Գյումրիում մարել են տան հրդեհը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 30-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ավելի ուշ ԱԻՆ-ից տեղեկացրեցին, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 14:47-ին: Այրվել են տան մանսարդային տանիքը (մոտ 90 քմ) և խորդանոցի տանիքը (մոտ 10 քմ)։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում