Տնտեսություն 14:00 27/06/2020 Հայաստան

Արա Գալոյան. Փորձագիտական տվյալներով, տնտեսության անկումը անհամեմատ ավելի մեծ է լինելու

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանն իր՝ «Համավարակի գերեվարած տնտեսությունը» վերնագրով հոդվածում անդրադարձել է համավարակի պայմաններում համաշխարհային տնտեսության հնարավոր զարգացումներին ու կանխատեսումներին։

Նա գրում է.

«Վերջին տասնօրյակում համաշխարհային տնտեսական մամուլը քափուքրտինք կտրած տնտեսական կանխատեսումներ էր հրապարակում: Բոլորը փորձում էին սեփական կանխատեսումներ հրապարակել Արժույթի միջազգային հիմնադրամից առաջ: ԱՄՀ-ն նախորդ կանխատեսումը հրապարակել էր ապրիլի 14-ին: Այնտեղ ասվում էր, որ սկսված կրճատում-ռեցեսիան ամենախորն է Մեծ ճգնաժամից (1929-39թթ․) հետո: Ենթադրվում էր, որ աշխարհի քանակով 157 երկրում տնտեսական անկում կարձանագրվի: Համաշխարհային տնտեսության անկումը այն ժամանակ գնահատվում էր 3 տոկոս:

Հունիսի 24-ին հրապարակված կանխատեսումն ավելի խոր ռեցեսիա է ենթադրում` 4.9 տոկոս: Միանգամից ասենք, որ տնտեսական հեղինակավոր պարբերականների կանխատեսումները լայն իմաստով համընկան ԱՄՀ գնահատականների հետ:

Ռեցեսիայից հետո 2021-ին տնտեսության վերականգնումը, ըստ նոր կանխատեսման, ավելի դանդաղ կընթանա և առնվազն 0.4 տոկոսով պակաս կլինի (կկազմի 5.4 տոկոս), քան ենթադրվում էր: Աշխարհի խոշոր տնտեսություններից ամենամեծ անկումը կարձանագրի ԵՄ-ն` 10.2 տոկոս (նախորդ հաշվարկի համեմատ ավելացել է 2.7 տոկոսային կետ):

ԵՄ անդամ երկրները, ըստ կանխատեսման, կրճատման տարբեր ծավալներ կունենան: Խոշորներից «ամենահաջողակը» Գերմանիան է` տնտեսությունը կկրճատվի 7.8 տոկոսով: Ամենախոր ռեցեսիան կարձանագրվի Իտալիայում և Իսպանիայում՝ 12.8-ական տոկոս: Ֆրանսիայի ցուցանիշը մի փոքր մեղմ է` 12.5 տոկոս: Մեծ Բրիտանական տնտեսության կրճատումը, ըստ ԱՄՀ-ի կազմելու է 10.2 տոկոս: ԱՄՆ-ի համար կանխատեսվում է 8 տոկոսանոց անկում, Կանադայի համար` 8.7: Հարավային Ամերիկայի ընդհանուր անկումը կանխատեսվում է 9.4 տոկոս:

Ընդգծենք` ԱՄՀ կանխատեսման մեջ նշվում է ընդհամենը մեկ երկիր, որի տնտեսությունը չի կրճատվելու: Ավելին, համեստ` մեկ տոկոսի չափով աճ է արձանագրելու: Խոսքը Չինաստանի մասին է: Մեր հարազատ Մերձավոր արևելյան և Կենտրոնական Ասիայի երկրների ռեցեսիայի միացյալ ցուցանիշ հաշվարկված է 4.7 տոկոս (2021թ․ համար կանխատեսվում է 3.3 տոկոսանոց աճ):

Ցավոք, ԱՄՀ կայքում ավելի մանրամասներ չգտանք (առայժմ): Պարզապես հիշեցնենք, որ նախորդ` ապրիլյան կանխատեսման համաձայն մեր տնտեսական անկումը ենթադրվում էր 1.5 տոկոս, Ադրբեջանինը` 2.2 տոկոս, իսկ Վրաստանինը՝ 4: Այդ հրապարակումները պաշտոնական տարբեր արձագանքներ գտան: Մեր իշխանությունները հպարտացան, որ ամենացածր ռեցեսիան մեզ է «բաժին հասել»:

Չնայած այն փաստին, որ մեր` հայաստանյան փորձագիտական տվյալներով, տնտեսության անկումը անհամեմատ ավելի մեծ է լինելու: Օրինակ, Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի կարծիքով՝ ճգնաժամի արդյունքում այս տարի ՀՆԱ-ի մինչև 15 տոկոսանոց անկում կարող է գրանցվել:

ԱՄՀ փորձագետների կարծիքի մեկ համընկման մասին էլ կարելի է արձանագրել: Ըստ նրանց՝ համավարակի հաղթահարումից հետո էլ առևտուրը երկար ժամանակ չի վերադառնա նախկին ցուցանիշներին: Մեր պաշտոնական վիճակագրությունը դա հաստատում է՝ առևտուրը մեր ներքին շուկայում 2020թ․ հունվար-մայիսին կրճատվել է 10.8 տոկոսով:

Ադրբեջանական իշխանությունները ԱՄՀ-ի գնահատականը, ժողովրդական բառուբանով ասած, «չուզողություն» գնահատեցին: Վրաց պարագան տրամագծորեն հակառակն էր: Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ «ցավոք, տնտեսական անկումն իրենց հաշվարկով ավելի մեծ է լինելու, քան ենթադրել են ԱՄՀ մասնագետները և կազմելու է 5 տոկոս»: Իմաստ ունի նաև ուշադրություն դարձնել այս թվին՝ Ռուսաստանի համար կանխատեսվել է 6.6 տոկոսանոց անկում (ապրիլյան փաստաթղթում այս թիվը պակաս էր` 5.5 տոկոս):

ԱՄՀ կանխատեսումը որոշակի իմաստով համընկավ Ռուսաստանի ԿԲ նախագահի գնահատականի հետ, որ իրենց տնտեսությունը եվրոպականից պակաս է տուժելու (հիշեցնենք, որ տրանսֆերների հիմնական ծավալը մեր երկիր փոխանցվում է հենց Ռուսաստանից):

Սպասենք ԱՄՀ զեկույցի ամբողջական տարբերակի հրապարակմանը, ուր կգտնենք մեր ու մեր տարածաշրջանի համար արված կանխատեսումների հասցեական տվյալները»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:32
Արա Ղազարյան. Վստահ եմ, որ ՍԴ դատավորները ՄԻԵԴ-ում կշահեն
«Գիտե՞ք, իմ 18 տարվա պրակտիկայում նման արագությամբ քննության երբեք ես չեմ հանդիպել»։
Աղբյուր` Panorama.am
13:24
Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times
Թուրք-հունական հարաբերություններն առավել են լարվել, քանի որ թուրքերը տեղեկացել են, որ հույները ցանկանում են Սալոնիկում Քեմալ Աթաթուրքի տունը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Հայաստանում կրկնակի ավելացել է կիբերհանցագործությունների թիվը
«2020 թվականի միայն առաջին կիսամյակում քննչական կոմիտեում գրեթե այնքան հանցագործություններ են քննվել կիբերանվտանգության գործերով, որքան...
Աղբյուր` Panorama.am
13:07
ԳԹԿ. Երկարաձգվել է «Մաթեմատիկա» առարկայի գնահատականի բողոքարկման ժամկետը
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում, որ հուլիսի 6-ին «Մաթեմատիկա» առարկայի  միասնական քննություն հանձնած դիմորդների...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թրամփ. Բայդենը «ուղեղը լվացած» տիկնիկ է
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ երկրի նախագահի պաշտոնում առաջադրված, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը «ուղեղը լվացված»...
Աղբյուր` Panorama.am
12:36
Լիբանանահայ լրագրող Հարությունյանի դեմ մեղադրանք է առաջադրվել՝ «Թուրքիայի դեմ վիրավորական արտահայտություններ անելու համար»
Լիբանանի դատախազությունը լիբանանահայ լրագրող և մեկնաբան Նշան Տեր Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել և գործը ուղարկել դատարան։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ֆինանսական ընկերության տնօրենը Երևանում ծեծել է 53-ամյա տղամարդուն
Հունիսի 20-ին՝ ժամը 20.30-ին, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:32
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է
Այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը Երևանում, 1140-ը՝ մարզերում:...
Աղբյուր` Panorama.am
12:30
«Սա շատ տխուր նախադեպ է հեղափոխությունից հետո»
Երևանի Ֆիրդուսի թաղամասի իրավական գործընթացի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, որոնց հիման վրա հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։
Աղբյուր` Panorama.am
12:24
Արտակարգ դրության չորս ամիսներին երկրում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան
Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ: «4000 անգամ» աճել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Ըստ ԱՀԿ-ի՝ նույնիսկ վաղը կարող է բռնկվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչն ասել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է...
Աղբյուր` Panorama.am
12:12
Գոդֆրի Ռեջջո․ Բոլորս դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրան»-ը, բայց չենք հուսահատվում
Էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բարեկամ Գոդֆրի Ռեջջոն...
Աղբյուր` Panorama.am
12:09
Ավետիք Չալաբյան. Կառավարությունը կարող է շարունակաբար բոլորիս պահել արտակարգ դրության պայմաններում
«Այս ամենին հակազդելու միակ ձևը մեր դժգոհությունը հայտնելն է, ավելի և ավելի կտրուկ միջոցներով»։
Աղբյուր` Panorama.am
12:07
Վահե Հովհաննիսյան. Չզիջել փողոցը քաոսին
«Այլընտրանքային նախագծեր խումբ» Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Հարցը, թե ինչպիսին են լինելու առաջիկա...
Աղբյուր` Panorama.am
12:01
Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում․ ՀՀ ԱԳՆ
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ...
Աղբյուր` Panorama.am
11:56
Թրամփը հայտնել է, որ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթն աջակցում է իրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահի թեկնածու. ռեփեր Քանյե Ուեսթը ընտրություններում կաջակցի իրեն, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 52, 043-ի
Վերջին  մեկ օրվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի 819 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածներից 67-ը երեխաներ են, իսկ 65-ը՝ բուժաշխատող,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Եվրոպայում կրկին աճում է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը
Եվրոպայում կրկին աճում է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը
Աղբյուր` Panorama.am
11:43
Չինաստանի դեսպանատունը նախազգուշացնում է Ղազախստանում նոր վտանգավոր վարակի մասին
Ղազախստանում Չինաստանի դեսպանությունը իր կայքում տեղադրել է նախազգուշացում Չինաստանի քաղաքացիների համար, որ իբր հանրապետությունում տարածվում է...
Աղբյուր` Panorama.am
11:36
Թուրքիայում ասել են՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը չի ազդի զբոսաշրջիկների վրա
Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը չի խանգարի, որպեսզի բոլոր ցանկացող զբոսաշրջիկներն այցելեն այն։ news.ru-ի հաղորդմամբ, ասել է...
Աղբյուր` Panorama.am
11:25
28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկի մասնագիտական գործունեությանը...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք է հաստատվել
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի...
Աղբյուր` Panorama.am
11:14
Իտալիան արգելել է 13 երկրների քաղաքացիների մուտք գործել երկիր, Հայաստանն այդ թվում է
Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան, լսելով այդ երկրի արտաքին գործերի, ներքին գործերի ու տրանսպորտի հարցերով նախարարներին, հրաման...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ադրբեջանում նախորդ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 548 նոր դեպք, 10 մահ
Նախորդ օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 548 նոր դեպք, մահացել է 10 մարդ: Մեկ օրում ապաքինվածների թիվը կազմել է 491...
Աղբյուր` Panorama.am
11:03
Տիգրան Աբրահամյան. Այս իրավիճակում մեծ թվով զինվորականներ խաղից դուրս վիճակում են, ինչը ՀՀ-ի ու Արցախի համար վտանգավոր է
Արցախում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանի նշանակումը տարբեր խմբերի համար եղել է  զարմանալի՝ հաշվի առնելով մեծ...
Աղբյուր` Panorama.am
10:59
10.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է  կորոնավիրուսի հիվանդության 557 նոր դեպք, 18 մահ,  709 առողջացած։ Մահացածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:...
Աղբյուր` Panorama.am
10:42
Տոկիոյում COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Ճապոնիայի մայրաքաղաքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մահացել է Կարեն Վարդանյանը
Մահացել է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։  «Մեր սրտերում Կարենը կմնա որպես...
Աղբյուր` Panorama.am
10:39
Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել Հայաստանի քաղաքացու մոտ, ով Կախեթիում էր դեղձ գնելու համար
Չումլաղ գյուղում աշխատում են համաճարակաբանները և փորձում պարզել վարորդի հնարավոր շփման շրջանակը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}