Հասարակություն 10:48 26/06/2020 Հայաստան

Նամակ Փաշինյանին. Անհապաղ դադարեցնել «Ֆիրդուս» թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները

Մի խումբ գիտնականեր և արվեստագետներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված նամակ են պատրաստել ու տարածել՝ իրենց տարակուսանքն ու վրդովմունքը հայտնելով թաղամասի կառուցապատման շուրջ զարգացումների վերաբերյալ։ Նամակը բաց է միանալու համար։

«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր տարակուսանքն ու վրդովմունքն ենք հայտնում Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատման շուրջ զարգացումների վերաբերյալ։

Անթույլատրելի է Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը: Քրեա-օլիգարխիկ համակարգի հետ համագործակցած իշխանությունները մեր մայրաքաղաքը հետևողականորեն դարձրել և դարձնում են անցյալ չունեցող քաղաք: Մասնավորապես թիրախավորված է Կենտրոն թաղամասը: Այսօր հերթը հասել է մանրածախ առևտրականացման պատճառով ժողովրդական միջավայրում «Ֆիրդուս» անվանված թաղամասին: Լինելով Երևան քաղաքի պատմա-ճարտարապետության կարևոր և բացառիկ հատվածներից մեկը, իշխանությունների թողտվությամբ այն վերածվել է անխնամ և փնթի միջավայրի այն դեպքում, երբ որոշ խնամքի դեպքում կարող էր և կարող է դառնալ Երևանի ոչ վաղ անցյալը ներկային կապող նշանակալի ճարտարապետական, պատմական ու մշակութային միջավայր: Անցյալի վկայությունների ոչնչացումը անցյալի պատմության ոչնչացում է: Երևանի անցյալը միայն թամանյանական Երևանը չէ: Խորհրդային մոդեռնիզմը իր դրական ներդրման հետ չկարևորեց Երևան քաղաքի նույնիսկ 19-րդ դարի պատմության վավերական վկայությունները պահպանելու անհրաժեշտությունը: Բայց խորհրդային ճարտարապետության առանձնահատկություններից մեկը ըստ էության գաղութային ժողովուրդների ինքնության խորհրդայնացումն էր նաև այդ ժողովուրդների անցյալի ոչնչացմամբ, որից, թվում է, պիտի հրաժարվեինք Հայաստանի ինքնիշխայնացմամբ: Ցավոք մենք գնացինք հակառակ ճանապարհով: Այսօր Երևանի նախախորհրդային անցյալից քիչ բան է մնացել, և հիմա կարծեք ընթացքի մեջ է այդ քիչը նույնպես ոչնչացնելու անհագուրդ ծրագիրը:

Եթե խնդիրը ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծածն իրագործելն է, ամենևին պարտադիր չէ այն անպայման Երևանի կենտրոնում իրագործել, առավել ևս՝ անցյալի քիչ վկայություն թաղամասի հաշվին: ՝ Անհավատալի է, որ Հյուսիսային պողոտայի տխրահռչակ հեղինակը, որն իր մեղքի մասնաբաժինն ունի պատմա-մշակությային հուշարձանների ոչնչացման և բազմաթիվ ընտանիքների ունեզրկման գործում, այսօր շարունակելու է արդեն ավանդականացող երևույթը՝ Երևանի անձնագրի հերթական էջը պոկել և սոսնձել նոր էջ՝ Թամանյական Երևանի վրա իշխող, ճնշող մի նոր մոդեռն ներկայացվող միկրո-թաղամասով:

Այս կարևորագույն խնդրին ավելանում է օրինականության տեսակետից աշխատանքների խնդրահարույց ընթացքը, քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթի, մասնավորապես՝ նախագծի ու համապատասխան թույլտվությունների պակասը և վարչական դատարանում գերակա շահի որոշումը վիճարկող ընթացիկ գործի առկայությունը։ Սրան գումարած՝ թաղամասի բնակիչների նկատմամբ հերթական ծաղրը՝ չնչին գումարը, որը նրանց առաջարկվել է դեռևս 2018թ. Հյուսիսային և Գլխավոր պողոտաների վատագույն ավանդույթներով:

Զազրելի է այս նախագծի իրականացմանը խայտառակ պատմություն ունեցող և սնանկ ճանաչված «Գլենդեյլ Հիլզ»-ի հետ անմիջական կապ ունեցող անձանց և կազմակերությունների, իրականում մասնիկների տրոհված նույն Գլենդել Հիլզի դերակատարումը:

Մենք պահանջում ենք՝

- Անհապաղ դադարեցնել «Ֆիրդուս» թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները,
- Չեղյալ հայտարարել Նարեկ Սարգսյանի անընդունելի նախագիծը,
- Հանրային քննարկումներն ու քաղաքացիների մասնակցությունը Երևանի Կենտրոն թաղամասի կառուցապատման հարցերի շուրջ դարձնել պարտադիր ընթացակարգ,
- Բաց մրցույթ հայտարարել և ընտրել «Ֆիրդուս» թաղամասի պատմամշակութային շերտերի պահպանմամբ արդիական նախագիծ:

Հարգանքով

Զարուհի Մուրադյան, ՀՀ Նկարիչների միության անդամ
Հրանուշ Խառատյան, Ազգագրագետ, ՊԳԹ
Հենրիկ Բախչինյան, ԲԳԴ
Գայանե Շագոյան, մշակութային մարդաբան, ՊԳԹ
Լևոն Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մշակույթի վաստակավոր գործիչ
Յուլիա Անտոնյան, Մշակութային մարդաբան,ՊԳԹ
Գոհար Մուրադյան, ԲԳԴ, Մատենադարան
Արծվի Բախչինյան, ԲԳԹ
Վահրամ Մարտիրոսյան, Գրող, կինոդրամատուրգ, լրագրող
Աշոտ Ադամյան,Դերասան, ռեժիսոր
Արմինե Գեղամյան, Լրագրող, խմբագիր
Լուսինե Հովհանիսյան, Լրագրող
Ռուբեն Առուտչյան, ՀՀ վաստակավոր նկարիչ
Սեդա Գրիգորյան, Վավերագրող ռեժիսոր
Տիգրան Հեքեքյան
Հասմիկ Պապյան, Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ
Տիգրան Ամիրյան, ԲԳԹ, գրականագետ
Լեւոն Խալաթյան, ՖՄԳԹ
Դավիթ Մաթևոսյան, ռեժիսոր, Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրեն
Արեգ Քեշիշյան, Ճարտարապետ/Ձեռներեց
Հայկուհի Մուրադյան, մշակութաբան
Արտավազդ Եղիազարյան, «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող
Դիաննա Սահակյան, մշակութաբան
Արմեն Աբրոյան, ճարտարապետ
Լուսինե Գրիգորյան, մեդիա մասնագետ
Կարեն Թովմասյան, միջազգայնագետ-պատմագետ, լրագրող
Աշոտ Սիմոնյան, ճարտարապետ
Մարինա Դիլանյան, նկարիչ
Նատալիա Օհանյան, ճարտարապետ
Սամվել Խաչատրյան, քաղաքագետ, թարգմանիչ
Սուսաննա Մկրտչյան, թարգմանիչ, բանասեր
Սոսե Ղլեջյան, բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Տիգրան Հայրապետյան, ճարտարագետ
Լուսինե Խառատյան, Մշակութային մարդաբան
Էդիթ Սողոմոնյան, կրթության կառավարման մասնագետ
Ալեքս Միրզոյան, երաժիշտ, մշակութային միջոցառումների կազմակերպիչ
Աստղիկ Սիմոնյան թատերագիր, կինոդրամատուրգ
Մարիամ Ավագյան ԿԳԹ, դոցենտ
Էդուարդ Բագրատունի, լուսանկարիչ
Տորք Դալալյան, լեզվաբան-բանագետ
Նելլի Շիշմանյան, վավերագրող լուսանկարիչ, դիրիժոր
էսթեր Հակոբյան, զարգացման ծրագրերի կառավարիչ
Աղասի Թադևոսյան, Մշակութային մարդաբան
Հերիքնազ Հարությունյան, բանասեր
Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան
Գոհար Ստեփանյան, ազգագրագետ, պ․գ․թ․
Վիլյամ Կարապետյան, նկարիչ-դիզայներ
Դավիթ Մարգարյան, ՏԳԹ
Արտեմ Սադոյան ՏՏ գործարար
Սոնա Տոնիկյան, արևելագետ
Ջավահիր Այվազյան, ինժեներ քիմիկ-տեխնոլոգ
Իննա Մխիթարյան, ֆոտոլրագրող
Արամ Ղանալանյան, ճարտարապետ "Ռաֆայել Իսրայելյան" հիմնադրամի համահեղինակ
Գագիկ Աղասարյան, ճարտարապետ
Էմմա Ֆահրադյան ճարտարապետ ճարտարապետների միության անդամ
Սամվել Խաչատրյան, քաղաքագետ, թարգմանիչ
Արթուր Աթայան, արվեստաբան, ՀԳՊԱ դասախոս
Նարբե Պետրոսյան, "Ստորակետ Ճարտարապետական Արվեստանոց" համահիմնադիր-ճարտարապետ
Հասմիկ Սողոմոնյան նկարիչ-դիզայներ
Զարուհի Սիմոնյան, սոցիոլոգ
Առնոլդ Հակոբյան, ՏԳԹ
Գևորգ Եղիկյան, ֆմգթ, տվյալագետ, քաղաքային պլանավորող
Հասմիկ Մանուկյան, արաբագետ
Շողեր Մաթևոսյան, "Չորրորդ իշխանություն" թերթի գլխավոր խմբագիր
Անահիտ Մանուկյան, բժիշկ-ստոմատոլոգ
Նաիրա Սահակյան, Իսլամագետ
Դավիթ Ֆիդանյան, պատմաբան
Աշոտ Գևորգյան, քաղաքագետ
Լիանա Եղիազարյան, լրագրող
Պետո Պողոսյան, նկարիչ
Վահրամ Աղաբալյան, ծրագրավորող
Սոնա Գրիգորյան, արաբագետ
Տաթև Հակոբյան, լուսանկարիչ
Լիլիթ Վաղարշյան, նկարիչ
Դավիթ Սիմոնյան, ուսանող
Բագրատ Անդրեասյան, տնտեսագետ
Արեգ Նազարյան, երգահան
Սամվել Մարտիրոսյան, մեդիա փորձագետ
Սիլվա Աղաջանյան, բանասեր֊հոգեբան
Մովսէս Տէր Գէորգեան, Ճարտարապետ
Հասմիկ Բարխուդարյան, արվեստաբան, մշակութային լրագրող
Աղավնի Հարությունյան, հաղորդակցության փորձագետ
Մարգարիտ Սարգսյան, դաշնակահար
Սերինե Ավետիսյան, հոգելեզվաբան
Իզաբելլա Ղազարյան, ԵՊՀ
Անդրանիկ Տոնոյան, ճարտարապետ
Գուրգեն Բաղդասարյան/ իրավաբան, օպերային երգիչ
Նաիրա Մուրադյան, ռեժիսոր անիմատոր
Հայարփի Սահակյան, ՓԳԹ
Արևիկ Օհանյան, Կրթության կառավարման մասնագետ
Անուշ Արշակյան. տնտեսագետ, արվեստի նախագծերի համակարգող
Արծրուն Պիվազյան, քաղաքացիական հասարակության ծրագրի համակարգող
Հարություն Թումաղյան, ճարտարապետ, կոնցեպտ արտիստ
Լուսինե Քարամյան, իրավաբան
Գրետա Նիկողոսյան, թարգմանիչ, ծրագրերի համակարգող
Արփի Մաղաքյան, ռեժիսոր, «Երևանյան հեքիաթներ» գրքի հեղինակ
Դիանա Գազարովա, լեզվաբան, ԵՊՀ
Լիլիթ Հովհաննիսյան, արվեստաբան
Դավիթ Նահատակյան, ճարտարապետության թեկնածու
Հասմիկ Իսրայելյան, ուսուցիչ, լրագրող
Ալիսա Ջամալյան, եվրոպագետ
Գայանե Ղազարյան, սոցիոլոգ
Արտակ Առաքելյան, հաշվապահ, ակտիվիստ
Կարին Պօղոսեան, ճարտարապետ
Լիա Մխիթարյան, լեզվաբան
Արեգ Ասատրյան, ճարտարապետ-փորձագետ, Նյու-Յորք
Մարգարիտա Վարդանյան, ԱԺ նախկին պատգամավոր, գրող
Մհեր Ղազարյան, Ճարտարապետ
Քրիստինա Պողոսյան, սոցիոլոգ
Մարիամ Կիրակոսյան, ԵՊՀ, հայոց լեզվի դասախոս
Զոյա Հակոբյան, մաթեմաթիկ-տնտեսագետ
Հասմիկ Աղաբաբյան, գիտաշխատող, ՔԳԹ
Նատալյա Մարտիրոսյան, ՔԳԹ
Սվետլանա Մուրադյան,լրագրող
Հասմիկ Հակոբյան, գրականագետ, ԲԳԹ
Լիլիթ Բաբայան, ճարտարապետ
Նարեկ Հարությունյան, տեխնիկական գիտությունների թեկնածու
Նարեկ Սուքիասյան, քաղաքագետ
Անահիտ Սահակյան, ձեռնարկատեր
Ռուզաննա Ծատուրյան, ազգագրագետ
Շուշանիկ Հարությունյան, սոցիոլոգ
Կարեն Կարակոզով, արևելագետ, գործարար
Սիրանուշ Սարգսյան, պատմաբան-քաղաքագետ
Շաղիկ Մաթևոսյան, միջազգային իրավունքի մասնագետ
Աշոտ Ալեքսանյան - քաղաքագետ
Մերի Մուսինյան, լրագրող
Նելլի Մկրտչյան, Այբուբեն թարգմանչական կենտրոնի խմբագիր
Շուշանա Սիրականյան, քաղաքագետ
Շաքէ Ամիրեան Պետրոսեան, լրագրող
Մարի Չաքրյան, գեո- էկոլոգ
Անի Այվազյան, նկարիչ
Արփինե Սարիբեկյան, արվեստաբան
Անուշ Չուբարւան, գեղանկարիչ
Նելլի Փայտյան, միջազգայնագետ
Ռայա Հակոբյան, բժշկուհի
Սահակ Պողոսյան, քանդակագործ
Սուսաննա Գյուլամիրյան, արվեստի քննադատ, համադրող
Գրիգոր Խաչատրյան Պատահականությունների պլանավորման կենտրոնի ղեկավար
Մարիամ Մուղդուսյան, գեղանկարիչ
Հասմիկ Սիմոնյան, բանաստեղծ
Լեւոն Գյուլխասյան, կոմիկսարար
Արման Գրիգորյան, քաղաքագետ
Սամվել Հովհաննիսյան
Սոնա Միքայելյան գրականագետ
Արա Մովսիսյան, մաթեմատիկոս
Նիկա Շեկ, ռեժիսոր
Հասմիկ Կնյազյան, մշակութային մարդաբան
Բելլա Մարգարյան, կառավարման ծրագրերի մասնագետ
Զարուհի Հայրապետյան, սոցիալական մասնագետ
Լիլիթ Մնացականյան, հոգեբան
Մարիա Հովումյան, Կառավարման խորհրդատու
Արամ Մկրտչյան տնտեսագետ
Կարեն Շիկոնյան, ճարտարագետ
Սվետլանա Անանյան, ճարտարապետների միության անդամ
Մարո Սարգսյան, նկարիչ, ՀՀ Նկարիչների Միության անդամ
Ստեփան Կակոսյան, ծրագրավորող
Արման Սուլեյմանյան լրագրող
Շողակաթ Մլքե-Գալստյան, Միհր Թատրոնի համահիմնադիր, սոլիստ
Լիլիթ Հակոբյան, կինոգետ
Օվսաննա Քարամյան, լեզվաբան, արվեստաբան
Կարեն Գասպարյան տնտեսագետ
Անահիտ Հայրապետյան, ֆոտոլրագրող
Ելենա Խաչվանքյան, տնտեսագետ
Կարեն Ազատյան, ծրագրավորող
Անահիտ Բախշյան
Մարգարիտ Փիլիպոսյան
Արա Փահլևանյան
Նելլի Մարդանյան
Խաթուն Ատիկյան
Նվարդ Մանասյան
Ինգա Զառաֆյան
Արեգ Պետրոսյան
Աննա Մաթևոսյան
Վաչե Ջիհանյան
Հրանտ Տեր-Աբրահամյան
Դինա Անանյան
Հակոբ Հակոբյան
Վիկա Սուքիասյան
Սոֆյա Հակոբյան
Ռիմա Իսպանդարյան
Զարուհի Քոչարյան
Հարութ Գյամջյան
Լիլիթ Օնանյան
Աննա Սիմոնյան
Անի Հովսեփյան
Լևոն Բաբամյան
Տաթևիկ Մելիքյան
Սուրեն Խառատյան
Նաիրա Գյուլնազարյան
Անահիտ Հայրապետյան
Լիլիթ Հարությունյան
Մարինա Գասպարյան
Ստեփան Կակոսյան
Արմինե Բոյաջյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}