Քաղաքական 17:59 29/06/2020 Հայաստան

ՀԱԿ-ը կառավարությանն առաջարկում է չեղարկել գույքահարկի վերաբերյալ փոփոխությունները

Հայ Ազգային կոնգրեսը տարածել է հաղորդարություն գույքահարկի բարձրացման վերաբերյալ օրինագծի մասին։

Ըստ այդմ.

«2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ կարգով ընդունել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով էապես բարձրացվել են անշարժ գույքի հարկի հաշվարկային չափերը:

Համաձայն լինելով, որ անշարժ գույքի հարկի գծով հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը հիմնավորապես վերանայելու կարիք կա, միաժամանակ նպատակ չունենալով անդրադառնալու օրենքի ակնհայտ թերություններին, այդուհանդերձ, վերոնշյալ օրենքի ընդունման կապակցությամբ հայտարարում ենք.

1. Անընդունելի է, երբ անխտիր բոլոր հարկատուների հարկային բեռը կտրուկ ավելացնող օրենքն ընդունվում է արտակարգ դրության իրավիճակում: Պետություն-հարկատու, կամ պետություն-հասարակություն հարաբերություններում անհրաժեշտ է խստորեն պահպանել հավասար հնարավորությունների սկզբունքը: Նման փոփոխություններին անհրաժեշտաբար պետք է նախորդեին լայն հասարակական քննարկումները: Մինչդեռ, ներկայումս, օբյեկտիվ պատճառներով քաղաքացիների սահմանադրական մի շարք հիմնարար իրավունքների սահմանափակման պայմաններում, վերջիններս զրկված են փոփոխությունների նկատմամբ իրենց վերաբերմունքն ազատորեն արտահայտելու հնարավորությունից: 

2. Պետության գործելաոճը, իրականացվող քաղաքականությունը պետք է կանխատեսելի լինի հասարակության համար: Ուստի, պետք է բացառել հարկային բեռը բազմապատիկ ավելացնող, կամ իրավահարաբերությունները կտրուկ փոխող ցանկացած նախաձեռնություն: Հարկային հարաբերություններում անհրաժեշտ է հետևողականորեն պահպանել հարկային ռեժիմի անփոփոխելիության եռամյա պարբերաշրջանի կանոնը:

3. Դատելով օրենքի ընդունման առնչությամբ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններից, կառավարությունը հետապնդել է գլխավորապես ֆիսկալ` բյուջետային եկամուտները ավելացնելու նպատակ: Այնինչ, անշարժ գույքի հարկատեսակը համակարգային բազմաբնույթ ազդեցություններ կարող է գործել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, առավելևս համավարակի ներկա և դրան հաջորդող տարիների ընթացքում բերած անխուսափելի բացասական հետևանքների պայմաններում: Անշարժ գույքի հարկի փոփոխությունները պետք է կատարել համալիր փաթեթով բարեփոխումների համատեքստում` ներառելով, մասնավորապես, եկամուտների և գույքի համընդհանուր հայտարարագրման համակարգի, ժառանգության և հարստության հարկերի ներդնումը, կապիտալի շուկայի կարգավորումը և այլն:  

Այսպիսով, նկատի ունենալով սոցիալական շերտերի ընդգրկվածության առումով անշարժ գույքի հարկի յուրահատկությունը, հարցի կարևորությունն ու հրատապությունը, առաջարկում ենք ՀՀ կառավարությանը վերանայել իր մոտեցումներն այս հարցում, նախաձեռնել օրենսդրական փոփոխությունների չեղարկումը և կոնցեպտուալ հիմքի վրա խնդրին անդրադառնալ արտակարգ դրության ռեժիմն ավարտվելուց հետո»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:29
Այո, պարո՛ն Բեգոյան, կներկայացնեք, թե ինչ կա այնտեղ քանդման, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասին
«Միգուցե շատ աղմկահարույց էին այդ քանդումները, բայց հանրային տարածքում, հանրային այգու մեջ որևէ մեկի ամառանոցը, առանց որևէ իրավական հիմքի,...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական...
Աղբյուր` Panorama.am
13:46
ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան. Աշոտ Հարությունյան
«Գյուղատնտեսությունն անուշադրության մատնված չէ՝ հակառակը՝ այն հետևողականորեն քանդում են, վնաս են տալիս տնտեսության այն կարևոր ճյուղը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:22
ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում «Ուիգմոր»-ում. News.am
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
«Երիտասարդն  անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արցախը հանձնած իշխանության կողմից անհեթեթ հայտարարություններ են հնչում. Մինասյան
«Այս ամբիոնից անհեթեթ հայտարարություններ են շարունակում հնչել մի ուժի ներկայացուցչի կողմից, ով հանձնեց Արցախը, տարավ կառափնարան հայ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու, որ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:37
Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}