Քաղաքական 12:09 29/06/2020 Հայաստան

Պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ իշխանական գործընկերներին. Նույնիսկ կարելի է «հուզվել»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի գրառում է կատարել՝ նշելով, որ իշխանությունները պետք է ազնիվ լինեն՝ անշարժ գույքի հարկի ռեֆորմի և համահարթ եկամտային հարկի մասին խոսելիս։ 

Նա, մասնավորապես, գրել է.

«Իշխանական թևի իմ բազմաթիվ գործընկերներն այս օրերին պնդում են, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կապահովի սոցիալական արդարությունը, չէ՞ որ իրենք իջեցրել են եկամտային հարկը, սահմանելով այն 23% համահարթ, մեծացրել են մարդկանց տնօրինվող եկամուտը, ‭հիմա էլ իբր հարկային բեռ չեն ավելացնում, ընդամենը ‬մարդկանց‭ից հետ են վերցնում իրենց «ավելացրած» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, ‬իսկ առաջիկա տարիներին եկամտային հարկը կիջեցնեն մինչև 20%՝ դրանով իսկ փորձելով հիմնավորել, որ իբր մարդիկ նույնիսկ շահած են դուրս գալու այս ամենի արդյունքում: Ասում են նաև, որ իրենք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեն» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից:

Ի պատախան այս բոլոր պնդումների՝ իմ գործընկերներին և մեր հայրենակիցներին ես ուզում եմ ասել հետևյալը.

1. 2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց 23% համահարթ եկամտային հարկը՝ նախկինում գործող երեք դրույքաչափերի փոխարեն՝ 23% (աշխատավարձի մինչև 150 հազ. դրամ գումարից), 28% (150 հազ-ը գերազանցող գումարից) և 36% (աշխատավարձի 2 մլն-ը գերազանցող գումարից):

2. Դեռ անցած տարի ՀՀ-ում վարձու աշխատողների 65-70%-ը ստանում էին ՄԻՆՉԵՒ 150 հազ. դրամ աշխատավարձ, հետևաբար այսպես թե այնպես նրանք վճարում էին և հիմա էլ վճարում են 23% եկամտային հարկ, այսինքն նրանց կյանքում համահարթ եկամտային հարկի ներդրումը որևէ էական բան չի փոխել:

3.Եթե խիստ պայմանականորեն միջին խավ համարենք 500 հազ-ից 2 մլն. դրամ աշխատավարձ ստացող մարդկանց (կրկնում եմ ՝ խիստ պայմանականորեն), ապա նրանք կարծես թե համահարթ եկամտային հարկի ներդրմամբ ս.թ. հուվարի 1-ից մինչ այսօր խնայում էին 150 հազ-ը գերազանցող գումարի 5%-ի չափով:

4. Սակայն, ինչպես ս.թ. հունիսի 23-ին նշել էի իմ ֆեյսբուքյան էջում, 2020թ. հուլիսի 1-ից սկսած ՀՀ-ում ‭ամսական 500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկինում 25000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն: ‬Հատուկ նշեմ, որ ներկայումս, ժամանակավորապես, մինչև առաջիկա տարիներին եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. կատարում է պետությունը, ինչը աստիճանաբար կդադարի առաջիկա տարիներին:

5. Վերը նշվածը նշանակում է, որ 2020թ. հուլիսի 1-ից սկսած ‭500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի մինչև 7.55%-ը (կախված աշխատավարձի չափից)(ժամանակավորապես 12500 դրամի չափով նվազեցման դեպքում՝ մինչև 6.32%)՝ այս պահին առավելագույնը 2.5%-ի փոխարեն: ‬

6. Սա նշանակում է, որ, օրինակ՝ 1020000դր. աշխատավարձ ստացողը ս.թ. հուլիս ամսվա համար կվճարի արդեն 77000-12500=64500դր. սոցիալական վճար, այսինքն 6.32%՝ ս.թ. հունիս ամսվա համար վճարվող 1.23%-ի (12500դրամի) փոխարեն, այսինքն ավելի քան 5%-ով ավելի մեծ սոցիալական վճար:‬

‭7. Թեև սա մասնավոր դեպքի մատնանշում է, այդուհանդերձ նպատակը՝ ի ցույց դնելն է, որ պայմանականորեն վերցված այդ եկամտային հատվածը ներկայացնող միջին խավը ևս ս.թ. հուլիսի 1-ից սկսած ‬համահարթ եկամտային հարկի ներդրումից‭ առավելապես կամ էապես շահած այլևս չի լինի, քանի որ տնօրինվող եկամուտը կնվազի:‬

‭8. Իհարկե, մեր գործընկերները կարող են ասել, որ առաջիկա տարիներին եկամտային հարկի համահարթ դրույքաչափը կնվազի 23%-ից մինչև 20%, և մարդկանց տնօրինվող եկամուտը կավելանա անշարժ գույքի հարկի ներդրմանը զուգահեռ: Այո, կնվազի, բայց ափսոս, էլի չի ստացվում. եկմտային հարկի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրանալու է վճարվելիք սոցիալական վճարների դրույքաչափը՝ ներկայիս 2.5%-ից դառնալով 5%: Կրկին մարդկանց եկամուտներում էական փոփոխություն չի լինի:‬

9. Իհարկե, հանուն արդարության, պետք է նշել, որ կարելի է նաև մատնացույց անել ‬համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում էապես շահած մարդկանց՝ բարձր եկամտային հատվածներից, սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն չունեցող մարդկանցից և այլն, սակայն այդ մարդիկ մեծամասնություն չեն կազմում, հետևաբար մենք չենք կարող խոսել համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում մեր հայրենակիցների առավելապես շահած լինելու մասին՝ տնօրինվող եկամտի էապես մեծացման առումով:

10. Վերոհիշյալից ելնելով՝ հարկ է փաստել, որ քաղաքական մեծամասնության կողմից արտահերթ ռեժիմով, առանց հանրային և մասնագիտական բազմակողմանի քննարկման, արտակարգ դրության և տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում ընդունվել է ‭անշարժ գույքի հարկման մի նախագիծ‬, որով նախատեսվում է ներդնել ‭հարկման ‬նոր, սակայն անարդար, ոչ ‭մարդակենտրոն համակարգ՝ առանց սոցիալական երաշխիքներ, արտոնություններ և բացառություններ սահմանելու, առանց կոնկրետ գնային հատվածների գույքի սեփականատերերի եկամուտների մակարդակը հաշվի առնելու, առանց սոցիալական տարբեր շերտերի մտահոգությունները և միջին խավի շահը հաշվի առնելու, առանց բազմակողմանի և լուրջ վերլուծության, առանց ազդեցության գնահատման՝ ներդրումների, անշարժ գույքի գների, շինարարության, հիփոթեքային շուկայի և այլնի վրա, առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու և հորդորները հաշվի առնելու:‬

‭11. Վերջնարդյունքում այն առավելապես ենթադրում է հարկային բեռի մեծացում, իսկ միջին խավի համար՝ էական մեծացում՝ առանց եկամուտների համաչափ ավելացման:‬

‭Հաճախ մեր գործընկերներն ասում են, որ անշարժ գույքի հարկը կազմում է ամսական այսքան գումար: Հետաքրքիր է՝ դա ասողներից ո՞վ է երբևէ ամսական գույքահարկ վճարել: Այդ գումարը վճարվում է միանվագ, և մարդկանց մեծամասնության աչքին այդ գումարը երևալու է:

Կառուցապատողից բնակարան գնելու դեպքում մարդիկ առավելապես դա անում են հիփոթեքային վարկի միջոցով, և պարտավոր են լինելու կատարել հետևյալ վճարումները՝ վարկի մայր գումարի մարումներ, տոկոսի վճարում, վարկի սպասարկման վճար, գույքի և երբեմն դժբախտ դեպքերից ապահովագրության վճարներ, այնուհետև շենքի պահպանման պարտադիր նորմերի վճարներ:

Այս ամենին պետք է գումարել նաև անշարժ գույքի նոր հարկի զգալի վճարումը և այս ամբողջը 10-20 տարվա ընթացքում: Գումարենք այս ամենին հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձման սպասվող դադարեցումը կառավարության կողմից, ինչպես նաև սպասվող անշարժ գույքի գների անկումը, և ասացեք խնդրեմ՝ այս ամենը կազդի՞ միջին խավը և ոչ միայն այդ խավը ներկայացնող մարդու՝ հիփոթեքային վարկով նորակառույցում նոր բնակարան ձեռք բերելու որոշման վրա, թե՞ ոչ:‬

12. Ի սեր Աստծո գոնե մի ասեք, որ համահարթ եկամտային հարկի ներդրմամբ միջին և ավելի ցածր եկամտային հատվածներում գտնվող մարդկանց համար մի էական և կարևոր բան եք արել, հիմա էլ իբր թե հարկային բեռ չեք ավելացնում, ընդամենը իրենցից հետ եք վերցնում ձեր «տված» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, մի հատ էլ իբր թե մարդիկ շահած են դուրս գալու:‬
‭Եթե ձեր նպատակը հարկային բեռ ավելացնելը չէր և միայն մեծահարուստ մարդկանց և օլիգարխների անշարժ գույքը հարկելն էր, կարող էիք ընդամենը շքեղության հարկ սահմանել և դրանով ավարտել:‬

13. Եվ ևս մի բան, իմ շատ հարգելի իշխանական թևի գործընկերներ, մի փորձեք գցել մեր հայրենակիցներին թյուրիմացության մեջ, թե իբր անշարժ գույքի հարկի դրույքաչափերի վերջին փոփոխություններով դուք «հերոսաբար» փրկեցիք մարդկանց շատ ավելի բարձր հարկեր վճարելու պարտականությունից: Դա առնվազն ազնիվ չէ:

Անցած տարի նոյեմբերին դուք ընդունեցիք այդ օրենքը՝ անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ՝ առանց հաշվի առնելու մեր հորդորները, իսկ հիմա փոխանակ հետաձգեք այդ օրենքի կիրառության ժամկետը, մարդկանց անազնվորեն ասում եք, որ դուք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեք» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից:

Նույնիսկ կարելի է «հուզվել»:
Առողջ եղեq»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:21
ԱՀ նախագահը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ժամանակակից Հայաստանի քրոնիկներ՝ ըստ Արման Աբովյանի
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ժամանակակից Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Պարետատունն անցնում է ողջախոհության բոլոր սահմանները. Գեղամ Մանուկյան
Պարետատունն արդեն անցնում է ողջախոհության բոլոր սահմանները, տվյալ դեպքում, եթե Աբրահամ Գասպարյանը դիմակ չի կրել, պայմանական ասած՝ մեղավորը նա է,...
Աղբյուր` Panorama.am
20:02
Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում, «Վեոլիա Ջուր»-ում, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում.ԱԱՏՄ
Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, Արարատի ոսկու կորզման «Գեոպրոմայնինգ Գոլդ»...
Աղբյուր` Panorama.am
19:54
Ֆուտբոլային չորս ակումբ բողոքարկել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը
Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի 4 ակումբ բողոքարկեց ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը։ Այս մասին տեղեկացնում է  ՀՖՖ-ն:...
Աղբյուր` Panorama.am
19:46
ՀՔԾ-ն անդրադարձել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադրի հայտարարություններին
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2020թ....
Աղբյուր` Panorama.am
19:38
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:33
ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Հուլիսի 3-ին, ժամը 10։16-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու...
Աղբյուր` Panorama.am
19:28
ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և վստահորդի միջև տեղի ունեցած խոսակցությունը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված Արսեն Մկրտչյանի հեռախոսային խոսակցությունների...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մենք անելու ենք ամեն ինչ, որ Շվեդիա-Լիտվա կոնսորցիումի շրջանակներում իրականացված բոլոր գործողությունները լինեն ի շահ Հայաստանի.դեսպան
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:17
Պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ.Հ.Հարությունյան
Ֆեյսբուքյան իր էջում  «5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն Հարություն Հարությունյանն անդրադառնալով ոստիկանների «5-րդ ալիք»...
Աղբյուր` Panorama.am
19:10
Հուլիսի 2-ի դրությամբ կայացվել է 4110 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 2-ի  դրությամբ  կայացվել է 4110 կազմակերպության գործունեության դադարեցման...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ.Ա.Նիկողոսյան
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաթիվ հարցեր են հնչում` կապված...
Աղբյուր` Panorama.am
18:55
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն այցելել էր ՀՀ գլխավոր դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավորդատախազ Արթուր ԴավթյաննընդունելէԵրևանում ԵվրոպայիխորհրդիգրասենյակիղեկավարՆատալյաՎուտովային, ով ավարտում է իր...
Աղբյուր` Panorama.am
18:46
Հայտնաբերվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված 250 խախտում
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:36
Իրավախախտման 2347 դեպք՝ մեկ օրում
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
18:27
COVID-19-ի բուժման համար կիրառվում է «Պլակվենիլ» դեղը, որն այլ խնդիրներ է առաջացնում. բժիշկ
Վերջերս բազմաթիվ ահազանգեր էի ստանում` հիվանդանոցներում համատարած Պլակվենիլ դեղի նշանակման և այդ դեղից առաջացող բարդությունների վերաբերյալ և...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ոստիկանները 5-րդ ալիքում են,հարուցվել է վարչական վարույթ.YerevanToday
Հուլիսի 3-ին՝ աշխատանքային ժամի ավարտին, ոստիկանությունն այցելել է 5-րդ ալիք: Ներկայացվող պատճառաբանությունն այն է, որ հարուցվել է վարչական...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Սու30CM»-ների բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ.Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի»   էջում հրապարակել է «Սու30CM»-ների թռիչքի տեսանյութը ...
Աղբյուր` Panorama.am
18:08
ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկել է նոր հնարավորություն
Ռուսական ինտերնետ խանութներից ապրանքների ձեռք բերում՝ ապառիկ վարկավորման միջոցով
Աղբյուր` Panorama.am
18:03
Գործող խորհրդի կազմի խնդիրները օրենքի հետ ակնհայտ են. ՀՊՏՀ խորհրդի անդամ
«ՀՊՏՀ խորհրդի նախագահը ուղերձով դիմել է խորհրդի անդամներին՝ առաջարկելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման օպտիմալ տարբերակը:Կիսում եմ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Եվրահանձնաժողովը թուլատրեց ԵՄ-ում կորոնավիրուսի բուժման առաջին դեղամիջոցը
Ուրբաթ Եվրահանձնաժողովը թույլատրել է հակավիրուսային Remdesivir դեղամիջոցի օգտագործումը  COVID-19-ի բուժման համար:...
Աղբյուր` Panorama.am
17:49
Փաշինյան. ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:42
Տեսչական մարմինների մշտադիտարկումները
Այսօր 24 ժամով կասեցվել է մի շարք սննդի շղթայի կազմակերպությունների՝ հանրային սննդի օբյեկտների, խանութների և արտադրությունների, գործունեությունը:
Աղբյուր` Panorama.am
17:30
Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հերթական նիստը
Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Նախատեսվում է Դվինի հուշարձանների վերականգնում և ամրակայում
Հունիսի 29-ին մեկնարկել է Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:27
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և...
Աղբյուր` Panorama.am
17:26
Գյումրի քաղաքի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով
2020թ. հուլիսի  2-ին՝ ժամը 23:20-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ձախ կողմնային պատի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}