Իրավունք 18:22 27/06/2020 Հայաստան

Աշոտ Խաչատրյան. Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող. 168.am

Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր տարածվեց հաղորդագրություն, համաձայն որի՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Աշոտ Խաչատրյանը  հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ:

168.am-ը կապ է հաստատել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի հետ՝ հանդիպման մանրամասներին տեղեկանալու նպատակով:

Ըստ աղբյուրի, ցանկանում էին հասկանալ՝ արդյո՞ք բոլոր իրավակարգավորումներն արդեն առկա են, և Աշոտ Խաչատրյանն արդեն իսկ ստանձնե՞լ է ՍԴ նախագահի պարտականությունները:

Հարց– Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր հաղորդագրություն տարածվեց, որ Դուք հանդիպել եք ԱԺ նախագահի հետ ու նրան վստահեցրել եք, որ շարունակելու եք ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ: Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ Դուք ինչ-որ պայմանավորվածությունների եք գնացել:

Պատասխան– Անշուշտ, Դուք ճիշտ եք: Ես այսօր հանդիպում եմ ունեցել ԱԺ նախագահ պարոն Միրզոյանի հետ և ներկայացրել եմ նրան այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել կամ հաղթահարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Դրանք են, որ անհրաժեշտ է Ազգային ժողովում օրենսդրական գործընթացներ նախաձեռնել, այդ թվում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում համապատասխան գործողություններ անելու կապակցությամբ: Միաժամանակ ես նշել եմ, որ պարտադիր խնդիրներից մեկը նաև այն է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր: Եվ պարոն Միրզոյանը հավաստիացրել է, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը այդ խնդիրներին համապատասխան լուծում կտրվի: Իսկ ես՝ որպես ՍԴ դատավոր, ապագայում նաև՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարել ստանձնող անձ, բնականաբար, պարտավոր եմ լինել անաչառ, իմ գործընկեր ՍԴ դատավորների հետ ապահովել Սահմանադրության գերակայությունը և միաժամանակ գործել անկախ: Սա է այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մեր զրույցի բովանդակությունը:

Հարց– Տպավորությունը հաղորդագրությունից այնպիսին է, որ Դուք այսօր արդեն իսկ համաձայնել եք ստանձնել ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը, ինչը ըստ էության կարծես թե այդպես չէ այս պահի դրությամբ:

Պատասխան– Սա գործընթաց է, որն ըստ էության ստանձնել է Ազգային ժողովը: Հաղորդագրություն մեջ ԱԺ-ն ներկայացրել է նաև այն մասին, որ ՍԴ դատավորների կադրերի հաշվառումը իրականացվում է ԱԺ-ում: Հետևաբար՝ հաշվի առնելով այդ մամլո հաղորդագրությունը, ինչպես նաև այն, ինչը ներկայացվել է այսօր, ես կարծում եմ, որ իմ ներկայացրած իրավական խնդիրները, որոնք 1-2 օրվա լուծելիք խնդիրներ են, լուծելու, դրանք հաղթահարելու պարագայում նոր, բնականաբար, նոր ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելը դառնալու է իրավաչափ: Եթե խոսքը պետք է գնա դատավորի լիազորությունների դադարման մասին, բնականաբար, այստեղ առկա պետք է լինի այն իրավական ակտը, համաձայն որի՝ այդ լիազորությունները պետք է դադարեն: Սա է ամբողջ գաղափարախոսությունը:

Հարց– Այսինքն՝ կոպիտ ասած, պետք է լինի աշխատանքից ազատելու հրաման, և ՍԴ դատավորի լիազորությունները չեն կարող դադարել միայն սահմանադրական փոփոխություններով:

Պատասխան– Դա թողնենք համապատասխան իրավաստեղծ մարմնին: Իսկ ինչ վերաբերում է  Սահմանադրության 213 հոդվածի 1-4 մասերին, բնականաբար, այս պարագայում պարտադիր կարգով պետք է լինի այն իրավական ակտը, որն անհրաժեշտ է ՍԴ դատավորի լիազորությունների դադարման կապակցությամբ:

Դա անհրաժեշտ պետք է լինի դատավորին, որպեսզի նա կարողանա իր սոցիալական խնդիրները լուծելու համար համապատասխան իրավական հիմք ունենալ, իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանելու համար, այն նաև հիմք պետք է հանդիսանա ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու համար:

Այսինքն՝ այդ անհատական իրավական ակտն անհրաժեշտ է այն նպատակով, որ հենց ինքը՝ դատավորը, պետք է իր սոցիալական երաշխիքները լուծելու համար դիմի համապատասխան սոցիալական ապահովության ստորաբաժանումներ, կարողանա իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանել դատական կարգով, և, բնականաբար, այդպիսի իրավական ակտը անհրաժեշտ է նաև, որ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով ավագության ինստիտուտը կյանքի կոչվի, հակառակ դեպքում այդ խնդիրը կարծես թե կմնա չլուծված:

Հարց– ԱԺ տարածած հաղորդագրության մեջ Դուք արդեն իսկ ներկայացված եք՝ որպես ՍԴ նախագահի պարտականությունները կատարող: Շտապե՞լ է ԱԺ-ն:

Պատասխան– Իմ ստորագրությունն ամրագրված է միայն համապատասխան խնդիրները լուծելու պայմանով: Սա է եղել մեր ամբողջ խոսակցության տրամաբանությունը: Մենք կսպասենք մինչև երկուշաբթի: Երկուշաբթի օրը համապատասխան նախաձեռնությամբ, համապատասխան փոփոխություններ կկատարվեն, համապատասխան իրավական ակտեր կընդունվեն, և, բնականաբար, արդեն կյանքի կկոչվի ավագության ինստիտուտը ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու համար:

Հարց– Այսինքն՝ Դուք հիմա կատարո՞ւմ եք ՍԴ նախագահի պարտականությունները:

Պատասխան– Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան իրավական խնդիրները լուծվեն կամ հաղթահարվեն:

Հարց– Ենթադրենք՝ այնպես է ստացվում, որ երկուշաբթի օրն այդ իրավակարգավորումները չեն հասցնում անել, ի՞նչ է լինելու այդ պարագայում:

Պատասխան– Խնդրում եմ՝ այս հարցը թողնենք երկուշաբթի օրը, քանի որ շատ հստակ ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ երկուշաբթի կամ ամենաուշը երեքշաբթի օրը այս խնդիրներին լուծում կտրվի:

Հարց– Կարո՞ղ ենք ասել, որ այն, որ Դուք վստահեցրել եք, որ պահպանելու եք Սահմանադրության գերակայությանը, դա նաև վերաբերում է Ձեր նշած խնդիրներին, այսինքն՝ այն 3 դատավորների սոցիալական երաշխիքներին, անհատական իրավունքներին ու դրանց պաշտպանությանը:

Պատասխան– Սահմանադրության գերակայության ապահովումը կամ լինել անկախ, գործել անաչառ սկզբունքը ՍԴ դատավորի երդման տեքստից բերված բառեր են: Այնպես որ, մենք պարտավոր ենք, որպես դատավոր, նախագահ կամ նախագահի պարտականությունները կատարող անձ, ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անկախ և գործել անաչառ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:57
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
Հարգանքի տուրք՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյան հիշատակին։
Աղբյուր` Panorama.am
17:54
Շվեյցարիայում հաստատվել է COVID-19-ի 97 նոր դեպք
Շվեյցարիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 97 նոր դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հանրային սննդի օբյեկտներում խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ավստրալիայի ափերից մեկում տղամարդը մահացել է շնաձկների հարձակման հետևանքով
Ֆրեյզեր կղզու շրջանի Ավստրալիայի ափերից մեկում շնաձկների հարձակման հետևանքով տղամարդը է մահացել, հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Կատուն 12 րոպե անցկացրել է աշխատող լվացքի մեքենայում
Ավստրալիայում տնային կատուն 12 րոպե աշխատող լվացքի մեքենայում անցկացնելուց հետո փրկվել է։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ABC News-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Նորակերտում այս պահի դրությամբ ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չենք կարող»
«Նախկինում գյուղում ջրամատարակարարում չկար: Վերևի թաղամասը խորքային հորերի ջուրն էին օգնագործում,որը խմելու համար պիտանի չէր, իսկ ներքևի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Որոնք են քնելու համար ամենավտանգավոր դիրքերը
Քնի ժամանակ ոչ ճիշտ պառկելու դիրքը մեջքի  հիվանդությունների հիմնական պատճառն է։ Այս մասին  գրում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արշավինը կարող է խաղալ «Բարսելոնայի» կազմում
«EFE»- ի լրագրող Խոսե Իգնասիո Օրտեգա Վասալոն խոսել է «Զենիթի» և «Արսենալի» նախկին խաղացող Անդրեյ Արշավինի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» ոստիկանների այցելությանը
Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքը «ՀՀ ոստիկանությունն այցելել է երկու...
Աղբյուր` Panorama.am
17:09
Սատկել է աշխարհի ամենածեր կատուն
Անգլիայում սատկել է աշխարհի ամենածեր կատուն `Ռաբլ մականվամբ, հայտնում է «Լենտա.ռու»-ն։ Նշվում է, որ կատուն 31 տարեկան էր:...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է
Հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը:
Աղբյուր` Panorama.am
16:53
Կորոնավիրուսը Իտալիային ծնելիության լուրջ անկում է խոստանում
COVID-19-ի  համաճարակի հետևանքով Իտալիայում պտղաբերության լուրջ անկում է սպասվում, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
16:48
Զորավարժությունների արդյունքների ամփոփում՝ Արցախում
Այսօր Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել   հունիսի 22- 26-ը անցկացված...
Աղբյուր` Panorama.am
16:44
Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները
Սիրիայում «Աֆրինի ազատագրման ուժեր» քրդական խմբավորումը հայտնել է, որ թուրքական ուժերը մեկ ամսվա ընթացքում առնվազն 14 անգամ Աֆրինի և...
Աղբյուր` Panorama.am
16:43
Տասնյակ ամերիկացի դիվանագետներ լքում են Սաուդյան Արաբիան
Ամերիկացի տասնյակ դիվանագետներ և նրանց ընտանիքները լքում են Սաուդյան Արաբիան՝ թագավորությունում կորոնավիրուսով վարակակիրների թվի կրուկ աճի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ջորջիո Արմանին՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան
Իտալացի հայտնի դիզայներ Ջորջիո Արմանին և հանրահայտ խոհարար Ջինո Սորբիլոն Իտալիայում զբոսաշրջությունը վերսկսելու կապակցությամբ դարձել են ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:27
Նուր Սուլթանում երկու շաբաթով դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը
Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ղազախստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը երկու շաբաթով կդադարեի գործել, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:21
«Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից
Եռօրյա հանգստից հետո «Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից ու սկսել  նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Իսպանիան պատրաստում է 150 միլիարդ եվրո ներդրումների ծրագիր իրականացնել
Իսպանիայի կառավարությունը պատրաստում է  ԵՄ միջոցներով 150 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել`կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
16:04
Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց
Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չինաստանը գործարկում է «Gaofen» արբանյակը
Երկրագնդից հեռակառավարվող «Gaofen» չինական արբանյակը գործարկվել է, գրում է regnum.ru-ն՝ հղում տալով Չինաստանի տիեզերական ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:41
Մեկ օրում Իրանում 148 կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել
Իրանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մոտ 150 մարդ է մահացել, ընդհանուր առմամբբ, հիվանդության հետևանքով մահացածների թիվը մոտ է 11,5...
Աղբյուր` Panorama.am
15:35
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն. Չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար
Հուլիսի 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ռուսական գյուղերից մեկում կայծակից այրվել է 1873 թվականին կառուցված եկեղեցի
Մեկ ժամվա ընթացքում Տոմսկի շրջանի Զորկալցևո գյուղում այրվել է 1873 թվականին կառուցվախ փայտե եկեղեցի, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Արցախը վերահաստատում է՝ հետամուտ է լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված...
Աղբյուր` Panorama.am
15:14
Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել
Հուլիսի 3-ին Արցախի ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Մարտակերտի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
15:03
Մնացականյան. Արցախի ժողովուրդը վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի փոխքաղաքապետ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն 29-ամյա հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է Փարիզի փոխքաղաքապետ համայնքային կյանքի, քաղաքացիների մասնակցության և...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ավինյան. Այս փուլում նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ
Մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120 245 թեստ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}