դիմաց հայերը խաղաղություն են պահանջում
Ֆրանսիայի արևելքում գտնվող Ստրաստբուրգ քաղաքում բողոքի բազմամարդ ակցիա են իրականացնում հայ համանյքի ներկայացուցիչները։ Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Ես «պրոստոյ շկոլ» էի ուզում, էս ո՞ւր եք ինձ բերել. արցախցի երեխա
«Պատերազմի առաջին օրվանից մենք ընդունել ենք երեխաներ ոչ միայն Արցախից, այլ նաև Վարդենիսից։ Երեսուն երեխա այս պահին ընդգրկված է մեր...
Աղբյուր` Panorama.am
12:02
ՊԲ հրետանին ճշգրիտ թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու զինտեխնիկան
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը նոր տեսանյութ է հրապարակել առաջնագծից: ՊԲ հրետանային ստորաբաժանումները ճշգրիտ թիրախային հարվածներով...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա. Ցեղասպանագետների միջազգային միություն
Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայության...
Աղբյուր` Panorama.am
11:50
ՈւԵՖԱ-ն պատժել է ադրբեջանական ակումբին ռազմական ողջույնի համար
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, պատժել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝  լեհական...
Աղբյուր` Panorama.am
11:43
Դեսպան. Իրանը չի հանուրժի իր տարածքում ագրեսիան
«Թեհրանը շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին և չի հանդուրժի իր սահմանների կամ տարածքի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:37
Միջազգային կառույցների համար պետությունների շահերը շատ ավելի գերակա են, քան երեխաների իրավունքները. Խաչատրյան
«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում կրթությունն ու երեխաները տուժում են՝ որպես առաջնային օղակներ»,- այսօր «Հումանիտար աղետ....
Աղբյուր` Panorama.am
11:24
Արամ Առաջին. Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է
Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսը։...
Աղբյուր` Panorama.am
11:12
Սենատոր Բոբ Մենենդեսը հայանպաստ երկու բանաձև է ներկայացրել
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Բոբ Մենենդեսը երկու կարևոր բանաձև է ներկայացրել՝ կոչ անելով պետքարտուղղարությանը զեկույց...
Աղբյուր` Panorama.am
11:05
23.10.2020. Կորոնավիրուսի 2474 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Առողջացել է 489 մարդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:01
Բայդենը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 3.5 միլիոն դոլար. Դոնալդ Թրամփ
Նեշվիլում տեղի է ունեցել գործող նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի նախընտրական վերջին հեռուստատեսային բանավեճը:...
Աղբյուր` Panorama.am
10:38
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հանդիպումների մասին
«Ես տեղեկացված եմ եղել այդ հանդիպումների ու դրանց բովանդակության մասին»,-«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
10:24
Պրոֆեսոր. Հակաբիոտիկներ չօգտագործել COVID-19- ը կանխելու համար
Հակաբիոտիկները չեն օգնում կորոնավիրուսի դեմ, դրանք չեն կարող օգտագործվել կանխարգելման համար, քանի որ միկրոօրգանիզմները կարող են կայուն լինել...
Աղբյուր` Panorama.am
10:19
«Քո ոգին ապրելու ու տեսնելու է հաղթանակը». Զոհվել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը
«Հարգելի՛ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներ, Պահը պատմական է. Կերտվում է ապագան։ Այստեղ՝ Արցախում...
Աղբյուր` Panorama.am
10:10
Պոմպեո-Մնացականյան հանդիպումը նախատեսված է այսօր՝ ժամը 18։30-ին
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու...
Աղբյուր` Panorama.am
10:04
«Փաստ». Արցախում ընթացող պատերազմը խոստանում է լիովին նոր իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմը խոստանում է լիովին նոր իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում։ Հայկական...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}