Քաղաքական 09:29 24/06/2020 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. 105 տարի անց Թուրքիայի նախագահը դեռ փորձում է քողարկել Ցեղասպանությունը

Թուրքիայի նախագահի բարձրագույն խորհրդատվական մարմինն անցյալ երեքշաբթի հինգ ժամ տևողությամբ նիստ գումարեց՝ քննարկելու, թե ինչպես արձագանքել 1915 թ․ Հայոց ցեղասպանության վերաբերյալ «անհիմն և հակաթուրքական մեղադրանքներին»: Խորհրդատվական մարմնում ընդգրկված են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իսմայիլ Քահրամանը (խորհրդարանի նախկին նախագահ), Բյուլենթ Արընչը (նախկին փոխվարչապետ), Ջեմիլ Չիչեքը (խորհրդարանի նախկին նախագահ), Քյոքսալ Թոփթանը (խորհրդարանի նախկին նախագահ), Մեհմեթ Ալի Շահինը (խորհրդարանի նախկին նախագահ), Յըլդըրըմ Աքբուլութը (նախկին վարչապետ), նախագահի աշխատակազմի ղեկավար Մեթին Քըրաթլըն և նախագահի հանրային կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Համայն հայությունը շատ գոհ է, որ թուրքական կառավարությունը, մեկ դար շարունակ Հայոց ցեղասպանության մասին ստելուց հետո, գնալով արտակարգ միջոցառումների՝ տնտեսապես և քաղաքականապես շանտաժի ենթարկելու այլ երկրների, հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսելով լոբբիստական ընկերություններ վարձելու և ժխտողական քարոզչություն տարածելու համար, այժմ երկար ժամեր է անցկացնում՝ խորհելով, թե ինչպես հակադարձել «հայկական լոբբիին»:
Սա նշանակում է, որ 105 տարի Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Թուրքիան վատնել է ահռելի միջոցներ և ժամանակ՝ հերքելու անհերքելին․․․

Թուրքիայի կառավարությունը թող կրկին փորձի համոզել աշխարհին, որ նման ցեղասպանություն չի եղել: Ի վերջո, Թուրքիայի ղեկավարները կհրաժարվեն՝ տեսնելով, որ չեն կարող համոզել որևէ մեկին հավատալ իրենց կեղծիքներին: Կգա այն օրը, երբ Թուրքիայի կառավարությունը կխոստովանի, որ շատ ավելի հեշտ է ճշմարտությունն ասել, քան շարունակել հիմնավորված պատմական իրողությունն աղավաղելու անիմաստ ռազմավարությունը: Թուրքիայի շահերից է բխում հաշտվել Հայաստանի կառավարության ու նրա սփյուռքի հետ և բանակցել Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդին պատճառված վնասի դիմաց պատշաճ փոխհատուցման և իրավունքների վերականգնման վերաբերյալ: Հենց որ Թուրքիան ընդունի պատմական փաստերը և փոխհատուցի վնասը, այլևս հարկ չի լինի անհանգստանալ Հայոց ցեղասպանության հարցում աշխարհի արձագանքից: Ընդհակառակը, թուրք ղեկավարը գովասանքի կարժանանա միջազգային հանրության կողմից`փաստերին առերեսվելու և իր անցյալի հանցագործությունների հարցում ազնվորեն վերաբերվելու համար։

Իսկ մինչ այդ, Թուրքիայի կառավարությունը հիմարաբար շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման իր անհույս արշավը։ Անցյալ շաբաթ Բարձրագույն խորհրդատվական մարմնի հինգ ժամ տևած դռնփակ նիստից հետո, Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը փոխանցեց  նախագահի հետևյալ հայտարարությունը՝ «թշնամության սերմերը, որոնք փորձել են ցանել աղավաղված պատմական դեպքերի միջոցով, չեն կարողանալու ծլել արդարության հողում»։ Նա «հայկական լոբբիին» մեղադրել է «օսմանյան բոլոր քաղաքացիների վերապրած դժվարին ու ցավոտ դարաշրջանը շահարկելու համար՝ հանուն քաղաքական շահերի՝  տարբեր ուժային խմբերի կողմից հորինված կեղծիքների ու զրպարտությունների օգնությամբ»: Ավելին, նա ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «համապարփակ քայլեր»՝ կանխելու հայկական լոբբիի կողմից 1915-ի իրադարձությունների օգտագործումը` «Թուրքիային և մեր ժողովրդին անարգելու համար, ինչպես նաև այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը»։ Թուրքիայի նախագահական նիստում նաև քննարկվել են մի շարք նախագծեր և գործողություններ, որոնք հնարավորություն կտան «լույս սփռել» հարցերի վրա պատմական և իրավական հատկանիշներով, նաև  «դրանք փաստերով ներկայացնել թուրքական և միջազգային հանրությանը», հավելեց նա։

Ցեղասպանության ժխտման այս նոր ծրագիրը հավանաբար պայմանավորված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անցյալ տարվա աշնանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերով (405-11 ձայների հարաբերակցությամբ) և ԱՄՆ Սենատի միաձայն քվեարկությամբ:
Հարցն այն է, թե ինչու են Թուրքիայի ղեկավարները ցեղասպանության ժխտման վերաբերյալ հինգ ժամ քննարկում անցկացնում այն ժամանակ, երբ երկրում ուժեղանում է կորոնավիրուսի համավարակը, տնտեսությունը փլուզված է, թուրքական լիրան անկում է ապրում, իսկ Էրդողանը կորցնում է հասարակության աջակցությունը: Ըստ որոշ վերլուծաբանների՝ սա Էրդողանի մարտավարությունն է՝ շեղել թուրք հասարակության ուշադրությունը իր վատ կառավարումից և աղետներից, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Անցած ամիս հեռուստատեսային մի ելույթում Էրդողանը, իր վրդովմունքն արտահայտելով կառավարության բազմաթիվ խնդիրների վերաբերյալ, ի թիվս այլոց, հերթական անգամ հարձակվեց «հայկական լոբբիի» վրա: Նա խոստացավ․ «Մենք չենք նահանջի չար ուժերի դեմ՝ ո՛չ FETO-ի (Գյուլենի շարժումը), ո՛չ PKK-ի («Քրդական աշխատավորական կուսակցություն»), ո՛չ հայկական ու հունական լոբբիների կամ Պարսից ծոցի թշնամական կենտրոնների»։
Հայաստանի կառավարությունն արագ արձագանքեց Հայոց ցեղասպանության մասին նախագահ Էրդողանի կեղծիքներին։ Սա ողջունելի իրադարձություն է, քանի որ Հայաստանի նախորդ կառավարություններն անտեսում էին թուրքական բոլոր նման պոռթկումները: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց․ «Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և հանդիսանում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա․․․․ Ժխտողականությունը ապագա չունի, անկախ նրանից, թե ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը»։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը ևս հայտարարություն տարածեց՝  Հայոց ցեղասպանության ժխտման Էրդողանի վերջին ծրագրերն անվանելով «թուրքական իշխանությունների վտանգավոր այլատյաց քաղաքականություն՝ ուղղված Հայ դատի գործիչների դեմ․․․․ Ցավոք, Հայոց ցեղասպանության ժխտումն ու հայերի դեմ ատելության սերմանումը Թուրքիայում պետական քաղաքականություն են»:

Բացի այդ, ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը, ասորական, հունական և հրեական կազմակերպությունների հետ միասին հանդես եկավ համատեղ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հայոց ցեղասպանությանը հակադրվելու Թուրքիայի կառավարության վերջին հայտարարությունը․ «Գիտակցելով, որ ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է` ուժեղացնելով մարդկության պատմության և տառապանքների ոչնչացումը, կոչ ենք անում բարեխիղճ մարդկանց իրազեկել ցեղասպանության զոհերի անցյալի և ներկայիս ծանր վիճակի մասին, պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ձգտում են խեղաթյուրել պատմական ճշմարտությունը, և հավաստիացնել, որ աշխարհը այլևս երբեք լուռ չի մնա, քանի դեռ ցեղասպանություն է իրականացվում »:

Իմ խորհուրդը նախագահ Էրդողանին և նրա գործակիցներին՝ հրաժարվել Թուրքիայի դարավոր անհաջող ջանքերից Հայոց ցեղասպանության փաստերի ժխտման ուղղությամբ, գիտակցել ճշմարտությունը և նախաձեռնել փոխադարձ համաձայնեցված ծրագիր՝ փոխհատուցելու համար ցեղասպանության պատճառով հայ ժողովրդի կրած կորուստները։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:34
Ադրբեջանի հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տարածել է հայտարարություն. «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային...
Աղբյուր` Panorama.am
10:26
ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ
ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
10:24
Արցախի նախագահը քիչ հետո ուղերձով կդիմի ժողովրդին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ հետո ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
10:09
Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է. Չոբանյան
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը գրում է.  «Սիրելի Տավուշեցիներ, Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել...
Աղբյուր` Panorama.am
10:01
Այս պահին համախմբվել է պետք. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը Արցախի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է. «Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային...
Աղբյուր` Panorama.am
09:55
Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Արցախի նախագահի վերահսկողության տակ. խոսնակ
«Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։ Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Տիգրան Աբրահամյան. Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Տղերքն անընդհատ պատմություն են կերտում։ Ահագին...
Աղբյուր` Panorama.am
09:42
Ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում. Արծրուն Հովհաննիսյան
Հարգելի հայրենակիցներ ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։...
Աղբյուր` Panorama.am
09:38
Կարեն Վրթանեսյան. Այսօր մենք բոլորս Հայաստանի աշխարհազորն ենք
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Ես՝ որպես...
Աղբյուր` Panorama.am
09:24
Չեք պատասխանում կասկածելի նամակների սոցցանցերում և զանգերի օտար համարներից. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից վերհիշենք տեղեկատվական անվտանգության և հիգիենայի կանոնները՝ 1....
Աղբյուր` Panorama.am
09:24
Ադրբեջանը իր հարձակման արդյունքում կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է. «Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Առավելագույն կազմակերպվածությունը պետք է ապահովել, կանոնակարգել բոլոր գործողությունները. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:11
Թշնամին տանկերի կորուստներ ունի. Արծրուն Հովհաննիսյան
Մարտերը շարունակվում են։ Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի նկատմամբ. ԱԳՆ
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. ՊՆ
Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը. Վահրամ Պողոսյան
«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում...
Աղբյուր` Panorama.am
09:04
Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպշիկի հետ
«Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գիտնականները նշել են կորոնավիրուսից մահացությունը նվազեցնող գործոնը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդների մոտ, որոնց արյան մեջ կա D վիտամինի նորմալ մակարդակ, ծանր դեպքերի ու մահերի քանակն...
Աղբյուր` Panorama.am
19:51
ԱՀԿ-ն չի բացառել կորոնավիրուսից 2 միլիոն մարդու մահը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ կորոնավիրուսից մինչև երկու միլիոն կմահանա մինչև  COVID-19-ի դեմ արդյունավետ...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ուկրաինայում կործանված AN-26-ի օդաչուի մայրն ասել է, որ իր որդին խոսել է օդանավի անսարքության մասին
Խարկովի մոտակայքում սեպտեմբերի 26-ին AN-26 ինքնաթիռի վթարից զոհված օդաչուի մայրը պատմել է, որ իր որդին խոսել է օդանավի անսարքության մասին:...
Աղբյուր` Panorama.am
19:35
ԱՄՆ կինոթատրոններին սպառնում էր փակում
Կինոթատրոնների սեփականատերերի ամերիկյան ասոցիացիան հիասթափված է Walt Disney՝ իր ամենահեռանկարային նախագծերի թողարկումները հետաձգելու որոշումից և...
Աղբյուր` Panorama.am
19:34
Իսպանական գործարանը հեղեղվել է 50 հազար լիտր կարմիր գինով
Ավելի քան 50 հազար լիտր կարմիր գինին հեղեղել է իսպանական Վիլյամալեա քաղաքի գործարանը: 360tv.ru-ի հաղորդմամբ, ականատեսները նկարահանած...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հիշողությունը կորցրած կինը կարծում է, թե ինքը Ջուլիա Ռոբերթսն է
Իտալիայի Պավիա քաղաքի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի բժիշկները հոսպիտալացրել են հիշողությունը կորցրած մի անծանոթ կնոջ, որը իրեն...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պատվաստումը կարո՞ղ է հաղթել կորոնավիրուսը
Զանգվածային պատվաստումը ի վիճակի չէ ոչնչացնել կորոնավիրուսը. այն հավերժ կմնա մարդկության հետ, բայց կվերածվի սովորական վիրուսի: news.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել երգահանի մասին
Հրապարակումը արդյունք է վանաձորցի 71-ամյա մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի՝ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Քյոթահիա նախաձեռնած ճամփորդության։
Աղբյուր` Panorama.am
18:52
Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում եթե պարտվի, ապա ցանկանում է «բարեկամաբար» հանձնել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}