Քաղաքական 13:45 25/06/2020 Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի շարժերը պետք է պահել կանխատեսելիության դաշտում

Panorama.am-ի զրուցակիցը «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն է:

Panorama.am - Պարոն Աբրահամյան, Ադրբեջանը վերջին շրջանում բավականին ակտիվացել է: Այդ ակտիվությունն առաջին հերթին դրսևորվում է հնչող հայտարարություններով: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նույնիսկ ասաց, որ Արցախի նոր նախագահի պաշտոնավարման արարողության մեկնարկին պատրաստ են եղել հարձակողական գործողություններ սկսելուն:

Տիգրան Աբրահամյան- Եթե Ադրբեջանը պատրաստ լինի ռազմական գործողությունների, ապա նրան այդ քայլից հետ պահող որևէ «զանգ», «խնդրանք», «հորդոր» չի հուզի: Նույնն ապրիլյան մարտական գործողությունների օրերին էր, Ադրբեջանի նպատակը Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծումն էր, սակայն պլանները ձախողվեցին, ինչի արդյունքում ադրբեջանցի պաշտոնյաները սկսեցին իրենց սփոփել կեղծ լրատվությամբ, որոնք բարեհաջող փոխանցում էին հանրությանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը սիրում է հայտարարել, որ ապրիլյան մարտական գործողություններին իրենց ռազմական ներուժի 20 տոկոսն է ներգրավվել՝ փորձելով դա ներկայացնել, որպես ռազմական մեծ պոտենցյալ ունեցող երկիր: Իսկ ո՞վ է միամիտ, որ մտածում է, թե Ադրբեջանը հնարավորություն է ունեցել առաջ գալու և չի ուզել կամ արտաքին ուժերը չեն թողել: Ադրբեջանի գրոհային ուժերը տարբեր ուղղություններով ջախջախվել են ու դարձել անմարտունակ: Մինչև հիմա համալրում են, բայց «ջարդվածի» բարոյահոգեբանական շեմը չեն կարողանում անցնել:
Այնպես որ կրկնում եմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հոխորտանքին նույնիսկ իրենց երկրում են քչերը հավատում:

Դա ի դեպ, լավագույնն արտահայտվում է սոցցանցերի արդրբեջանական սեգմենտում Զաքիր Հասանովի հայտարարությունների վերաբերյալ հումորային, անլուրջ, իսկ որոշ դեպքերում՝ վիրավորական արձագանքներով:

Կրկնում եմ՝ Ադրբեջանը պատրաստ է եղել կիրառելու իր զինուժի ողջ հնարավորությունները, սակայն մեր պաշտպանական և առհասարակ ռազմական հնարավորությունները թույլ չեն տվել Ադրբեջանին՝ իրենց ողջ զինանոցը կիրառելու, ծավալվելու և իրենց ցանկալի պլանով առաջ շարժվելու համար:

Panorama.am - Մամուլում նաև ակտիվ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան 30 մլն դոլարի հասնող ռազմական համագործակցության պայմանագիր են կյանքի կոչում, խոսվում էր տարբեր տեսակի զինատեսակների ձեռք բերման մասին:

Տիգրան Աբրահամյան- Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցության մեծ թվով պայմանագրեր ունեն, այդ թվում՝ ռազմական համագործակցության, որևէ մեկի համար նորություն չէ: Խոսվում է իրականում զինատեսակների մասին, որոնք բավականին վտանգավոր են, սակայն դրանց ձեռք բերման մատակարարումները միայն այդ 30 մլն դոլարանոց պայմանագրով չեն սահմանափակվում: Մյուս կողմից, այս ու սրան զուգահեռ տեղեկատվական դաշտում հայտնված մեծ թվով հարցեր հատկապես վերջին շրջանում Ադրբեջանը ներկայացնում է բավականին ուռճացված ձևով: Չեմ ասում, որ այդ համագործակցությունն է ուռճացված, ուռճացված է դրա ներկայացումը, որն այսօր առավել քան երբևէ կարևոր է Ադրբեջանի իշխանությունների համար:

Panorama.am -Նկատի ունե՞ք Ադրբեջանի ներքաղաքական վիճակը:

Տիգրան Աբրահամյան- Միանշանակ, Ադրբեջանում ընթացող տեսանելի, ոչ տեսանելի գործընթացները ցույց են տալիս, որ իշխանությունը քաղաքական, տնտեսական առումով երկրի ներսում մեծ թվով խնդիրներ ունեն: Հոխորտանքների բառապաշարը մեծ առումով անմիջական առնչություն ունի նաև այս իրավիճակի հետ:

Սակայն մյուս կողմից, Ադրբեջանը բաց, առանց կաշկանդվելու և միջազգային հանրության կարծիքը հաշվի առնելու խոսում է մի բառապաշարով, որը ոչ մի կերպ չի նպաստում առկա խնդրի խաղաղ կարգավորման տրամաբանությունից:

Panorama.am - Արդյո՞ք այս տեսանկյունից Հայաստանը շահեկան դրության մեջ է:

Տիգրան Աբրահամյան- Հայաստանի ներքաղաքական դաշտում էլ կրքերն այդքան հանդարտ չեն: Հատկապես համավարակով պայմանավորված լարվածության աճի, ստեղծված իրավիճակում իշխանության վարած քաղաքականության և դրա հետևանքով առաջ եկած քաղաքական, սոցիալական, տնտեսական լարվածությունը երկրի ներսում բազմաթիվ անպատասխան հարցադրումներ են առաջացրել:

Երկրի ներսում, իշխանության՝ ներքաղաքական տարբեր սուբյեկտների հետ հարաբերությունների ճիշտ կառուցումը շատ կարևոր է՝ հասկանալու, թե Ադրբեջանի հետ հնարավոր լարվածության, նոր առճակատման պայմաններում ինչ մեկնարկային հնարավորություններ կունենանք և առկա անվտանգային մարտահրավերները ինչ գնով կլուծենք:

Այս տեսանկյունից, իշխանությունը ցանկացած քայլի գնալուց միշտ պետք է նկատի ունենա, որ ներքաղաքական գործընթացները ուղիղ փոխկապակցվածություն ունեն մեր անվտանգության բաղադրիչի հետ և այդ քայլերի կենսունակությունից, խելամտությունից, արդյունավետությունից են կախված, թե ինչ ենք փոխանցում այդ համակարգին, որքանով ենք ուժեղացնում կամ խոցելի դարձնում:

Panorama.am - Առաջնագծում նոր զարգացումներ նկատելի ե՞ն:

Տիգրան Աբրահամյան- Մեր կենտրոնը («Հենակետ») ուսումնասիրել է վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից շահագործման հանձնված մեծ թվով ռազմական բնույթի կառույցների թեման: Նոր զորամասեր, նոր ենթակառուցվածք, նոր շինություններ: Նշածս կառույցների մի մասը առաջնագծի մերձակա բնակավայրերում, շրջաններում է տեղակայված: Որքան էլ Ադրբեջանից հնչող հայտարարություններում քարոզչական բաղադրիչը մեծ է, պետք է մանրամասն ուսումնասիրել Ադրբեջանի զինված ուժերի շարժերի դինամիկան՝ առավել հստակ հասկանալու, կանխատեսելու Ադրբեջանի մտադրությունները որոշակի ժամանակային կտրվածքով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}