Մշակույթ 16:26 23/06/2020 Հայաստան

Ինչպե՛ս տնտեսապես ձեռնտու մոդելով կառուցապատել Ֆիրդուսի թաղամասը՝ հիմնականում պահպանելով այն. aravot.am

Аravot.am կայքում հրապարավել է ճարտարապետ-քաղաքաշինարար, Ուրբանլաբի [www.urbanlab.am] հիմնադիր Սարհատ Պետրոսյանի հոդվածը Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման  նախագծի վերաբերյալ.

«Վերջին օրերին Երևանի Ֆիրդուսի կամ թիվ 33 թաղամասի շուրջ զարգացումներն ու նախագիծը քննադատող ելույթներն ու գրառումները կարծես թե ներկայացրել են ողջ եղելությունը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պատասխան հայտարարությունն անգամ չփարատեց նախագիծը խնդրահարույց համարողների մտահոգությունները, և քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների բավական ամբողջական վերջին հայտարարության պահանջներից ու մտահոգություններից որևէ մեկի վերաբերյալ պատասխաններ կարծես թե դեռ չեն հնչել։ Քանի դեռ այս հայտարարությամբ բարձրացված հարցերի պատասխանները ստացված չեն, մենք նախագծի մասին գնահատականներ կարող ենք տալ տարբեր տեղերից քաղած կցկտուր տեղեկությունների հիման վրա։ Թերևս հենց այդ պատճառով, բաց հասանելի որևէ աղբյուրից մենք չենք կարող ստանալ հանրային բաց քննարկմանը ներկայացված տարածքի (կամ մի մասի) Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության արդյունքները, որոնք ներկայացվել են 2020 թվականի հունիսի 4-ին։ Սակայն փաստ է, որ փոխվարչապետի հայտարարած փոխզիջումը որևէ աղերս չունի նախորդիվ հնչեցրած մտքերի հետ։ Այն գրեթե չի վերաբերվում կառավարության որոշմամբ հաստատված տարածքին, քանի որ, նախ դրանց մի մասը չի գտնվում հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում, իսկ այն, ինչին անդրադառնում է հայտարարությունը, ինքնըստինքյան ենթադրվում էր իրականացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի համաձայն։ Այն նպատակ ունի փարատելու թաղամասի ներսում եղած ժառանգության վերաբերյալ հանրության մտահոգությունները։ Այսինքն, Տիգրան Ավինյանի այս հայտարարության արդյունքում ենթադրվում է ընդլայնել հանրային գերակա շահի տարածքն ու թիրախավորել նոր հուշարձաններ։ Ինչպես և նախկինում, գտնում եմ, որ այս պահին, դժբախտաբար, մենք չունենք քաղաքային պլանավորման և ժառանգության պահպանության այն կարողությունները, որպեսզի դիմակայենք այս նոր մարտահրավերին։

Ինչևէ, մենք ունենք այն, ինչ ունենք։ Ի հեճուկս ոլորտի պատասխանատուների, որոնք այդպես էլ չտարբերեցին Քաղաքաշինության կոմիտեն իրենց նախագծային կազմակերպությունից (իմա՝ դուքանից), մենք կորցրել ենք հարցը թափանցիկ ու պրոֆեսիոնալ մակարդակով լուծելու հնարավորությունը։ Ուստի, որոշեցի հանդես գալ այլընտրանքային, ինչո՞ւ չէ՝ նաև փոխզիջումային տարբերակով։ Սակայն մինչ այդ կուզենայի թվարկել ներկայացված առաջարկի խնդիրներից մի քանիսը՝ մեծ հարգանք տածելով ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի ու նրա թիմի, ինչպես նաև կառուցապատողներից մի քանիսի, հատկապես «Էլիտ գրուպի» տնօրեն Արմեն Միկոյանի հանդեպ։ Կարծում եմ, որ վարչարարության ու կոռումպացված որոշումների ընդունման տրամաբանությունը նրանց և շատ ուրիշների, այդ թվում՝ կառավարության մեր գործընկերներին, թույլ չի տվել փորձել այս հարցին նայել այլ դիտանկյունից։ Նախ` արձանագրենք, որ ոչ ոք երբեք չի ասել, թե այս թաղամասում ոչ մի զարգացում չպետք է թույլատրել։ Թաղամասն այս վիճակով, որին հասել է ապաշնորհ քաղաքային պլանավորման արդյունքում, իրապես անհարիր է ցանկացած քաղաքի։ Ներկայացված լուծումն առաջին անգամ, ի դեպ դեռ 2007 թվականին, ներկայացրել է լուսահոգի ճարտարապետ Լևոն Ղալումյանը՝ Երևանի կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագծով։ Այսպիսով, հինգ հիմնական պատճառ, թե ինչու եմ կարծում, որ այս նախագիծն այս տեսքով անընդունելի է.

1.Պատմականորեն ձևավորված թաղամասում հաշվի չեն առնվել կառուցապատման ինքնաբուխ տրամաբանությունը, թաղամասի հյուսվածքը, ժառանգության առումով արժեքավոր միջավայրն ու պահպանված շենքերը (կա նվազագույնը 5-6 շենք, որոնք կարող էին լինել պահպանվող հուշարձանների ցանկում)։

2.Լինելով քաղաքի կենտրոնում կառուցապատման ենթակա վերջին տարածքներից, այն պետք է ունենար հանրային նշանակության բաղադրիչ, օրինակ, դատական համակարգի նշանային կարևորության համալիր (ստեղծվող Գերագույն դատարանի ժամանակակից ու Հանրապետության հրապարակից երևացող շենք) կամ նոր մշակութային կառույց (ասենք՝ պատկերասրահ)։ Ի դեպ, համանման առաջարկով հանդես եմ եկել դեռ 2018 թվականի ամռանը՝ գտնելով, որ քաղաքական նոր իրողությունների պայմաններում քաղաքային տարածության նշանային առումով դատական իշխանության վերարժևորման կարիք ունենք։

3.Հանրապետության հրապարակի հարևանությամբ ևս մեկ հսկայական հրապարակի ստեղծումը քաղաքային դիզայնի և պլանավորման տեսակետից վիճահարույց է։ Հիշեցնեմ, որ նոր հրապարակը Հանրապետության հրապարակի քառորդ չափն է ունենալու, կամ գրեթե Շահումյանի հրապարակի չափը, իսկ որ ավելի կարևոր է՝ սրանով մենք խորացնելու ենք երկրի թիվ մեկ հրապարակի վերջին երկու տասնամյակների ձևախեղումներն ու այն մոտեցնելու ենք անշտկելի վիճակի։ Կարծում եմ, որ սրա մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։

4.Հանրային գերակա շահ անվան տակ հերթական անգամ քաղաքացու տան տեղում տուն է կառուցվում մեկ այլ քաղաքացու համար՝ դասական ջենտրիֆիկացում (gentrification) օրենսդրական կարգավորմամբ՝ պետության ձեռամբ։ Հանրային գերակա շահի գործիքակազմը ոչ թե բնակելի շենք, հյուրանոց և նման այլ գործառույթներ ունեցող շենքերի համար է նախատեսված, այլ հանրության կարիքների բացառիկ կարևորության դեպքերի, օրինակ, ենթակառուցվածքների և համապետական նշանակության այլ նախագծերի համար։

5.Նախագծային գործընթացն անհասկանալի ու վիճահարույց է եղել՝ սկսած ներդրողների ընտրությունից, նախագծողների կազմից և իրացման համար պատասխանատու ձևաչափից։ Այս մասով հավատացնում եմ, որ այս ներդրումը կրելու է նույն այն պիտակը, որը կրել ու դեռ երկար ժամանակ կրելու են Հյուսիսային պողոտան ու «Հին Երևան» նախագիծը: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ վերջին երկու տարիներին հանրային իշխանություններին այդպես էլ չհաջողվեց քաղաքային զարգացման (իմա՝ քաղաքաշինության) բնագավառում հիմնարար բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև որպես փաստ ընդունելով, որ հետհամաճարակային տնտեսական անկման պայմաններում հանրային կառավարման մարմինները փորձելու են աջակցել տնտեսական ցանկացած ակտիվության, կարծում եմ, որ այս նախագիծը դադարեցնելու համար բավարար քաղաքական կամք չունենալու պարագայում անհրաժեշտ է, այսպես ասած՝ թուղթ ու գրիչով փոքր-ինչ բարձրաձայն խորհել այս ամենի շուրջ։

Այդ նպատակով մեր թիմի անդամ, ճարտարապետ Գևորգ Թորոսյանի հետ 1-2 օրվա ընթացքում փորձեցինք մեզ քիչ թե շատ հասու տվյալների հիման վրա վերլուծել նախագծի տնտեսական տրամաբանությունն ու ներկայացնել այլընտրանքային մոտեցում՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի ֆեյսբուքյան էջից վերցնելով վերջին կառուցապատման ուրվագիծը, ինչպես նաև կառուցապատման՝ 2016 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած (այսօր արդեն գոյություն չունեցող) Հայաստանի զարգացման հիմնադրամի կայքից 2017 թվականին իմ ներբեռնած փաթեթից դուրս բերելով շենքերի բարձրությունները (հարկայնությունները) և կառուցապատման խտությունները։ Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ Հ1-ի ռեպորտաժում ներկայացվեցին կենտրոնական հատվածի շինությունների առաջարկները, որոնցում դրանք ունեին 13 հարկի բարձրություն։ Այս առումով հատկապես հետաքրքիր է այն փաստը, որ 2016 թվականի բարձրությունները գրեթե կրկնապատկվել են։ Նախկին 8 հարկի կամ 27 մետրի փոխարեն այժմ ունենք 13 հարկանի կամ մոտ 45 մետր բարձրություն։ Ի դեպ, նույն 2016 թվականի նախագծով նման բարձրություն ուներ միայն մեկ շենք, այն էլ՝ Խանջյան փողոցին հարող հատվածում։ Ինչևէ, այս մասով կարծում եմ, որ այս որոշումների ընդունման տարբեր մասնակիցներ դեռ պետք է պարզաբանումներ տան, թե ինչպե՞ս են փոխվել կոռումպացված համարվող նախկին համակարգի օրոք ընդունված որոշումները՝ հօգուտ կառուցապատողի (տե՛ս նկար 1)։ Այսպիսով, հիմք ընդունելով 2016 թվականի հրապարակված հայեցակարգը՝ բոլոր լոտերի մակերեսների գումարից դատելով, նախատեսվում է իրացնել մոտ 40’000 քմ տարածք (հայտարարվել է մոտ 55’000 քմ, իսկ 2016 թվականին նախատեսված էր 37’000 քմ), որից կառուցապատվելու է միջինացված տարածքի մոտ 47%-ը (24%-100% կառուցապատվող լոտեր կան)։ Հարկայնությունը 3-14 հարկ է (12-48 մետր), բայց հիմնական գերիշխող հարկայնությունը 8 հարկ է կամ 27 մետր։

Հարկայնության մասով պետք է նշեմ, որ ակնադիտարկումներով այդ տարածքի գերակշռող մասի հարկայնությունը պետք է լինի առավելագույնը 4 հարկ, Հանրապետության հրապարակից դիտելի չլինելու, ինչպես նաև Տիգրան Մեծ ու Հանրապետության փողոցներին հարող մասերում հուշարձաններին չխանգարելու նպատակով՝ առավելագույնը 3 հարկ, իսկ դեպի Խանջյան և Բուզանդի փողոցներ կարող է հասնել մինչև 8-10 հարկի։ Այս ամենը պետք է մոդելավորվի ու քննարկվի մանրամասն, իհարկե, եթե դեռ չի կատարվել նման վերլուծություն։ Փաստորեն, առկա նյութերի հիման վրա կարող ենք ասել, որ կառուցապատվելու է մոտ 145’000 քմ (2016-ին նախատեսված էր 143’336 քմ)։ Սա՝ այն դեպքում, երբ ունենալու ենք բավական լայն ներքին փողոցներ և մոտ 6’000 քմ կլոր (ոմանց կարծիքով նեոստալինյան) հրապարակ։ Եթե մենք հիմք ընդունենք իմ նշած առաջին պատճառը, թե ինչու չի կարելի կառուցապատել տարածքն այսկերպ, և փորձենք պահպանել բոլոր պատմական փողոցներն ու ուղղությունները, եթե փորձենք պահպանել քիչ թե շատ պահպանության ենթակա բոլոր շենքերն ու մնացյալ տարածքներում թույլատրել խելամիտ ու տակտով ճարտարապետական միջամտություններ, ապա մենք կարող ենք դիտարկել երկու տարբերակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:10
Ռազմիկ Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի Մ-19 հավաքականը
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռազմիկ Գրիգորյանը: Նրան կօգնի Արմեն Սանամյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում hունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կարին Տոնոյան. Հունվարի 28-ը՝ Հայ զինվորի անպարտ ոգու ու ապագա հաղթանակի խոստման օր
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան էջում դիմելով պատերազմում զհոված որդուն, գրում է. «Հիշո՞ւմ ես,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում
Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում: Օրինակ՝ թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային...
Աղբյուր` Panorama.am
17:45
Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա
Շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագիրը: ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Պոմպեյի պատմությունը նոր արտեֆակտներով
Վերջին տասնամյակների ընթացքում Պոմպեյի հնագիտական պարկը միայն երբեմն և կարճ ժամանակով է բացել իր դռները այցելուների...
Աղբյուր` Panorama.am
17:32
ՊՆ. Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Հունվարի 25-ին և 26-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Դավիթ Տոնոյանը մեսիջ ուղարկեց գլխավոր կենդանուն, թե տես՝ իմ թաթիկը չտրորես. Շիրինյան
«Արդեն երրորդ քրեական գործն է հարուցվում իմ նկատմամբ, վերջինը՝ բռնության կոչեր անելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:12
Կարեն Վրթանեսյան. Պատերազմում հնարավոր էր չպարտվել, նույնիսկ հաղթել՝ անկախ վարձկաններից, եթե...
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. «Կապիտուլյացիան...
Աղբյուր` Panorama.am
17:04
Լավրով․ Ղարաբաղը պետք է դաս լինի նման հակամարտություններում ներգրավվածների համար
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մենք երկար տարիներ, եթե ոչ տասնամյակներ, մեծ ուշադրություն ենք հատկացրել։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի...
Աղբյուր` Panorama.am
16:57
ԵՊՀ-ում ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը կորոշեն ֆակուլտետները
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ոստիկանների կողմից քաղաքացիներին խոշտանգման վերաբերյալ 2 քրգործ է ուղարկվել դատարան
Ավարտվել է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացների նկատմամբ բռնություն կիրառելու 2 դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված...
Աղբյուր` Panorama.am
16:42
Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից
Պատիվն ու արժանապատվությանը արատավորողարտա հայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը
Աղբյուր` Panorama.am
16:37
Պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, ԵՊՀ-ից եղել է 55 զոհ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպմանը քննարկվել է պատերազմում զոհված...
Աղբյուր` Panorama.am
16:32
Իրանի իշխանությունները ձերբակալել են լրտեսության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացու
Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով ձերբակալել են ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիություն ունեցող անձի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:25
Դավաճանները սողալով են պատասխան տալու. գյուղացին նրանց գլուխները կոտրելու է. Բերբերյան
«Արցախի յոթ շրջանները հանձելուց հետո մենք մոտ 3000 հեկտար այգի, 50 հազար հեկտար ցորենի ցանքատարածքներ ենք կորցրել»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կարագի թանկացման պատճառները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն...
Աղբյուր` Panorama.am
16:04
Մեկնարկել են 2021 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքների մեկնարկի...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Երևան
Հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Հայաստանում կլինի...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գնիր գիրք և նվիրիր այն զինվորին
Վաճառված գրքերի գումարի 20%-ը փոխանցվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:
Աղբյուր` Panorama.am
15:43
Կորոնավիրուսը ախտահարում է նաև երիկամները, առաջացնում է անպտղություն. բժիշկ
«Արսեն Թորոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, դա փաստ է։ Այդ ոգով էլ նա շարունակել է իր քաղաքական գործողությունը, և նոր նախարարը ևս...
Աղբյուր` Panorama.am
15:33
«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է նաև ԱԺ ինքնալուծարման տարբերակը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խմբակցությունում այսօր կազմակերպված քննարկումներից հետո լրագրողներին հայտնեց,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ջերմաստիճանը կբարձրանա
Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Աղբյուր` Panorama.am
14:57
Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը որը կորոնավիրուսային համավարակի պատճառով անցկացվում է հիբրիդային տարբերակով՝...
Աղբյուր` Panorama.am
14:52
Սա պատերազմ չէր, սպանդանոց էր. մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին. Վազգեն Մանուկյան
«Նախորդ պատերազմում ժողովուրդը գիտեր, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում, և մենք հաղթեցինք, իսկ այս պատերազմն այդպիսին չէր»,-...
Աղբյուր` Panorama.am
14:42
Նորույթ. Վրաստանից ՀՀ մտնելիս PCR թեստ է պետք հանձնել. արժեքը` 15.000 դրամ
Վրաստան-Հայաստան սահմանի Բագրատաշենի սահմանային անցակետում այսուհետ ՀՀ մուտք գործող քաղաքացիները (այդ թվում ՀՀ քաղաքացիները) պարտավոր են հենց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Դավիթ Տոնոյանը փորձեց մաքրվել և հաստատել, որ մեղավորը Փաշինյանն է. Հովհաննես Հարությունյան
«Պաշտպանության նախկին նխարար Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցով փորձեց ևս մեկ անգամ մաքրվել և հաստատել, որ ամեն դեպքում առաջնային մեղավորը...
Աղբյուր` Panorama.am
14:28
Արփինե Հովհաննիսյան․ ԵԽԽՎ-ում բոցաշունչ ելույթները թխվածքի վրայի բալն են, բայց դրանք ԶՐՈ են
Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․...
Աղբյուր` Panorama.am
14:07
Երկիրն այս վիճակում է, հսկայական բաներ են տեղի ունենում, բայց ձեզ հետաքրքրում է այդ մի բառը. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շարունակում է մարզային այցերը։ Արարատի մարզ այցի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Լավրովն ու Զարիֆը հետաքրքրված են խորացնել համագործակցությունը՝ Ղարաբաղում իրավիճակի շուրջ
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր  Մոսկվայում հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը
15:26 26/01/2021

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}