Ոստիկանապետ. Վարչական վարույթների միակ նպատակը քաղաքացիների առողջության պահպանում է
«Համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ` ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները համավարակի դեմ պայքարի առաջնագծում են», -հայտարարել է ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ այցելության ժամանակ։
Ոստիկանության փոխանցմամբ, ոստիկանության պետը, դիմելով շարահրապարակում կանգնած ոստիկաններին, նշել է, որ այս օրերին պարեկապահակետայինները իրենց առողջությունը վտանգի տակ դնելով` իրականացնում են ազգանվեր ծառայություն։
Վահե Ղազարյանը նշել է, որ ոստիկանների կողմից իրականացվող վարչական վարույթների միակ նպատակը քաղաքացիների առողջության պահպանում է։ Եվ ոստիկանները շարունակելու են իրականացնել արտակարգ ծառայություն՝ համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ։
Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել սրտացավ ու պատվաբեր ծառայության համար և հայտնել, որ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկանները, իր հրամանով, արժանացել են խրախուսանքների։
Ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ