Քաղաքական 17:57 23/06/2020 Հայաստան

Ճակատագրի հեգնանք, կամ 300 և 300․1 հոդվածների ոդիսականը

Նոր կոչվող Հայաստանի ամենամեծ զավեշտներից է այն, որ   մեկ մարդու կամքով ԱԺ  89 պատգամավորներ միաձայն քվեարկությամբ  տապալում են  երկրի սահմանադրական կարգը և կոպտորեն յուրացնում են իշխանությունը, բայց միևնույն ժամանակ՝ դատարանում նույն մարդու քմհաճույքով  երկու տարի ընթանում է 2008-ին սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման  կարած-կարկատած գործի քննությունը։

Այս երկու տարում  300 և  300․1 հոդվածները ենթարկվեցին մասնագիտական-փորձագիտական մանրազննին վերլուծության՝ փաստաբաններից մինչև Սահմանադրական դատարան, ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով։ Ինչպես և բոլոր հարցերում, այնպես էլ այստեղ հակադիր մեկնաբանություններ են տրվում իշխանական իրավաբանների և իրավաբանական մնացած հանրության կողմից։ Ամեն մեկի իրավունքն է  ընտրել, թե ում կարծիքն է ավելի պրոֆեսիոնալ՝   Արփինե Հովհաննիսյանի, Ռուբեն Մելիքյանի, Արամ Վարդևանյանի  (շարքը կարող եմ անվերջ շարունակել), թե՞  չաշխատելով   պետությունից աշխատավարձ ստացող Վահե Գրիգորյանի, հեծանիվից վախեցող Նիկոլայ Բաղդասարյանի կամ  10 րոպեանոց ասելիքը ժամուկեսում արտահայտող Տիգրան Եգորյանի։

Հավանաբար հենց վերջիններիս   իրավական գիտելիքներին էին  ապավինել ԱԺ-ում հունիսի 22-ին «ձեռքի  հետ» Սահմանադրությունը  փոփոխող 89 պատգամավորները, ովքեր ականջները պինդ փակել էին  իրավաբանական հանրության  այն զգուշացումներին,    որ կոլեկտիվ հանցանք են գործում  իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման հոդվածներով։  Մասնագետների կարծիքով, հատկապես արտակարգ դրության պայմաններում կատարած այս արարքների համար յորաքանչյուրին սպառնում է 10-15 տարվա ազատազրկում։ 

Պատգամավորները  չե՞ն գիտակցում, թե ոնց են սեփական պարանոցին պարան հագցնում։ Փաշինյանից այնքա՞ն են  վախենում,  որ խաչ են քաշում իրենց ապագայի վրա, թե՞ հույս ունեն վայելել նրա աջակցությունը ճակատագրական պահին։  Իզո՜ւր, Փաշինյանի հակաօրինական   արարքներն այնքան շատ ու բազմազան են, որ նա ինքն է իրեն վերջնականապես խճճել քրեական հոդվածների  հսկայական փնջում։

Իսկ 89-ի նկատմամբ  կկիրառվեն երկար  փորձաքննություն անցած 300 և 300․1 հոդվածները, ինչպես  երեկ ողջ օրը անկեղծորեն զգուշացնում էին ոչ իշխանական իրավաբանները՝ փորձելով հետ պահել երիտասարդներին խոտոր ճանապարհից։ Ավա՜ղ․․․ որոշումն ԱԺ սովորության համաձայն՝  «ափալ-թափալ» ընդունվեց, դեռ մի բան էլ ավելին՝ հասցրեցին Հանրապետության նախագահին  ծննդյան օրով զրկել  ԱԺ որոշումը ստորագրել-չստորագրելու լիազորությունից։  Ստացվում է՝  ի՞նչ նախագահ, ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ օրենք․․․ կա մեկ մարդ և այդ մարդը Նիկոլն է։  Եթե անկեղծ լինենք,  ՍԴ կազմի փոփոխությունն   ո՞ւմ է  երջանկացնելու՝  աշխատանքից ու առողջությունց զրկված  քաղաքացուն, թե՞  ևս մեկ ոսկեձկինկական քմհաճույք իրականացրած վարչապետին։ Հաստատ Սահմանադրական դատարանը վերջին բանն է, որ մտահոգում է չվարակվելու և օրվա  ապրուստի հոգսերով գոյատևող քաղաքացուն։

Պատկերացնում եք, եթե  նույն այս եռանդով ու փութաջանությամբ գործադիրն ու օրենսդիրը պայքարեին համավարակի դեմ․․․ վստահաբար մեկ ամսում կորոնավիրուսի մեջքը կջարդեին։ Բայց չէ, իրենք կոչված են իրենց գործատուների պահանջներն անտրտունջ ու  միաձայն կատարելուն։ Հենց այս միակամ հնազանդությունն է այն վառ օրինակը, թե ինչու չի կարելի իշխանության չորս  ճյուղերը կենտրոնացնել մեկ ձեռքում,  այն էլ՝ հայ ու Հայաստան չսիրող ձեռքում։

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր եզակի հնարավորություն ունի՝  խոչընդոտելու մեր պետության լիակատար հեղինակազրկումը։ Մինչև այս պահը ԼՀԿ-ն չի հայտնել իր դիրքորոշումը՝ ՍԴ դիմելու հարցով  ԲՀԿ-ի ստորագրահավաքին միանալու կապակցությամբ։ Հուսանք, որ եթե ոչ խմբակցությունը, ապա գոնե անհատ պատգամավորներ կգիտակցեն, թե որքանով է իրենց հեղինակությունը կախված այս որոշումից։ Անձնապես իրե՛նց, որովհետև ոչ ոք չի կասկածում, որ  ՍԴ-ն իր պրոֆեսիոնալ, ամուր, հայրենասեր գործող կազմով  (-1) կգտնի անմեղսունակ գործիչների հարձակումներից  պետության վարկը փրկելու իրավական ուղիները։  Կգտնեն,  քանի որ ունեն  լավ իրավաբանին բնորոշ որակներ՝ բարձր պրոֆեսիոնալիզմ,  քաղաքացիական ինքնագիտակցություն, պատասխանատվություն, մարդասիրություն, լայնախոհություն։

Ինչ վերաբերում է հունիսի 23-ին նշանակված,  300 և 300․1 հոդվածների  երկտարյա ոդիսականի սկիզբ հանդիսացած՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստին, ապա այն հետաձգվեց  Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառաբանությամբ։ Դատին ներկա էր գրավի կրառմամբ արդեն  ազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հաջորդ նիստն, ըստ ձևավորված ավանդույթի՝ մյուս երեքշաբթի օրն է․․․ Հիմա  ո՞վ է ձգձգում։

Լիա Իվանյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Թբիլիսիում դաշտային վրաններ կտեղադրվեն՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար
Թբիլիսիում նախատեսվում է դաշտային վրաններ տեղադրել, որտեղ քաղաքացիները կկարողանան կորոնավիրուսի թեստ հանձնել: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
20:24
Խոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի...
Աղբյուր` Panorama.am
20:18
ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Իրանի Պաշտպանության նախարարության դեմ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սահմանափակող միջոցներ է կիրառելու Իրանի Պաշտպանության նախարարության դեմ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:12
Փոփվել է «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպման անցկացման վայրը
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումը Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի փոխարեն...
Աղբյուր` Panorama.am
20:06
«Ընկերների» աստղերը «Էմմիի» ժամանակ վերամիավորվել են
«Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ «Ընկերներ» սերիալի աստղերի մասնակցությամբ  անցկացվել է վիդեոկոնֆերանս:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը
Կորոնավիրուսի համավարակը կավարտվի լավագույն դեպքում 2022 թվականին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Microsoft ընկերության հիմնադիր...
Աղբյուր` Panorama.am
19:49
ԱՄՆ-ում 2001-ի ահաբեկչության մասին ֆիլմ կնկարահանվի
Դերասան Ռամի Մալեքը, ով առավել հայտնի է որպես «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիի դերով, նկարահանվելու է 2001 թվականի...
Աղբյուր` Panorama.am
19:37
Գերմանիայի ԱԳՆ խոսել է Նավալնիի վիճակի վերաբերյալ ՌԴ-ի երկրորդ խնդրանքի մասին
Ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանից իրավական աջակցություն ցուցաբերելու համար Գերմանիային ուղարկված երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Լուիս Սուարեսը կմնա Լա Լիգայում
«Բարսելոնա»-ի առաջատարներից մեկը՝ Լուիս Սուարեսը, կմնա իսպանական Լա Լիգայում: 33-ամյա ուրուգվացին կարիերան կշարունակի Մադրիդի...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գութանը»՝ Տավուշում
Փառատոնին կմասնակցի ազգագրական 13 խումբ։
Աղբյուր` Panorama.am
19:00
ԱՄՆ-ը հրաժարվել է Եվրոպայից դուրս բերել միջուկային զենքը
ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ամեն ինչ, բացի Եվրոպայից միջուկային զենքը դուրս բերելուց։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
18:44
Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը շուտով պատրաստ կլինեն
Պեկինում 2022թ․ կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը  պատրաստ կլինեն առաջիկա դեկտեմբերին: ՀԱՕԿ-ը փոխանցում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Եվրամիությունը չկարողացավ համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում
ԵՄ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում: Հայտնի է,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ընկերներից մեկը պատմել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծության մասին
Ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը  պլանավորել է բաժանվել ռեփեր Քանյե Ուեսթից։  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Page Six-ը՝...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։
Աղբյուր` Panorama.am
18:12
Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է խոնարհել...
Աղբյուր` Panorama.am
18:06
Մոլդովական փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում սեպտեմբերի  23-24-ն առանձին շրջաններում, 22-ին և 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում «Հայաստանի անկախության օր» է հռչակվել
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքապետը սեպտեմբերի 21-ը հռչակել է «Հայաստանի անկախության օր»։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Չեխիան առողջապահության նախարարին փոխեց համաճարակաբանով
Չեխիայի կառավարության գիտության և հետազոտությունների հարցերով հանձնակատար Ռոման Պրիմուլան կգլխավորի երկրի Առողջապահության նախարարությունը: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:37
Սոցիալական հեռավորություն չպահպանելու պատճառով Մադրիդի թատրոնը չեղարկել է ներկայացումը
Իսպանիայի մայրաքաղաքի Թագավորական թատրոնը հասարակության մի մասի բողոքների պատճառով ստիպված էր չեղյալ հայտարարել կիրակի երեկոյան նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Տիխանովսկայա. Բելառուսում բողոքի ցույցերը կարող են տարիներ տևել
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ հանրապետությունում բողոքի ցույցերը չեն հանդարտվելու և կարող են...
Աղբյուր` Panorama.am
17:22
Նավալնին ռուս իրավապահներից պահանջել է վերադարձնել իր հագուստը
Բլոգեր Ալեքսեյ Նավալնին, բուժվելով գերմանական «Charite» կլինիկայում, Ռուսաստանի իրավապահ մարմիններից պահանջել է վերադարձնել իր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սուրենյանց. Հայ-ռուսական հարաբերություններում առկա է լուրջ, ինստիտուցիոնալ ճգնաժամ
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից մասամբ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Հունիսից ի վեր Մոսկվայում գրանցվել է COVID-19-ի դեպքերի առավելագույն աճ
Ռուսաստանի 84 մարզերում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի օրական աճը կազմել է 6196: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Մոսկվայում այն վերջին...
Աղբյուր` Panorama.am
17:02
ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի գրեթե 40 հազար նոր դեպք է հաստատվել
ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության օրական նոր դեպքերի թիվն աճել է 38,978-ով, հիվանդությունների  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ճանապարհաշինարարները վնասել են Beeline-ի օպտիկական մալուխները
«Ցավով պետք է նշենք, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու վարքագծի առաջին դեպքը չէ»։
Աղբյուր` Panorama.am
16:50
Պրոֆեսոր Գրիգորյան. Այսօր մասնագիտական այլակարծությունը հետապնդվում է բարդույթավորված ու քինախնդիր ինքնահավանների կողմից
Պրոֆեսոր Սոմվել Գրիգորյանը հայտարարում է մի խումբ համախոհ բժիշկներով «Արժանապատիվ բուժաշխատողների միություն» հասարակական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Ամուլսարի պահապան. Ջերմուկի բնակիչները սպասում են Փաշինյանին
«Զսպեք սադրանքներ հրահրող և հանրությանը բևեռացնողներին»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ
15:43 17/09/2020

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}