Քաղաքական 12:25 26/06/2020 Հայաստան

Արա Սահակյան. Երկգլխանի հիդրան ոտնահարել է Սահմանադրության պահանջը

«Տեղի է ունենում սահմանադրական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում»,- Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ նշելով, որ այստեղ է իրենց բարոյական, քաղաքական աջակցությունը հայտնելու ՍԴ-ին։

Նա ասաց, որ հեղափոխությունները բերում են դժբախտություն, կործանում, հիմա համոզվում են, որ կործանման թիրախ է ընտրվել Սահմանադրական դատարանը։

«Մեր հասարակությունը պետք է անպայման միավորվի, համախմբի և միայն քաղաքացիական հասարակությունը կարող է զսպել  իշխանությանը։ Սա է ճանապարհը, մենք այս ճանապարհն ենք տեսնում։ Սահմանադրական դատարանը բոլորինս է, ուրեմն պաշտպանել Սահմանադրական դատարանը, նշանակում է պաշտպանել մեր իրավունքները»,- ասաց Ա.Սահակյանը։

Ըստ նրա, քաղհասարակության տեսակետների արտահայտման միջոցները, եղանակներն անսահման են, իրավիճակից ելնելով, կապված համավարակի հետ, զանգվածային բողոքները ժամանակավորապես կասեցված են։

«Արտակարգ դրության ռեժիմի պահպանման համար որևէ իրավական կամ կազմակերպական անհրաժեշտություն չկա, գոյություն ունեցող օրենքները թույլ են տալիս կազմակերպել ամեն ինչ, բացի քաղաքական և քաղաքացիական իրավունքների սահմանափակումից։ Ուրեն սա, մեր կարծիքով, նույնպես դիտավորություն է, որը ծիծաղելի  հետևանքներ ունի։ Շատ նման է այն արտակարգ դրությանը, որը 1988 թվականից սկսած մի քանի անգամ Սովետական կենտրոնը՝ Կրեմլը, հայտարարում էր Ղարաբաղյան  շարժման դեմ, բայց արդյունքում  Սովետական միությունը կործանվեց, ղարաբաղյան արժումը հաղթեց։

Հիմա էլ հեղափոխական նպատակահարմարությանը մենք հակադրում ենք իրավական գիտակցությունը։ Այստեղ համակրանքներով ու հակակրանքներով,  մանկության չիրականացած երազանքների առաջմղումով չի կարելի առաջնորդվել։ Դա կարելի է անել մանկական խաղերի ժամանակ։ Չի կարելի այդ խաղերը թույլ տալ պետությանը։ Պետությունը մի կողմից ուժեղ օրգանիզմ է, ուժեղ կառույց է, մյուս կողմից այն շատ փխրուն է, երբ կորցնում է քաղաքացիների վստահությունը, հայտնվում է ավազե  հիմքերի վրա։

Այդպիսի ճանապարհ է ընտրել այսօրվա արդեն միասնական, միաձույլ գործադիր և օրենսդիր իշխանությունը։ Դրա դեմ ենք պայքարում և  շարունակելու ենք պայքարել բոլոր ուժերով»,- ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը։

Հարցին՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ասաց, որ ՍԴ ճգնաժամն արդեն լուծվել է,  ի՞նչ եք կարծում՝ լուծվե՞լ է, թե՞ հակառակը, Ա.Սահակյանն ասաց. «Ես այդպիսի անուն-ազգանունով Սահմանադրական դատարանի դատավոր չեմ ճանաչում։ Գիտեմ, որ կա այդպիսի անուն-ազգանունով մի  դասալիք։ Սովորական մի բանվորը, ուսուցիչը, բժիշկը մի քանի ժամ աշխատանքից բացակայելու դեպքում վաղուց հեռացվել էր։ Նա  ձրիակեր է, ուտում է ձեր փողերն աշխատավարձի տեսքով։ Նա ընդհանրապես որևէ բարոյական հեղինակություն չունի մեր հասարակության մեջ»։

Նա նշեց, որ գործադիր, օրենսդիր երկգլխանի հիդրան, որը կոչվում է  ներքին իշխանություն, ոտնահարել է Սահմանադրության պահանջը՝ կատարելով սահմանադրական փոփոխություններ ու չստանալով բարձրագույն ատյանի՝ ՍԴ-ի կարծիքը Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ։

Ա. Հակոբյանն ասաց, որ իրենք իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ մյուս կուսակցությունների հետ հասել են նրան, որ այս իշխանության հենարանը մնացել է փոքրամասնություն և, անշուշտ, իրավական համակագը։

Հարցին՝ նախօրեին վարչապետը հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում լինելու են միայն այն քաղաքական ուժերը, որոնք աջակցել են..., «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց. «Բայց հո մենք չե՞նք կարող նրա երազանքները հիմա քննարկել, նա չհայտարարեց, արտահայտեց իր երազանքը»։

Ա. Սահակյանը ասաց, որ կուսակցությունները ստեղծվում են  ժողովրդի քաղաքական կամքը ձևավորելու և արտահայտելու համար, ոչ թե ամեն գնով ինչ -որ տեղ տեղավորվելու համար։

«Ուրեմն՝ եթե ինչ-որ մարդիկ ծրագրում են, որ կարող են որոշել ներկայացուցչական մարմնի վաղվա կազմը, ապա դա իրենց խնդիրն է, լուրջ խնդիր է։ Այդպիսի փորձեր արվել են, բոլորն էլ ձախողվել են։ Ժողովուրդը կընտրի իրենց ներկայացուցիչներին ու կվստահեն այնքան ժամանակ, քանի դեռ ազնիվ են ու չեն  մոլորվել այն գառների պես, որոնք հիմա մոլորված են»,- ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրիդ անդամ Արա Սահակյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}