Իրավունք 10:52 29/06/2020 Հայաստան

Հաշմանդամություն ունեցող անձինք անվճար դեղերի հարցում համավարակի պայմաններում բախվում են քաշքշուկների

Արտակարգ դրություն հայտարարելու օրվանից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ մարտի 16-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) վարակի հետ կապված հարցերով հաշմանդամություն ունեցող անձանցից ստացվել է 153 դիմում-բողոք, որից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժի գծին ուղղված ահազանգերի թիվը կազմել է 74:

Դիմում-բողոքներից բացի, Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է մշտադիտարկման աշխատանքներ։

Այդ հարցերի առնչությամբ բողոքների քննարկումը, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը դարձել է առավել զգայուն, իսկ իրավունքների իրականացման հարցերը՝ դժվար և խնդրահարույց:

ՄԻՊ աշխատակազմը ններկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման հարցում առկա խոչընդոտները, իսկ մյուս խնդիրներին անդարդաձ կկատարվի Մարդու իրավունքների պաշտպանի մյուս հայտարարություններով։

1. Դեղեր ստանալուն վերաբերող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք հայտնվում են ամիսների քաքշուկների մեջ և կանգնում դժվարությունների առաջ համակարգային բնույթի խնդիրների պատճառներով: Օրինակ՝ բողոքներից մեկով անկողնային ռեժիմում գտնվող, հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար ընտանեկան բժշկի նշանակած դեղն այլ հիվանդանոցում փոխվել է և նշանակել է այլ, ըստ հիվանդանոցի՝ առավել արդյունավետ դեղ:

Քաղաքացին դիմել է Առողջապահության նախարարություն և ստացել հավաստում այն մասին, որ այդ դեղն անվճար ստանալ հնարավոր է: Այս տեղեկությունը ստանալուց հետո մարդը դիմել է մարզպետարան և ստացել հավաստում, որ դեղի հարցով նրա հետ պոլիկլինկայից կապ կհաստատվի:

Պոլիկլինկայից, սակայն, դեղը ստանալ չի հաջողվել քաղաքացուն ամեն անգամ տրամադրված տարբեր պատճառաբանություններով. մի դեպքում նշվել է, որ բժիշկը գործուղման է՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսային համավարակով, երկրորդ դեպքում նշվել է, որ դեղը հնարավոր չէ ձեռք բերել պետական գնումների գործընթացի պատճառով, իսկ երրորդ դեպքում պատճառ է բերվել այն, որ դեղը նշանակվել է այլ բժշկական հաստատության բժշկի կողմից, մինչդեռ իրենք դեղերն անվճար տրամադրելու համար հիմք են ընդունում միայն իրենց պոլիկլինիկայի բժշկի նշանակումը: Այս քաշքշուկների արդյունքում հաշմանդամություն ունեցող անձն այդպես էլ չի կարողացել ստանալ իրեն բժշկի կողմից նշանակված դեղը:

Հարցը դրական լուծում է ստացել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի միջամտությամբ:

2. Հաշմանադամություն ունեցող անձինք դեղեր ստանալու հարցում դժվարութունների են հանդիպում նաև այն պատճառով, որ բժշկական հաստատություններում արվում են ոչ հավաստի կամ սխալ իրազեկումներ Հայաստանում գործող օրենսդրության վերաբերյալ, որ նախատեսված է թե՛ քաղաքացիների, թե՛ հենց բուժանձնակազմերի համար: Արդյունքում, հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում ստանալ իրենց դեղերը, իսկ բուժանձնակազմերը հայտնվում են անհարմար վիճակում:

Օրինակ՝ բողոքներից մեկով պարզվել է, որ հաշմանդամություն ունեցող անձն անվճար դեղ ստանալու համար դիմել է բժշկական հաստատություն, սակայն հաստատությունում իրեն տրամադրված սխալ իրազեկման պատճառով զրկվել է այդ դեղը ստանալու հնարավորությունից:

Այս հարցը լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ:

3. Խոչընդոտները կապված են նաև այն բանի հետ, որ բուժսպասարկման օղակներում բուժանձնակազմերը հաշմանդամություն ունեցող անձանց համար ոչ միշտ են հասանելի: Հաճախ բերվող պատճառներից է այն, որ երկրում առկա չէ անհրաժեշտ թվով բուժանձնակազմ՝ այլ բժշկական հաստատություն գործուղման կամ սահմանված հերթափոխերի անբավարարության հետևանքով:

4. Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ քաղաքացին ու այն էլ հաշմանդամություն ունեցող անձը պարտավոր չէ կրել իր իրավունքների կամ ազատությունների իրականացման դժվարությունների ու քաշքշուկների բեռն այն պատճառով, որ պետությունը պատշաճ չի կազմակերպում այդ իրավունքները կամ ազատությունները երաշխավորող գործընթացները:

Հաշմանդամություն ունեցող անձի և առհասարակ՝ մարդու նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունից է բխում, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի հատկացումների, ձգձգումների, ոչ լիարժեք իրազեկումների կամ այլ դժվարությունների համար պետության արդարացումները ընդունելի լինել չի կարող:

Պետք է նկատի ունենալ, որ այս խնդիրներն այլ իրավունքներից բացի, առաջնահերթ խաթարում են մարդու առողջության պահպանման իրավունքը, որ երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ:

Պետությունը պետք է բոլոր գործընթացները կազմակերպի մարդու համար հնարավոր բարենպաստ լուծումներով, հնարավոր կարճ ժամկետներում, իսկ պետության հսկողությունը դրա նկատմամբ պետք է լինի արդյունավետ: Նշված խնդիրների լուծումների կարևոր ուղղություններից Մարդու իրավունքների պաշտպանը համարում է բուժանձնակազմերի աշխատավարձերի և սոցիալական երաշխիքների շարունակական բարձրացումը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը յուրաքանչյուր անհատական բողոքով արձագանքն իրականացնում է պետական համապատասխան մարմնի կամ բուժհաստատության, ինչպես նաև անհրաժեշտ դեպքերում նաև ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս արդյունավետ աջակցություն ցուցաբերել անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի հարցերում հաշմանդամություն ունեցող կոնկրետ անձի, ինչպես նաև համակարգային առումով պետությանը խնդիրների լուծմանը:

Համակարգային մակարդակում Պաշտպանն իրականացնում է նշված բոլոր հարցերի վերաբերյալ հանրային իրազեկումներ, ներկայացնում օրենսդրական առաջարկներ և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նկարագրված խնդիրները բնույթով համակարգային են և Պաշտպանի կողմից բազմիցս արձանագրվել են նաև նախկինում: Նոր տեսակի կորոնավիրուսային համավարկը պարզապես ավելի է խորացրել դրանց մի մասի դրսևորումները՝ առավել հրատապ դարձնելով լուծումների անհրաժեշտությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:45
Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ադրբեջանական անօրինականության պատճառով մարդկանց համար ստեղծվել են լրջագույն խնդիրներ
Հուլիսի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին  և...
Աղբյուր` Panorama.am
20:33
ՀԺՄ-ն կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում զերծ...
Աղբյուր` Panorama.am
20:25
ԱՆ-ն քննարկել է պատվաստումային գործընթացի ներկա իրավիճակը
Կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Երևանում բացվեց թշնամու վեց տանկ ոչնչացրած Արսեն Ալջիկյանի հուշաքարը
Երևանում բացվեց թշնամու վեց տանկ ոչնչացրած Արսեն Ալջիկյանի հուշաքարը։   Արսենը Հադրութի մարտական դիրքերում խոցել է 1...
Աղբյուր` Panorama.am
20:00
Շիրակի քաղաքային որոնողական թիմը դաշտային վարժանք է անցկացրել
Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը
2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գիտնականները կրկին նշել են,թե որն է սրտի համար անվտանգ ալկոհոլային ըմպելիքը
Ադելաիդայի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները նշում են, որ գինի խմելը նվազագույն ռիսկեր է պարունակում սրտանոթային համակարգի համար ՝ համեմատած...
Աղբյուր` Panorama.am
19:33
ԱԺ-ն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ևամբողջությամբ  ընդունեց հայհոյանքը քրեականացնող օրենքը: Քվեարկության համար գրանցվել է 83 պատգամավոր, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը․ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության  վերաբերյալ մեկնաբանությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:09
ՆԱՏՕ-ն հայտարարել է ռուսական ինքնաթիռների գաղտնազերծման մասին
ՆԱՏՕ-ի կործանիչները՝ իսպանական Eurofighter-ը և իտալական F-35-ը, հինգշաբթի օրը թռիչք են կատարել «Բալթիկ ծովի վրայով՝ ռուսական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:27
Օրախնդիր է համահայկական խորհրդաժողովի հրավիրումը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Ստորագրվելիք խաղաղության պայմանագրի տեսքով անխուսափելիորեն մոտենում է Արցախյան երրորդ պատերազմի հանգուցալուծումը։ Այս մասին նշված է ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայի շրջանում արդյունք չեն տվել
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Արցախի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հետպատերազմյան Հայաստանում Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի աշխատակիցներին պարգևատրել է մինչև կես մլն-ական դրամով
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնողները պարգևատրվել են 2021 թվականի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
18:12
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մ. Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների կողմից բերված բողոքը
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի առնչությամբ, ՊԵԿ-ը հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին...
Աղբյուր` Panorama.am
18:04
Օլիմպիական ռինգում սպասվում է գյումրեցի Բաչկովի և ադրբեջանցու մենամարտը
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 7 պատվիրակներից վեցը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն...
Աղբյուր` Panorama.am
18:03
Դիսնեյն արձագանքել է Սքարլեթ Յոհանսոնի «Սև այրին» թողարկելու պահանջին
«The Walt Disney Company»-ի ներկայացուցիչներն անհիմն են համարել դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի հայցը «Marvel»-ի ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ հաստատության հետ որևէ առնչություն չունի
Այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Սոչիում կրկեսային փղերի վերականգնման այգի է բացվել
Սոչիում բացվել է կրկեսային փղերի վերականգնման համար Ռուսաստանում առաջին Պարկ-առողջարանը, որը հետագայում կարող է դառնալ նրանց մշտական տունը։...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատարած անձինք ձերբակալվել են
Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգած տղամարդը հուլիսի 29-ին, ժամը 14.14-ին, հայտնել էր, որ Ամիրյան փողոցի 7/35 հասցեի վարկային...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բորիս Նավասարդյանը՝ լրագրող պատգամավորներին. Թե՞ փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբույան գրառմամբ դիմել է իր առաքելությունն ավարտող ԱԺ պատգամավորներին, որոնք հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
17:20
Երևանում սպասվում է քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում  hուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
17:06
Բելգիացի տարեց զբոսաշրջիկը ծեծել է Իտալիայի օդանավակայանի աշխատակցուհուն
Բելգիայից 77-ամյա զբոսաշրջիկը Իտալիայի Բոլոնիա քաղաքի օդանավակայանում ծեծել է ավիաընկերության աշխատակցուհուն այն բանի համար, որ նա պահանջել է...
Աղբյուր` Panorama.am
16:59
ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է ավելի քան 107 մլն ԱՄՆ դոլար
Կենտրոնական բանկը հրապարակել է հուլիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ տվյալներ. USD Արտարժույթի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Աշոտ Մելիքյան. Նախկին լրագրող պատգամավորներ, ու՞ր եք նայում և ի՞նչ եք անում
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով Քրեական օրենսգրքում փոփոխություններին, որով քրեականացվում է...
Աղբյուր` Panorama.am
16:40
Չեխիայի խորհրդարանը 32,5 միլիոն դոլար է հատկացրել Վրբետիցայի զոհերին
Չեխական Վրբետիցա քաղաքում զինամթերքի պահեստներում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածներին տրվել է պետական փոխհատուցում։...
Աղբյուր` Panorama.am
16:28
Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքը կքննվի օգոստոսի 2-ին
Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:21
Արսեն Բաբայան. Հայհոյելը քրեականացնելն ուղիղ կապ ունի ստորագրվելիք համաձայնագրի հետ
Իրավաբան, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը, անդրադառնալով Քրեական օրենսգրքում փոփոխություններին, որոնցով...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՍԱՏՄ. Սննդի շղթայում ներգրավված ամբողջ անձնակազմը չի ենթարկվել բուժզննման
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները  վերահսկողական միջոցառումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}