Տնտեսություն 12:38 25/06/2020 Հայաստան

Կառավարությունն ասում է՝ քիչ քննադատեք, բայղուշություն մի արեք, լավ կլինի, գործը լավ կանենք. Մարուքյան

«Իշխանություններին չի հետաքրքրում, որ բյուջեի կատարողականի քննարկմանը չի մասնակցում ընդդիմադիր ֆրակցիաներից մեկը, և ընդհանրապես, քննադատություններն էլ չեն հետաքրքրում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով 2019 թվականի պետական բյուջեի կատարողականին։

Նրա խոսքով, երբ ընդդիմությունն ասում է՝ բյուջեն թերակատարվել է, դա միայն ճանապարհաշինությանը չի վերաբերում, և այս առումով ամբողջ մեղքը որևէ մեկը չի բարդում մի նախարարության վրա, այլ դա ամբողջ կառավարությանն է վերաբերում։

«Բյուջեն թերակատարվել է, այսինքն՝ ժողովուրդը հավաքել է փող, բերել տվել է այս հրաշալի մարդկանց, իսկ իրենք չեն ծախսել այդ փողը, թերակատարումը դա է։ Փողը եղել է, ծրագրավորված է եղել, բայց հիմա ունենք ծրագրեր, որոնց կատարումը զրո է, կամ 20% է։ Եվ խոսում եք, որ 2019-ը լավ, ակտիվ տարի էր, այո, մենք էլ ենք դա ասում, բայց այդ ակտիվ, լավ ժամանակ ժողովուրդը փողը հավաքել է, բերել է տվել ձեզ, իսկ դուք չեք կարողացել դա այնպես ծախսել, որ ժողովրդի համար ավելի լավ լինի։ Հիմա ՀՀ-ն գտնվում է խորը՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ, և տպավորություն է, որ կառավարությունն ասում է՝ ամեն ինչ նորմալ է, լավ կլինի, մենակ թե քիչ քննադատեք, բայղուշություն մի արեք, ամեն ինչ լավ կանենք»,- նշեց նա։

Ըստ Էդմոն Մարուքյանի, վատ է իրավիճակը, և ցուցանիշները ցույց են տալիս, որ ապագայում ավելի վատ կլինի, իսկ իշխանությունն այդ ընթացքում ամեն ինչ անում է՝ ընդդիմությանը լռեցնելու համար։

Պատգամավորի խոսքով, փոխարենն այնպես անեն, որ տնտեսությունը զարգանա, սոցիալական երաշխիքներ լինեն, մարդկանց կյանքը լավանա, իշխանությունը զբաղվում է ընդդիմախոսներով և մամուլով։

«ՏՄՊՊՀ-ն թերթերին հարցաշար է ուղարկում և ասում՝ տվեք ձեր կոմերցիոն գաղտնիքները՝ ինչ գովազդներ եք տալիս, ինչքան եք տալիս, ոնց եք տալիս։ Մտել է այդ դաշտ։ Բոլոր խնդիրները թողած ՏՄՊՊՀ-ն զբաղված է թերթերով, ում ասենք, ծիծաղի առիթ կտանք։ Դա խայտառակություն է, որ իշխանությունը զբաղված է սրանով։ Քաղաքական մեծամասնությունն էլ այդ ընթացքում զբաղված է իր՝ ժամանակին տված խոստումներով, որոնք իրավական հստակ ճանապարհներով չի կարողանում իրականացնել, և անում է սահմանադրական նորմերի, օրենքների խախտման միջոցով։ Սա է իրավիճակը։ Հիմա ժողովուրդը էլ փող չունի, որ հավաքի, տա կառավարությանը, իսկ երբ կար՝ չէր ծախսվում։ Քաղաքական հարց կա՝ ինչո՞ւ չէր ծախսվում, ինչո՞ւ նորմալ չեն աշխատել... ով չի աշխատել, պետք է վերանայել։ Ոչ թե ամեն տարի գալ ու նախկիններին մեղադրել, և զբաղվել քաղաքական ընդդիմախոսներով։

Իմ վրա հարձակվում եք, բռնություն գործադրում, մյուս ֆրակիցայի ղեկավարի նկատմամբ գործ է հարուցվում, գնում է, դատարանը բաց է թողնում։ Ձեր վերջին շրջանի արած քայլերը սրանք են, դուք զբաղված եք քաղաքական ընդդիմախոսությունը ճնշելու, ընդդիմադիր թերթերին լռեցնելու գործերով։ Պարոն վարչապետ, երբ եղել եք խմբագիր, ՏՄՊՊՀ-ն դիմե՞լ է Ձեզ, կամ ասե՞լ է՝ գովազդը քանի դրամով եք դնում։ Կամ լրագրողին կանչում են հարցաքննելու, որ իմանան՝ հոդվածում այսինչը գրելով ինչ է նկատի ունեցել... այս ի՞նչ մշակույթ եք բերել։ Անդադար ելույթ եք ունենում, թե ՀԿ սեկտորից եք եկել, լրագրող եք եղել, ո՞նց կարող եք հիմա լրագրողի իրավունքները ոտնահարել, բա հիմա ինչո՞ւ եք լռում։ Հետաքրքիր է, ՏՄՊՊՀ-ն իշխանությանը գիշեր-ցերեկ ծառայող կայքերին է՞լ է դիմել»,- նշեց Էդմոն Մարուքյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:37
Արթուր Ղամբարյան. Ճանաչել Հայ Առաքելական եկեղեցուն որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ
«Մենք թույլ ենք տվել հակապատմական մոտեցում, երբ Հայ Առաքելական եկեղեցուն գրացել կամ դիտարկել ենք որպես շարքային կրոնական կազմակերպություն»։
Աղբյուր` Panorama.am
14:35
Փաշինյան. Հույս ունենք՝ նոր Սահմանադրությունը 2021 թ. կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։  «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:34
ՀՅԴ ԳՄ. Համազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության ուղեգիծ
Հ Յ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն ուղերձ է հղել  Սահմանադրության օրվա առթիվ։ «Սիրելի' հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
13:22
Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի
Իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է անձրևից կուտակված ջրափոսի մեջ
Հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝...
Աղբյուր` Panorama.am
12:49
Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
Տավուշի մարզում գտնվող Գոշավանքի հարևանությամբ բացօթյա տարածքում քիչ առաջ մեկնարկեց «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ջալալ Հարությունյան. Համոզված եմ, որ նորակոչիկները պատվով կկատարեն իրենց բարձր առաքելությունը
 ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք, որին մասնակցել է ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
12:46
Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»
Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Արթուր Վանեցյան. Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել
«Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք»,-նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Գևորգ Դանիելյանը՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» դպրոցներում չդասավանդելու մասին
Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում չդասավանդելու...
Աղբյուր` Panorama.am
12:41
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր են հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։...
Աղբյուր` Panorama.am
12:40
05.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 706 նոր դեպք և 8 մահ
Հայաստանում մեկ օրում հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդություն  706 նոր դեպք, առողջացել է 205 մարդ։ Մեկ օրում մահացել է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում հուլիսի 5-ը ին և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝...
Աղբյուր` Panorama.am
19:51
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Աշխարհում միլիարդատերերի թիվը պատմության մեջ առաջին անգամ հասել է 2825 մարդու և 2019-ին աճել է 8,5 տոկոսոով, իսկ նրանց ունեցվածքն աճել է 10.3...
Աղբյուր` Panorama.am
19:42
Պլանային ջրանջատում Արմավիրում՝ հուլիսի 6-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:30
ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի
«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայկական ֆուտբոլը քո ու քո նմանների կարիքը շատ ունի.Ղազարյան
Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական ԱԵԼ-ի կիսապաշպտան Գևորգ Ղազարյանը իր ինստագրամյան էջի stories բաժնում անդրադարձել է Արամ Բարեղամյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Գիտնականներ.Վաղ ամուսնությունը մեծացնում է ալկոհոլիզմի ռիսկը
Վաղ ամուսնությունը կարող է հանգեցնել ալկոհոլիզմի, պարզել են ԱՄՆ-ի Վիրջինիայի Համագործակցության համալսարանի հետազոտողները: Աշխատանքը պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ղազախստանում կանգնեցվել է Նազարբաևի հուշարձանը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուր-Սուլթանում վիդեոկապով մասնակցել է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ:Այս...
Աղբյուր` Panorama.am
18:42
Աշխարհում 11 միլիոնից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր, ավելի քան 11 միլիոն մարդ հիվանդացել է COVID-19-ով: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է 207 հազար նոր...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների որոշմամբ, մեկնարկել է «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
18:08
Թվիթերը հեռացնում է «սև ցուցակ», «տեր» և «ստրուկ» տերմինները
Արևմուտքում ռասիզմի դեմ պայքարի շրջանակներում կոսմետիկայի ընկերությունները քսուքների և լոսյոնների անվանումներից հեռացնում է սպիտակեցնող և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
Հարգանքի տուրք՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյան հիշատակին։
Աղբյուր` Panorama.am
17:54
Շվեյցարիայում հաստատվել է COVID-19-ի 97 նոր դեպք
Շվեյցարիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 97 նոր դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հանրային սննդի օբյեկտներում խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ավստրալիայի ափերից մեկում տղամարդը մահացել է շնաձկների հարձակման հետևանքով
Ֆրեյզեր կղզու շրջանի Ավստրալիայի ափերից մեկում շնաձկների հարձակման հետևանքով տղամարդը է մահացել, հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Կատուն 12 րոպե անցկացրել է աշխատող լվացքի մեքենայում
Ավստրալիայում տնային կատուն 12 րոպե աշխատող լվացքի մեքենայում անցկացնելուց հետո փրկվել է։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ABC News-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}