Իրավունք 20:24 29/06/2020 Հայաստան

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումներ իարդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ն. Պ.-ն,  զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Շիրակի բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով իրականացնելհարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողություն, հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, 2019-2020 թվականների ընթացքում հայտնաբերել է Շիրակի  մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց : Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:

ԱԱԾ-ի փոխանցմամբ ՝ նա չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերված խախտումները վերացնելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ, փոխարենը՝ ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ վերոհիշյալ փաստերը չարձանագրելու, այնուհետև չտուգանելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու համար վերոհիշյալ քաղաքացիներից, յուրաքանչյուր ամիս պահանջել է 20,000-100,000-ական ՀՀ դրամ կաշառք:

Վերոգրյալից բացի, Ն.Պ.-ն, իր սպասարկած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող մի շարք ընկերությունների  խախտումները չարձանագրելու,օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու, տնտեսվարողների գործունեությանը չխոչընդոտելու, ինչպես նաև հնարավոր ստուգումների մասին տնտեսվարողներին նախապես տեղյակ պահելու և նրանց կատարած խախտումները քողարկելու ուղղությամբ խորհուրդներ տալու համար պահանջել և մինչև 2020 թվականի հունիսի 26-ը մի շարք տնտեսվարողներից յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100,000-ական ՀՀ դրամ գումարներ:

2020 թվականի հունիսի 26-ին, հերթական անգամ,  պահանջած կաշառքի գումարը՝ 100,000 ՀՀ դրամը ստանալու պահին, Ն.Պ.-ն հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որի ընթացքում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական  օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի  3-րդ կետի, ՀՀ քրեական  օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական  օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի (6 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի (5 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Պ.-ն ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում ենթադրաբար կաշառք տված, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած անձանց բնակարաններում կատարվել են 12 խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը հաստատող սարքավորումներ, բժշկական նյութեր, այդ ծառայությունից օգտված հաճախորդների անհատական ցուցակներ: Պարզվել է նաև, որ Շիրակի մարզի վարչական տարածքում գործող մի շարք համայնքներում տարբեր անձինք, կոպիտ կերպով խախտելով սանիտարահիգիենիկ պայմանները, տարիներ շարունակ, առանց հարկային մարմնում գրանցվելու և հատուկ թույլտվության (լիցենզիայի), զբաղվել են լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և այդ փաստը թաքցնելու կամ հովանավորչության համար, յուրաքանչյուր ամիս տարբեր չափերի կաշառք են տվել պաշտոնատար անձանց:

2020թ.հունիսի 28-ին, պաշտոնատար անձին կաշառք տալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով 8  անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից 2-ը ձերբակալվել են, իսկ 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, Ն.Պ.-ի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:33
Որտե՞ղ են բուծվել այս տնաբույս խաղաղասերները․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Իսկ նախկին առողջապահության նախարար, այսօր պատգամավորն ասում է․ «Մենք պետք է այնպես...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մի շարք օրենքներ ճանաչել են հակասահմանադրական
Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը...
Աղբյուր` Panorama.am
20:28
Երևանում և մի շարք մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ախալքալաքի շրջանի Տուրցխի լճում ձկները զանգվածային սատկել են
Վրաստանի Տուրցխ գյուղի արհեստական ​​լիճ-ջրամբարը, որը անասուններին ապահովում է ջրով և մասնակի նաև ոռոգումը, ցամաքում է՝ պատճառը մեկը չէ: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արայիկ Հարությունյանին
Այսօր, օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
19:57
2018 թվականի Հայաստանը չկա, մենք այլ իրականությունում ենք ապրում․ Էլինար Վարդանյան
ԱԺ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադարձավ վերջին երկու օրերի ընթացքում Խորհրդարանում հնչած...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ոսկեպարում ռուս սահմանապահներ տեղակայվել են. ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու...
Աղբյուր` Panorama.am
19:35
Անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ «Panorama.am»-ի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելելու...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բացառել թշնամու առաջխաղացման կամ դիրքային բարելավման ամեն փորձ. ՊՆ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Նիստի...
Աղբյուր` Panorama.am
19:23
«Ֆլեշի» գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 5-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, տեղի ունեցավ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:13
5.08.02 - Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն
Արցախի Հանրապետության՝ Ադրբե(անի կողմից ժամանակավորապես օկուպացրած Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական...
Աղբյուր` Panorama.am
19:05
Առանց ԱԺ-ի համաձայնության Մխիթար Զաքարյանին հետագա կալանքի տակ պահելն անօրինական է․Երեմ Սարգսյան
Մեկնաբանությունները, թե իբրև Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս օժտված չէ պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:47
YerevanToday. Քոչարյանի օրոք սահմանին ունեցել ենք 92 զոհ՝ ՔՊ-ական դեպուտատը ստում է
YerevanToday-ը գրում է․ «Ազգային ժողովի ամբիոնից իշխանության ներկայացուցիչները բազմաթիվ ստեր են տարածել։ Վերջին օրերին՝ ԱԺ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԱԻՆ-ն ուժեացնում էծառայությունը` սահմանակից պետություններից հրդեհների ներթափանցումը կանխելու համար
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության:Այս մասին նշված է ԱԻՆ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Մենք պետք է զբաղվեինք անվտանգության կոմպոնենտի ուժեղացմամբ, բայց չգիտեմ ԱԺ-ում ինչով ենք զբաղված. Տիգրան Աբրահամյան
«Մենք այս դահլիճի ներսում և դրսում ունենք լրիվ այլ իրականություն՝ հակադրվող իրականություն և Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տոկիոյի օլիմպիական խաղերում վերջին հույսերը
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 17 պատվիրակներից 15-ն արդեն ավարտել են իրենց մրցելույթները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ըմբիշ Զաուր Ուգուևը Ռուսաստանին բերել է Օլիմպիադայի 16-րդ ոսկին
Ռուսաստանցի ազատ ոճի ըմբիշ Զաուր Ուգուևը նվաճել է օլիմպիական խաղերի ոսկե մեդալ՝ մինչև 57 կգ քաշային կարգում: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն:...
Աղբյուր` Panorama.am
18:10
Դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 16-ին
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով Երևանի 30-ամյա բնակիչ է հետախուզվում
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում շարունակվում է Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այրվող մեքենա Գանձակ գյուղում
Օգոստոսի 5-ին, ժամը 14։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում այրվում է ավտոմեքենա:...
Աղբյուր` Panorama.am
17:57
05.08.2021. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: «Ունենք 179 առողջացած, 7 մահվան...
Աղբյուր` Panorama.am
17:54
Սևանա լճից դուրս են բերել 14-ամյա ջրահեղձվող երեխային
Օգոստոսի 5-ին, ժամը 14։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում...
Աղբյուր` Panorama.am
17:51
Դուք խախտո՞ւմ եք Սահմանադրության նորմը, գործում եք ձեր խղճին ու համոզմունքին հակառա՞կ. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Այս ամբիոնից Աժ փոխնախագահ Ռուբինյանը, այլ պատգամավորներ ասում են՝ մենք չենք ուզում ընտրել ձեզ, բայց ստիպված ենք.... Այսինքը դուք...
Աղբյուր` Panorama.am
17:49
05.08.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել
Օգոստոսի 4-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Արցախի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
17:38
«Ցավըդ տանիմ Արցախ...». Անդրե
Օգոստոսի 8-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի Հրապարակում,արցախցի երգիչ Անդրեն ելույթ կունենա «Ցավըդ տանիմ Արցախ...» խորագրով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ի՞նչ ծրագրեր է իրականացնելու «Հայաստան»-ը Արցախում
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 30 մլրդ դրամի վերականգնման և զարգացման տարաբնույթ ծրագրեր, որոնք...
Աղբյուր` Panorama.am
17:24
Օլիմպիական «Զվարթնոցը»
Լուսադեմին մարդաշատ է եղել  «Զվարթնոց»  օդանավակայանը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Հայրենիք է ժամանել օլիմպիական խաղերի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Վիվա-ՄՏՍ. Ընդարձակ քարե տուն՝ հողաշեն, կիսավեր սենյակի փոխարեն
Գալստյանների երիտասարդ ընտանիքը տարիներ շարունակ ապրել է վաթսունականներին կառուցված՝ փոքրիկ, հողաշեն պատերով մեկ սենյակում: Գեղարքունիքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
17:16
«Ես Լիլիանն եմ»
Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի Աժ-ի մուտք արգելքի որոշումը լրատվամիջոցների,լրագրողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
17:01
Արման Թաթոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը խնդրահարույց է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է իր դիրքորոշումներն Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումների առնչությամբ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}