Telegram-ի միլիոնավոր օգտատերերի տվյալները հայտնվել են համացանցում
Darknet-ի ֆորումներից մեկում (Համաշխարհային ցանցի ստվերային հատվածը) հայտնվել է տվյալների բազա, որը պարունակում է տեղեկատվություն Telegram ալիքի մեսենջերի մի քանի միլիոն օգտատերերի մասին: Տվյալների բազան կազմում է մոտ 900 ՄԲ:
Օգտագործելով տվյալների բազան՝ հնարավոր է պարզել օգտատիրոջ հեռախոսահամարը և եզակի իդենտիֆիկատորը: Այս մասին գրում է Ria-ն։
Telegram-ի մամուլի ծառայությունը հաստատել է տվյալների բազայի առկայությունը՝ բացատրելով, որ տեղեկատվությունը հավաքվում է ներկառուցված կոնտակտային ներմուծման հնարավորության միջոցով, նույնիսկ օգտագործողի գրանցման դեպքում: