Քաղաքական 12:55 23/06/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Սահմանադրական փոփոխությունները՝ ԱՆԿԵՂԾ օրակարգ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հերթական հոդվածում գրում է.

«2015-ին, երբ ողջ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ, և փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ էին, ընդդիմադիր պատգամավոր Ն. Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ։ Միայն իրեն հասկանալի պատճառներով։

2020-ին վարչապետ Փաշինյանի համար Սահմանադրական փոփոխություններն արդեն միակ «անկեղծ» օրակարգն է։ Նա ավելի քան անկեղծ է իր նպատակներում՝ ունենալ միահեծան իշխանություն։

Թե ինչ է նշանակում 21-րդ դարում, Հարավային Կովկասում, Ադրբեջանի և Թուրքիայի հարևանությամբ, ռեսուրսներով աղքատ փոքր Հայաստանում ունենալ մեկ մարդու միահեծան իշխանություն, բարդ չէ հասկանալ։

Հունիսի 22-ը Հայաստանի ամենահիշվող օրերից մեկն է դառնալու։ Ինձ մոտ կա տպավորություն, որ հեղինակն ինքն իրականում չի պատկերացնում իր արածի ողջ ծավալը. դրել էր այլ խնդիր, բայց ստանալու է այլ իրականություն։

Արտակարգ դրության պայմաններում, համաճարակի փուլում 24 ժամվա ընթացքում մտածել, որ կարելի է երկրում իրականացնել սահմանադրական փոփոխություննե՞ր. դրա համար իսկապես մեծ ԱՆԿԵՂԾություն է պահանջվում։

Կա տեսակետ, որ կատարվածը սահմանադրական հեղաշրջում է։ Սա իրավական կողմն է, և հավանորեն այդպես է։ Կա նաև հարցի բարոյական կողմը, և այդ տեսանկյունից կատարվածը իրավական դիակապտություն է։

Հայտնի քաղաքական հնարք է՝ օգտվել երկրում առկա բարդ իրավիճակից, տվյալ դեպքում՝ վիրուսի բերած ճգնաժամից, երբ մարդկանց ուշադրության առանցքում համաճարակն է, հիվանդանոցներում գտնվող հարազատները, տեստավորվելու ու դեղորայք ձեռք բերելու սուր հոգսը, սոցիալական-տնտեսական բազմապատկված խնդիրները, և իրականացնել քայլեր, որոնք այլ պայմաններում շատ բարդ էր լինելու հիմնավորելը և իրագործելը։

«Պետք է հասցնել բոլոր վերքերը միանգամից», խորհուրդ էր տալիս Մաքիավելին, սակայն նա ի նկատի ուներ հակառակորդին, և ոչ՝ սեփական երկիրը, որի ֆիզիկական և տնտեսական «մարմինն» արդեն խոցված է բազմաթիվ կողմերից, իսկ դու լուրջ հարված ես հասցնում իրավական հիմքերին և քաղաքական կայունությանը։

Սա ունենալու է ծանր հետևանք, սրանում կասկած չկա։ Գինն այս պահին դժվար է հաշվարկել, բայց մի թանկ գին վճարվելու է սրա դիմաց։ Շատ բաներ ապագայում գուցե հնարավոր կլինի շտկել, շատ բաներ՝ ցավոք ոչ։  Փոփոխության հեղինակներն այս պահին խիստ ինքնավստահ են և չեն խորշում մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ կիրառել անգամ իրենց ենթակա պատգամավորների հանդեպ՝ վստահեցնելով նրանց, թե այս ամենն արվում է «վասն հայրենյաց»։

Որ հանկարծ նրանք չսթափվեն ու չհասցնեն հասկանալ, թե իրականում ինչ դեր է իրենց հատկացվել այս ողջ պատմության մեջ։ 
Ժողովրդի ձայնով իշխանության եկած և երկու տարի ժողովրդի անունից խոսող մարդն ընդամենը 89 հոգով իրականացրեց Սահմանադրական փոփոխություն։

Զուտ մարդկայնորեն հետաքրքիր է՝ 89 ձայնը ստացվել է Աում Սինրիկիոյի մոդելո՞վ, թե՞ ազդեցության այլ մեխանիզմների։ Մի օր այդ հարցն անպայման պիտի պարզվի՝ հետագայում երբեք, ոչ մի իշխանության օրոք  թույլ չտալու համար։

Հ. Գ.
Զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ հեռու չէ այն  պահը, երբ իշխանությունը կկատարի կորոնավիրուսի դեմ պայքարի իր ջախջախիչ քայլը՝ քրեական գործ կհարուցի վիրուսի դեմ։

Պատկերացրեք՝ հանձնարարականի պահը, էմոցիոնալ ֆոնը, իրավապահների պատրաստակամությունը, ՀՔԾ պետի բացատրությունները և ԱԱԾ-ի խուզարկությունները հիվանդանոցներում, շտապօգնությունում, վերակենդանացման բաժանմունքներում, Արտուշ Գաբրիելյան-Դանիելյան-Դանիբեկյան շարքի դատավորներից որևէ մեկի կողմից վիրուսին կալանք տալու պահը, Հ1-ի և մի շարք այլ իշխանամերձ լրատվամիջոցների եթերն այդ երեկո, 86 իմքայլական պատգամավորների աջակցության հայտարարությունը։ Այսօրվա Հայաստանում սա միանգամայն հնարավոր է»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}