Տնտեսություն 15:39 29/06/2020 Հայաստան

Սարհատ Պետրոսյան. Չգիտեմ, թե ինչքանով իմաստ ուներ համավարակի պայմաններում առաջ տանել գույքահարկի փոփոխություն

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է գույքահարկի բարձրացմանն ու դրա շուրջ եղած քննարկումներին.

«Գույքահարկի, կամ ավելի ճիշտ՝ անշարժ գույքի հարկի վերաբերյալ քննարկումներն ինձ պես բազմաթիվ հետազոտողների ու ոլորտային քաղաքականություն մշակողների համար նյութի ծով են։ Իսկ բնիկ-ոչ բնիկ սորտավորմանը կամ այս պահին իշխանամերձի կարգավիճակից «բնիկներին» Աֆրիկյանների տունն ու Մաշտոցի պուրակը հիշեցնող, բայց Ֆիրդուսի համար ծպտուն չհանող անձանց ու այլ նման թեմաների անդրադառնալու առիթներ դեռ կլինեն։

Որպես նշված հարկման հիմք հանդիսացող բարեփոխման մասնակից որն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ գույքահարկի վերանայման ջատագով է, մի քանի նկատառում ներկայացնեմ վերջին օրերի քննարկումների մասին. չնայած արժե, որ դրանց թեմատիկ ամեն մի շերտն առաջիկայում ավելի բացվի ու ավելի լայն արձագանք ստանա.

1. Այս պահին մենք շատ անարդար կերպով ենք վճարում գույքահարկ. շարժական գույքի համար՝ շատ ավելին, քան անշարժի համար, բնակելի տան համար գրեթե նույնքան՝ ինչքան առանձնատան համար, նորակառույցի ու պանելայինի համար՝ գրեթե նույն տրամաբանությամբ, և այլն։ Ավելին, վճարում ենք դեռևս 2003 թվականի գների համամասնությամբ, երբ «կովկասյան վագրը», դրան հաջորդած «եսգիտեմական» բարեփոխումներն ու վերջին «տնտեսական հեղափոխությունը» դեռ չէին ինքնադրսևորվել։ Սա պետք է վերանայվեր միանշանակ, ինչը կատարվել է շուկայականին մոտարկված կադաստրային գնահատման միջոցով՝ 2018-2019 թվականների ընթացքում։

2. Իմ անմիջական պնդմամբ նորից սկսեց կիրառվել «կադաստրային գնահատում» եզրույթը, որը 2016 թվականի Հարկային օրենսգրքով հանվել էր շրջանառությունից։ Սրանով մի քանի այլ խնդիրների հետ համատեղ լուծվում է նաև գների՝ շուկայականից տարբերվելու հարցը։ Նպատակը՝ ռիսկերը նվազեցնելու համար դրանք շուկայականից ցածր պահելու հնարավորությունն է նախ, ապա նաև այն հանգամանքը, որը նշել եմ 3-րդ կետում։ Այս պահին Երևանի կենտրոնի համար բազային 1 քմ կադաստրային արժեքը սահմանված է 700 հազար դրամ այն դեպքում, երբ նախորդ ամիս Երևանի կենտրոնում շուկայական մշտադիտարկման միջինացված արժեքը 760 հազար դրամ է։ Այս մասով ևս անելիք կա։ Օրինակ, մասնավոր հիվանդանոցները համավարակի պայմաններում պետք է վճարեն նախկի՞ն տրամաբանությամբ, թե՞ ոչ, կամ նույն հիվանդանոցներն ինչպե՞ս են մրցակցելու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հիվանդանոցների հետ իրենց գնային քաղաքականությամբ, և այլ բազմաթիվ հարցադրումներ, որոնք դեռ պետք է քննարկվեն։

3. Հարկերն ու տուրքերը (հատկապես տեղական մակարդակով) եկամուտներ ապահովելուց ավելի կարևոր գործիքներ են համայնքային (կամ քաղաքային) պլանավորման և զարգացման համար։ Եթե մենք դրանք դիտարկենք միայն որպես համընդհանուր գանձարան լցնելու աղբյուր, ապա միգուցե անարդար համարենք սա։ Բայց սրանով մենք կարող ենք կենտրոնը թեթևացնել ինչ-ինչ գործառույթներից և զարգացնել մեկ այլ համայնք կամ տարածք, և հարկային ու տուրքային քաղաքականությունից ավելի լավ գործիք դրա համար դժվար թե կարողանանք մտածել։ Մնում է գիտակցնեք այս ամենն ու խորհրդային վարչական կաբինետային կառավարման տրամաբանությունից անցում կատարենք դեպի ինստիտուցիոնալ հանրային կառավարման։

4. Չգիտեմ՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար, այս բարեփոխումների մասնակիցը չեմ եղել ինչ-որ փուլից հետո, սակայն կարծում եմ, որ դրանցում կան մի քանի սկզբունքային բացեր, որոնք դեռ կարելի է շտկել։ Մասնավորապես, չգիտեմ, թե ինչքանով իմաստ ուներ համավարակի պայմաններում, առաջ տանել այս փոփոխությունը՝ հատկապես չվերանայելով շեմի պահպանության ու բարձրացման գաղափարը։ Հիշում եմ՝ չհարկվող գույքի շեմը 3 մլն.-ից 10 մլն. դարձնելու դեպքում մենք այս պահին գույքահարկ վճարողների ցանկում գրեթե փոփոխություն չէինք նախատեսում։ Հատկապես որ դրանք չնչին գումարներ էին, այնպես որ, կարծում եմ՝ անցման 4 տարվա սանդղակը 6 տարվա սանդղակի վերածելու փոխարեն հանրային դժգոհությունը կարելի էր մեղմել այդկերպ։

5. Կադաստրային գնահատմանը վերաբերող օրենքի՝ ԱԺ-ում քննարկմանը Երևանի կենտրոնում բնակվող թոշակառու տատիկի օրինակը երկար բանավեճի տեղիք տվեց։ Իհարկե, այն ժամանակ կար բանավեճ, կար քննարկում, իսկ վերջին շրջանում ԱԺ-ում կարծես թե քննարկումներ չեն լինում։ Ինչևէ «տատիկի դեպքի» համար ևս բարձրաձայնվել են մեղմացման գործիքներ, որոնք առկա են աշխարհի տարբեր երկրներում։ Ես այն ժամանակ էլ առաջարկել եմ հնարավորություն տալ որոշակի դեպքերում անշարժ գույքի հարկն առանց տույժերի պարտքի տեսքով կցել գույքին, վճարման ենթակա դարձնել այն օտարելիս։ Կարելի կիրառել նաև ժառանգելու դեպքում այն այլ մեթոդաբանությամբ հարկելու տրամաբանությունը և այլ գործիքներ։

6. Համաձայն եմ, որ հարկային այս տրամաբանությունը կարող է ունենալ թե՛ լավ, թե՛ վատ կիրառություն, ինչը հավանական է գրեթե բոլոր նախաձեռնություններում։ Բայց եթե մենք սա դիտարկենք նաև որպես իմ նշած քաղաքային պլանավորման գործիք, ապա Կոնդի խնդիրը հնարավոր կլինի լուծել շատ ավելի խելամիտ կերպով, քան նախատեսում են քաղաքային պլանավորման դիլետանտ ու թայֆաբազ մի շարք նորելուկ մասնագետներ ու ճարտարապետ-չինովնիկներ։

7. Եվ ի վերջո, առաջին հայացքից հաղորդակցության հետ կապված անհամեմատ կոմպետենտ կառավարությունը թույլ տվեց մի քանի կոպիտ սխալ։ Կառավարության նիստին հայտարարվեց, որ անշարժ գույքի հարկերն ավելանում են մի քանի անգամ (եթե չեմ սխալվում՝ 3.5), այն դեպքում, երբ մյուս տարի այն ավելանալու է մոտ 50%-ով։ Կամ, մինչև հիմա առկա չէ պետական կայքերում առցանց հաշվիչ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչքան է կազմելու իրենց վճարելիք հարկը։ Հավատացնում եմ, որ շատերը, ովքեր այս պահին վճարում են, օրինակ, 3’000 դրամ մեկ ամսվա համար, մյուս տարի՝ 4’500 դրամ, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ 12’000 դրամ, ապա միգուցե մի քիչ զսպվածություն կդրսևորեին։ Կարծում եմ, որ սա բազմաթիվ այլ առիթների կողքին, ինչպես օրինակ, համավարակինը, լավ առիթ է վերանայելու հանրային հաղորդակցության՝ տարվող քաղաքականությունն ու միգուցե ուղղակի վերարժևորելու հանրային պաշտոնյայի խոսքի արժեքը։

8. Վերջում խնդրում եմ անցնել «բնիկների» ցանկով ու տեսնել, թե ինչպես եք այնտեղ հայտնված մի քանի անձի վերջին երկու տարում աղբանոցում հայտնվելու փոխարեն փայփայել, դարձրել «բնիկ-մտավորական»: Այս մասին՝ միգուցե հաջորդ անգամ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:22
Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի
Իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է անձրևից կուտակված ջրափոսի մեջ
Հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝...
Աղբյուր` Panorama.am
12:49
Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
Տավուշի մարզում գտնվող Գոշավանքի հարևանությամբ բացօթյա տարածքում քիչ առաջ մեկնարկեց «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ջալալ Հարությունյան. Համոզված եմ, որ նորակոչիկները պատվով կկատարեն իրենց բարձր առաքելությունը
 ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք, որին մասնակցել է ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
12:46
Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»
Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Արթուր Վանեցյան. Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել
«Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք»,-նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Գևորգ Դանիելյանը՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» դպրոցներում չդասավանդելու մասին
Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում չդասավանդելու...
Աղբյուր` Panorama.am
12:41
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր են հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։...
Աղբյուր` Panorama.am
12:40
05.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 706 նոր դեպք և 8 մահ
Հայաստանում մեկ օրում հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդություն  706 նոր դեպք, առողջացել է 205 մարդ։ Մեկ օրում մահացել է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում հուլիսի 5-ը ին և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝...
Աղբյուր` Panorama.am
19:51
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Աշխարհում միլիարդատերերի թիվը պատմության մեջ առաջին անգամ հասել է 2825 մարդու և 2019-ին աճել է 8,5 տոկոսոով, իսկ նրանց ունեցվածքն աճել է 10.3...
Աղբյուր` Panorama.am
19:42
Պլանային ջրանջատում Արմավիրում՝ հուլիսի 6-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:30
ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի
«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայկական ֆուտբոլը քո ու քո նմանների կարիքը շատ ունի.Ղազարյան
Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական ԱԵԼ-ի կիսապաշպտան Գևորգ Ղազարյանը իր ինստագրամյան էջի stories բաժնում անդրադարձել է Արամ Բարեղամյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Գիտնականներ.Վաղ ամուսնությունը մեծացնում է ալկոհոլիզմի ռիսկը
Վաղ ամուսնությունը կարող է հանգեցնել ալկոհոլիզմի, պարզել են ԱՄՆ-ի Վիրջինիայի Համագործակցության համալսարանի հետազոտողները: Աշխատանքը պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ղազախստանում կանգնեցվել է Նազարբաևի հուշարձանը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուր-Սուլթանում վիդեոկապով մասնակցել է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ:Այս...
Աղբյուր` Panorama.am
18:42
Աշխարհում 11 միլիոնից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր, ավելի քան 11 միլիոն մարդ հիվանդացել է COVID-19-ով: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է 207 հազար նոր...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների որոշմամբ, մեկնարկել է «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
18:08
Թվիթերը հեռացնում է «սև ցուցակ», «տեր» և «ստրուկ» տերմինները
Արևմուտքում ռասիզմի դեմ պայքարի շրջանակներում կոսմետիկայի ընկերությունները քսուքների և լոսյոնների անվանումներից հեռացնում է սպիտակեցնող և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
Հարգանքի տուրք՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյան հիշատակին։
Աղբյուր` Panorama.am
17:54
Շվեյցարիայում հաստատվել է COVID-19-ի 97 նոր դեպք
Շվեյցարիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 97 նոր դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հանրային սննդի օբյեկտներում խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ավստրալիայի ափերից մեկում տղամարդը մահացել է շնաձկների հարձակման հետևանքով
Ֆրեյզեր կղզու շրջանի Ավստրալիայի ափերից մեկում շնաձկների հարձակման հետևանքով տղամարդը է մահացել, հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Կատուն 12 րոպե անցկացրել է աշխատող լվացքի մեքենայում
Ավստրալիայում տնային կատուն 12 րոպե աշխատող լվացքի մեքենայում անցկացնելուց հետո փրկվել է։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ABC News-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Նորակերտում այս պահի դրությամբ ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չենք կարող»
«Նախկինում գյուղում ջրամատարակարարում չկար: Վերևի թաղամասը խորքային հորերի ջուրն էին օգնագործում,որը խմելու համար պիտանի չէր, իսկ ներքևի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Որոնք են քնելու համար ամենավտանգավոր դիրքերը
Քնի ժամանակ ոչ ճիշտ պառկելու դիրքը մեջքի  հիվանդությունների հիմնական պատճառն է։ Այս մասին  գրում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արշավինը կարող է խաղալ «Բարսելոնայի» կազմում
«EFE»- ի լրագրող Խոսե Իգնասիո Օրտեգա Վասալոն խոսել է «Զենիթի» և «Արսենալի» նախկին խաղացող Անդրեյ Արշավինի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}