Լուկաշենկոն հայտնել է Բելառուսի սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին
Տեսանելի ապագայում Բելառուսի սահմանադրության մեջ փոփոխություններ կարող են կատարվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այսօր նման կարծիք է հայտնել հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Բելառուսկալիի» աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում:
«Սահմանադրությունը հիմնական օրենքն է, մենք այն կանենք երկու տարում: Ինձ արդեն առաջարկվել են մի քանի տարբերակներ, բայց դրանք պիտանի չեն: Մարդիկ պարզապես վախենում են ավելի վճառական փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ: Կարծում եմ, որ մենք պետք է դա անենք»,- Լուկաշենկոյի խոսքերը հրապարակել է «ԲելՏԱ» գործակալությունը:
«Նույնիսկ մինչև Սահմանադրության ընդունումն էլ մենք ընդհանուր առմամբ շատ բան կանենք լիազորությունները դեպի ներքև՝ շրջանային գործկոմների նախագահներին և ռեգիոնների ղեկավարներին փոխանցելու առումով»,- հայտնել է Լուկաշենկոն: