Տնտեսություն 17:42 29/06/2020 Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 3-րդ ծրագրին՝ COVID19-ի հետևանքները չեզոքացնելու նպատակով

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է արտոնյալ վարկերի տրամադրումը փոքր բիզնեսին` ՀՀ  Կառավարության COVID19-ի տնտեսական  հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։

Բանկից մանրամասնում են, որ ՀՀ Կառավարության 3-րդ ծրագիրն ուղղված է կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած` Հայաստանի Հանրապետությունում փոքր բիզնեսի տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության ռիսկերը մեղմելուն:

ՀՀ Կառավարության 3-րդ ծրագիրը նախատեսում է փոքր բիզնեսի համար արտոնյալ վարկի ձևակերպման հնարավորություն՝ 0% տոկոսադրույքով՝ առաջին 2 տարիների համար, իսկ մնացած ժամանակահատվածի համար` 12%  տոկոսադրույքով (տարեկան փաստացի տոկոսադրույք` 1.37%): Տվյալ ծրագրից կարող են օգտվել տարեկան 24-ից մինչև 500 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատերերը:

Ծրագրի պայմանների համաձայն` վարկի առավելագույն գումարը կազմում է 50 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան ընկերության տարեկան շրջանառության 10%-ը: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև ձևակերպել վարկի հիմնական գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս ժամկետով։ Արտոնյալ վարկի  տարեկան սպասարկման վճար նախատեսված չէ:

Փոխառու միջոցները կարող են ուղղվել աշխատակիցներին աշխատավարձի և այլ համարժեք վճարների վճարմանը՝ առավելագույնը երեք ամսվա համար (ոչ ավել, քան ամսական 300,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր աշխատակցի համար), առավելագույնը երեք ամսվա կտրվածքով հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարմանը պետական և համայնքային բյուջեներ, հումքի գնմանը և ներմուծմանը, այն պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում նույն ձեռնարկության արտադրական նպատակներով, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության ոլորտի առավելագույնը երեք ամիսների ծախսերի վճարմանը, վարձակալական վճարների կատարմանը:
Արտոնյալ վարկ ստանալու հայտ ներկայացնելու համար հաճախորդը պետք է դիմի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ  հետևյալ հղումով՝ http://smednc.am:

Հայաստանի Հանրապետության 3-րդ ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:14
Հայաստանում կրկնակի ավելացել է կիբերհանցագործությունների թիվը
«2020 թվականի միայն առաջին կիսամյակում քննչական կոմիտեում գրեթե այնքան հանցագործություններ են քննվել կիբերանվտանգության գործերով, որքան...
Աղբյուր` Panorama.am
13:07
ԳԹԿ. Երկարաձգվել է «Մաթեմատիկա» առարկայի գնահատականի բողոքարկման ժամկետը
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում, որ հուլիսի 6-ին «Մաթեմատիկա» առարկայի  միասնական քննություն հանձնած դիմորդների...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թրամփ. Բայդենը «ուղեղը լվացած» տիկնիկ է
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ երկրի նախագահի պաշտոնում առաջադրված, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը «ուղեղը լվացված»...
Աղբյուր` Panorama.am
12:36
Լիբանանահայ լրագրող Հարությունյանի դեմ մեղադրանք է առաջադրվել՝ «Թուրքիայի դեմ վիրավորական արտահայտություններ անելու համար»
Լիբանանի դատախազությունը լիբանանահայ լրագրող և մեկնաբան Նշան Տեր Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել և գործը ուղարկել դատարան։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ֆինանսական ընկերության տնօրենը Երևանում ծեծել է 53-ամյա տղամարդուն
Հունիսի 20-ին՝ ժամը 20.30-ին, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:32
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է
Այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը Երևանում, 1140-ը՝ մարզերում:...
Աղբյուր` Panorama.am
12:30
«Սա շատ տխուր նախադեպ է հեղափոխությունից հետո»
Երևանի Ֆիրդուսի թաղամասի իրավական գործընթացի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, որոնց հիման վրա հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։
Աղբյուր` Panorama.am
12:24
Արտակարգ դրության չորս ամիսներին երկրում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան
Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ: «4000 անգամ» աճել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Ըստ ԱՀԿ-ի՝ նույնիսկ վաղը կարող է բռնկվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչն ասել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է...
Աղբյուր` Panorama.am
12:12
Գոդֆրի Ռեջջո․ Բոլորս դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրան»-ը, բայց չենք հուսահատվում
Էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բարեկամ Գոդֆրի Ռեջջոն...
Աղբյուր` Panorama.am
12:09
Ավետիք Չալաբյան. Կառավարությունը կարող է շարունակաբար բոլորիս պահել արտակարգ դրության պայմաններում
«Այս ամենին հակազդելու միակ ձևը մեր դժգոհությունը հայտնելն է, ավելի և ավելի կտրուկ միջոցներով»։
Աղբյուր` Panorama.am
12:07
Վահե Հովհաննիսյան. Չզիջել փողոցը քաոսին
«Այլընտրանքային նախագծեր խումբ» Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Հարցը, թե ինչպիսին են լինելու առաջիկա...
Աղբյուր` Panorama.am
12:01
Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում․ ՀՀ ԱԳՆ
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ...
Աղբյուր` Panorama.am
11:56
Թրամփը հայտնել է, որ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթն աջակցում է իրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահի թեկնածու. ռեփեր Քանյե Ուեսթը ընտրություններում կաջակցի իրեն, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 52, 043-ի
Վերջին  մեկ օրվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի 819 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածներից 67-ը երեխաներ են, իսկ 65-ը՝ բուժաշխատող,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Եվրոպայում կրկին աճում է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը
Եվրոպայում կրկին աճում է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը
Աղբյուր` Panorama.am
11:43
Չինաստանի դեսպանատունը նախազգուշացնում է Ղազախստանում նոր վտանգավոր վարակի մասին
Ղազախստանում Չինաստանի դեսպանությունը իր կայքում տեղադրել է նախազգուշացում Չինաստանի քաղաքացիների համար, որ իբր հանրապետությունում տարածվում է...
Աղբյուր` Panorama.am
11:36
Թուրքիայում ասել են՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը չի ազդի զբոսաշրջիկների վրա
Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը չի խանգարի, որպեսզի բոլոր ցանկացող զբոսաշրջիկներն այցելեն այն։ news.ru-ի հաղորդմամբ, ասել է...
Աղբյուր` Panorama.am
11:25
28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկի մասնագիտական գործունեությանը...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք է հաստատվել
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի...
Աղբյուր` Panorama.am
11:14
Իտալիան արգելել է 13 երկրների քաղաքացիների մուտք գործել երկիր, Հայաստանն այդ թվում է
Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան, լսելով այդ երկրի արտաքին գործերի, ներքին գործերի ու տրանսպորտի հարցերով նախարարներին, հրաման...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ադրբեջանում նախորդ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 548 նոր դեպք, 10 մահ
Նախորդ օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 548 նոր դեպք, մահացել է 10 մարդ: Մեկ օրում ապաքինվածների թիվը կազմել է 491...
Աղբյուր` Panorama.am
11:03
Տիգրան Աբրահամյան. Այս իրավիճակում մեծ թվով զինվորականներ խաղից դուրս վիճակում են, ինչը ՀՀ-ի ու Արցախի համար վտանգավոր է
Արցախում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանի նշանակումը տարբեր խմբերի համար եղել է  զարմանալի՝ հաշվի առնելով մեծ...
Աղբյուր` Panorama.am
10:59
10.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է  կորոնավիրուսի հիվանդության 557 նոր դեպք, 18 մահ,  709 առողջացած։ Մահացածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:...
Աղբյուր` Panorama.am
10:42
Տոկիոյում COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Ճապոնիայի մայրաքաղաքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մահացել է Կարեն Վարդանյանը
Մահացել է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։  «Մեր սրտերում Կարենը կմնա որպես...
Աղբյուր` Panorama.am
10:39
Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել Հայաստանի քաղաքացու մոտ, ով Կախեթիում էր դեղձ գնելու համար
Չումլաղ գյուղում աշխատում են համաճարակաբանները և փորձում պարզել վարորդի հնարավոր շփման շրջանակը
Աղբյուր` Panorama.am
10:36
Կորոնավիրուսն արագ է տարածվում Կալիֆորնիայում, Արիզոնայում, Թեքսասում և Ֆլորիդայում
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն անցել է 3 միլիոնը: Հիվանդությանը զոհ է գնացել առնվազն 135 հազար մարդ: Հիվանդություն, որն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
10:29
Լեհաստանի նախագահը մեղադրում է Գերմանիային՝ ընտրություններին միջամտելու մեջ
Լեհաստանը մեղադրում է Գերմանիային նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: Վարշավային դուր չեն եկել գերմանական մի շարք լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}