Իրավունք 10:22 27/06/2020 Հայաստան

Փաստաբան. Դիմակ չկրելու ու անձանագիր չունենալու համար մարդուն չեն կարող տուգանել երկու անգամ

Փաստաբան Թամարա Շաքարյանը վերլուծել է  վարչական տույժի կիրառման իրավաչափությունը միաժամանակ դիմակ չկրելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում, ինչպես նաև վարչական ձերբակալման և բերման ենթարկելու հնարավորությունը, եկել եզրակացության, որ դիմակ չկրելու ու անձանագիր չունենալու համար մարդուն չեն կարող տուգանել երկու անգամ։

Ֆեյսբուքյան իր էջում նա ներկայացրել է իրավական հիմնավորումները.

«ՄԱՍ 1

. ՎԻՎՕ 182.3-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն` արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: ՎԻՎՕ 182.3-րդ հոդվածի 1.1-րդ մասը բլանկետային նորմ է: Այսինքն` պահանջները նախատեսված են այլ իրավական ակտում:

Այսպես, Պարետի՝ 03.05.2020 թ. «ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման (հիպոթետիկ համարում ենք իրավաչափ) 6-րդ և 6.1-րդ կետերով համապատասխանաբար սահմանված է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է դիմակի կրումը (6) և անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը (6.1):

Այսինքն` արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման ժամանակ հաստատող փաստաթուղթ չունենալը, ինչպես նաև դիմակ չկրելը համարվում է վարչական իրավախախտում:

.ՎԻՎՕ 182.3-րդ հոդվածի 1.1-րդ մասի կիրառությունն այն համատեքստում, որ ենթադրյալ իրավախախտի նկատմամբ դիմակ չկրելու և անձնագիր չունենալու համար կիրառվելու է վարչական տույժ առանձին-առանձին, իրավաչափ չէ, քանի որ նշված հոդվածում հստակեցված չէ, որ յուրաքանչյուր պահանջի խախտումը համարվում է մեկ խախտում, կամ տուգանքը կիրառվում է խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Այսինքն` եթե անձը չի կրել դիմակ և չունի անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրա նկատմամբ պետք է կիրառել միայն մեկ վարչական տույժ` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Հակառակ դեպքում ոստիկանությունը կարող է նույնիսկ դիմակ կրած անձին տուգանել անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար, մինչդեռ փաստաթուղթ ունենալու պահանջի սահմանման հիմնավորումը այլ է եղել:

.Նշվածը հիմնավորվում է նրանով, որ ՎԻՎՕ-ում օրենսդիրը բոլոր այն դեպքերում, երբ նման բլանկետային նորմով նախատեսել է պահանջի (ոչ այնքան որոշակի) խախտումը որպես վարչական իրավախախտում, հստակ ամրագրել է, որ յուրաքանչյուր պահանջի խախտումը համարվում է մեկ խախտում, կամ տուգանքը կիրառվում է պահանջի խախտման յուրաքանչյուր դեպքի համար, օրինակ` ըստ 189.1-րդ հոդվածի` թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պահանջները կամ թանկարժեք մետաղների զտարկման պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, կամ` ըստ` 165-րդ հոդվածի ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՀԱՆՋԻ ՄԻ ՔԱՆԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱԽՏՈՒՄ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՄԵԿ ԽԱԽՏՈՒՄ, կամ ըստ 41.1-րդ հոդվածի` առաջացնում է տուգանքի նշանակում...խախտման յուրաքանչյուր դեպքի համար: Նման իրավական ձևակերպում տրված չէ, օրինակ, 41-րդ հոդվածով սահմանված աշխատանքային օրենսդրության պահանջները խախտելու համար:

Իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները, այսինքն` եթե վերը նշված օրինակներում օրենսդիրը կիրառել է և հստակեցրել է համապատասխան եզրույթով դրանց կիրառության համատեքստում, որ յուրաքանչյուր պահանջի խախտումը համարվում է մեկ խախտում, ապա միևնույն միտքն արտահայտելու տրամաբանությամբ նույն օրենսդրական ակտի մեկ այլ նորմի մեկնաբանությունն ու կիրառությունը չի կարող այլ իմաստ ու կիրառություն ունենալ:

Այսինքն` որպեսզի իրավախախտողի նկատմամբ յուրաքանչյուր պահանջի խախտման համար կիրառվի վարչական տույժ առանձին-առանձին, ապա պետք է նշված նորմում հստակ ամրագրված լինի յուրաքանչյուր պահանջի խախտումը համարվում է մեկ խախտում (կամ վերը նշված մեկ այլ ձևակերպմամբ), հաշվի առնելով ՎԻՎՕ վերը նշված կարգավորումները:

Հետևաբար, եթե անձը դիմակ չի կրում և չունի անձը հաստատող փաստաթուղթ, ապա դրա համար անձը կարող է ենթարկվել միայն մեկ վարչական տույժի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}