Գրիշա Վիրաբյան. Նիկոլ Փաշինյանը քրեական գործերով ահաբեկում է Աժ պատգամավորներին
ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հաղթանակի հասած Գրիշա Վիրաբյանը, ով Բելգիայում քաղաքական ապաստան էր ստացել, դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«ՀՀ Դատախազ Ա. Դավթյան
Գրածս ստատուսը խնդրում եմ համարեք հաղորդում հանցագործության մասին
Տեղյակ եմ պահում և խնդրում եմ ստուգել այն փաստերը, որ ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյանը ուժային կառույցների միջոցով տարբեր քր. գործեր է պատվիրել և հարուցել տվել «Իմ Քայլը» խմբակցության շուրջ 20-ից ավել պատգամավորների և նրանց հարազատների վրա:
Այս գործերի շնորհիվ, նա ահաբեկում է Աժ պատգամավորներին և ստիպում է, որ նրանք հաճախ քվեարկեն այնպես, ինչպես թելադրում է ինքը` Նիկոլը, որ համարվում է բռնություն:
Այդ է պատճառը, որ մի քանի պատգամավորներ, լինելով վիրուսակիր, ստիպված գալիս են Աժ և մասնակցում քվեարկություններին, ինչպես եղավ ՍԴ հետ կապված քվեարկության ժամանակ:
Հույս ունեմ, որ Դուք, որպես ՀՀ Դատախազ, կգտնվեք ձեր տեղում ու կանդրադառնաք այս փաստերին և կտաք իրավական գնահատական»։
Նա ավելացրել է, որ հարկ եղած դեպքում պատրաստ է հստակ անուններ հրապարակել ու փաստեր ներկայացնել։
Panorama.am-ի հետ զրույցում նա հրաժարվեց մանրամասներ հայտնել, ասաց՝ կսպասի Գլխավոր դատախազության արձագանքին։