Իրավունք 19:00 26/06/2020 Հայաստան

Վարորդական իրավունքի վկայական՝ կաշառքով

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ճանապարհային ոստիկանության պաշտոնյաների և ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքեր:Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քրեական գործով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչ Էդվարդ Շիրոյանը օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց փաստացի ստուգելու վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում 2020թ.-ի մարտ ամսվա ընթացքում վարորդական վկայականներ է տրամադրել 2 անձի, որի դիմաց միջնորդավորված ձևով ստացել է տարբեր չափերի կաշառք, այդ թվում` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գեղարքունիքի մարզի երկու անձնագրային բաժանմունքների պետերից:

Մասնավորապես, Սևանի անձնագրային բաժանմունքի պետի միջնորդությամբ ստացած 150 հազար ՀՀ դրամ կաշառքի դիմաց, սահմանված կարգի խախտմամբ, Էդվարդ Շիրոյանը նրա ներկայացրած անձի գործնական քննությունը գնահատել է դրական, և վերջինս ստացել է վարորդական վկայական:

Բացի այդ, պարզվել է, որ մեկ այլ քաղաքացի` Մեսրոպ Վարդանյանը, կաշառք տալու միջոցով վարորդական վկայական ստանալու հարցում աջակցելու համար դիմել է իր ազգականին` Գավառի ավտոդպրոցի վարպետ Հաղթանակ Յավրյանին, ով այդ նպատակով Մ. Վարդանյանից վերցրել է 250.000 ՀՀ դրամ: Այնուհետև Հ. Յավրյանն ավագ տեսուչ Էդվարդ Շիրոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 200.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց Մեսրոպ Վարդանյանին վարորդական վկայական տրամադրելու վերաբերյալ:

Էդվարդ Շիրոյանը ստացած խոշոր չափի կաշառքի դիմաց Մեսրոպ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է տեսական քննություն ընդունելու մասին կեղծ արձանագրություն և Մ. Վարդանյանի քննությունը գնահատել դրական:
 Վերը նշված հանցավոր արարքների համար Էդվարդ Շիրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Մեսրոպ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Հաղթանակ Յավրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Էդվարդ Շիրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Մեսրոպ Վարդանյանի և Հաղթանակ Յավրյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործից հիշյալ մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ բացի վերը թվարկված դեպքերից, ՀՀ ոստիկանության ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձինք, նախնական համաձայնության գալով, վարորդական վկայականներ ստանալու համար դիմած անձանց օգտին գործողություն կատարելու՝ գործնական քննությունները դրական գնահատելու համար 2020 թվականի մարտ ամսվա ընթացքում ստացել են կաշառք և առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները ստուգելու տրամադրել են վարորդական վկայականներ: 

Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:14
Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների որոշմամբ, մեկնարկել է «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
18:08
Թվիթերը հեռացնում է «սև ցուցակ», «տեր» և «ստրուկ» տերմինները
Արևմուտքում ռասիզմի դեմ պայքարի շրջանակներում կոսմետիկայի ընկերությունները քսուքների և լոսյոնների անվանումներից հեռացնում է սպիտակեցնող և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
Հարգանքի տուրք՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյան հիշատակին։
Աղբյուր` Panorama.am
17:54
Շվեյցարիայում հաստատվել է COVID-19-ի 97 նոր դեպք
Շվեյցարիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 97 նոր դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հանրային սննդի օբյեկտներում խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ավստրալիայի ափերից մեկում տղամարդը մահացել է շնաձկների հարձակման հետևանքով
Ֆրեյզեր կղզու շրջանի Ավստրալիայի ափերից մեկում շնաձկների հարձակման հետևանքով տղամարդը է մահացել, հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Կատուն 12 րոպե անցկացրել է աշխատող լվացքի մեքենայում
Ավստրալիայում տնային կատուն 12 րոպե աշխատող լվացքի մեքենայում անցկացնելուց հետո փրկվել է։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ABC News-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Նորակերտում այս պահի դրությամբ ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չենք կարող»
«Նախկինում գյուղում ջրամատարակարարում չկար: Վերևի թաղամասը խորքային հորերի ջուրն էին օգնագործում,որը խմելու համար պիտանի չէր, իսկ ներքևի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Որոնք են քնելու համար ամենավտանգավոր դիրքերը
Քնի ժամանակ ոչ ճիշտ պառկելու դիրքը մեջքի  հիվանդությունների հիմնական պատճառն է։ Այս մասին  գրում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արշավինը կարող է խաղալ «Բարսելոնայի» կազմում
«EFE»- ի լրագրող Խոսե Իգնասիո Օրտեգա Վասալոն խոսել է «Զենիթի» և «Արսենալի» նախկին խաղացող Անդրեյ Արշավինի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» ոստիկանների այցելությանը
Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքը «ՀՀ ոստիկանությունն այցելել է երկու...
Աղբյուր` Panorama.am
17:09
Սատկել է աշխարհի ամենածեր կատուն
Անգլիայում սատկել է աշխարհի ամենածեր կատուն `Ռաբլ մականվամբ, հայտնում է «Լենտա.ռու»-ն։ Նշվում է, որ կատուն 31 տարեկան էր:...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է
Հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը:
Աղբյուր` Panorama.am
16:53
Կորոնավիրուսը Իտալիային ծնելիության լուրջ անկում է խոստանում
COVID-19-ի  համաճարակի հետևանքով Իտալիայում պտղաբերության լուրջ անկում է սպասվում, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
16:48
Զորավարժությունների արդյունքների ամփոփում՝ Արցախում
Այսօր Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել   հունիսի 22- 26-ը անցկացված...
Աղբյուր` Panorama.am
16:44
Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները
Սիրիայում «Աֆրինի ազատագրման ուժեր» քրդական խմբավորումը հայտնել է, որ թուրքական ուժերը մեկ ամսվա ընթացքում առնվազն 14 անգամ Աֆրինի և...
Աղբյուր` Panorama.am
16:43
Տասնյակ ամերիկացի դիվանագետներ լքում են Սաուդյան Արաբիան
Ամերիկացի տասնյակ դիվանագետներ և նրանց ընտանիքները լքում են Սաուդյան Արաբիան՝ թագավորությունում կորոնավիրուսով վարակակիրների թվի կրուկ աճի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ջորջիո Արմանին՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան
Իտալացի հայտնի դիզայներ Ջորջիո Արմանին և հանրահայտ խոհարար Ջինո Սորբիլոն Իտալիայում զբոսաշրջությունը վերսկսելու կապակցությամբ դարձել են ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:27
Նուր Սուլթանում երկու շաբաթով դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը
Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ղազախստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը երկու շաբաթով կդադարեի գործել, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:21
«Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից
Եռօրյա հանգստից հետո «Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից ու սկսել  նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Իսպանիան պատրաստում է 150 միլիարդ եվրո ներդրումների ծրագիր իրականացնել
Իսպանիայի կառավարությունը պատրաստում է  ԵՄ միջոցներով 150 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել`կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
16:04
Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց
Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չինաստանը գործարկում է «Gaofen» արբանյակը
Երկրագնդից հեռակառավարվող «Gaofen» չինական արբանյակը գործարկվել է, գրում է regnum.ru-ն՝ հղում տալով Չինաստանի տիեզերական ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:41
Մեկ օրում Իրանում 148 կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել
Իրանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մոտ 150 մարդ է մահացել, ընդհանուր առմամբբ, հիվանդության հետևանքով մահացածների թիվը մոտ է 11,5...
Աղբյուր` Panorama.am
15:35
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն. Չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար
Հուլիսի 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ռուսական գյուղերից մեկում կայծակից այրվել է 1873 թվականին կառուցված եկեղեցի
Մեկ ժամվա ընթացքում Տոմսկի շրջանի Զորկալցևո գյուղում այրվել է 1873 թվականին կառուցվախ փայտե եկեղեցի, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Արցախը վերահաստատում է՝ հետամուտ է լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված...
Աղբյուր` Panorama.am
15:14
Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել
Հուլիսի 3-ին Արցախի ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Մարտակերտի շրջանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}