20:22 30/06/2020 Հայաստան

Ճապոնիան բժշկական սարքավորումների ձեռք բերման համար Հայաստանին կտրամադրի 3.7 մլն դոլար դրամաշնորհ

2020 թվականի հունիսի 30-ին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադան և ՀՀ ֆինանսների նախարար պարոն Ատոմ Ջանջուղազյանը ստորագրել են հայտագրերի փոխանակում՝ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» Ճապոնիայի դրամաշնորհային աջակցության համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը։

«Հայտագրերի փոխանակումը Հայաստանի Հանրապետությանը ճապոնական բժշկական սարքավորումների տրամադրման համար է: Այս ծրագրի միջոցով Ճապոնիայի կառավարությունը չորս հարյուր միլիոն ճապոնական իեն (մոտ 3.7 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրի ճապոնական բժշկական սարքավորումների ձեռքբերման համար:

Սույն նախագիծը նպատակ ունի աջակցել Հայաստանին COVID-19 համաճարակի դեմ պայքարում՝ խթանելով միջինից երկարաժամկետ առողջապահական և բժշկական համակարգը: ՄՌՏ համակարգի վերջին սերունդը և այլ բժշկական սարքավորումները զգալիորեն կբարելավեն երկրում բժշկական սպասարկման ներկայիս մակարդակը՝ մեղմելով առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և փրկելով մարդկանց կյանքերը:

Ինչպես բոլորս տեղյակ ենք, ներկայումս ամբողջ աշխարհը՝ ներառյալ Հայաստանը, պայքարում են COVID-19-ի լուրջ համաճարակի դեմ: Ճապոնիան, որպես Հայաստանի համար սերտ և բարեկամական գործընկեր, պատրաստ է աջակցել երկրին՝ հավասարակշռված և կայուն տնտեսական աճի հասնելու համար: Դա պետք է իրականացվի տարբեր հաստատությունների, ենթակառուցվածքների կատարելագործման և մարդկային ռեսուրսների զարգացման միջոցով, մասնավորապես բժշկական ոլորտում:

Այս տեսակետից Ճապոնիան աջակցում է Հայաստանի առողջապահական և բժշկական հաստատություններին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Բացի կառավարությունից-կառավարությանը ուղղված նման տեխնիկական օժանդակությունից և դրամաշնորհային օգնությունից, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի  աշխարհահռչակ ճապոնացի բժիշկ և պրոֆեսոր դոկտոր Աքիրա Իշիյաման շարունակում է իր ամենամյա այցը այս երկիր՝ հայ երեխաների համար կոխլեար իմպլանտացիայի իր անգնահատելի հմտությունները առաջարկելու համար:

Այս նոր նախագիծը մարմնավորում է Ճապոնիայի կայուն պատրաստակամությունը Հայաստանին սատարելու հարցում: Մեր եզակի և ուժեղ կապերը, որոնք երկու տարուց կտոնեն 30-ամյակը Հայաստանի անկախության վերականգնումից հետո, կրկին վկայելու են մեր համընդհանուր արժեքների, ինչպես նաև ավելի սերտ համագործակցելու մեր վճռականության մասին՝ այս աշխարհը բոլորի համար ավելի լավը դարձնելու համար:

Դեսպան Յամադան ասաց. «Ճապոնիայի կառավարության անունից ես կցանկանայի ընդգծել այս ծրագրի խիստ կարևորությունն ու արդիականությունը, մասնավորապես հաշվի առնելով Հայաստանում և աշխարհում COVID-19 համաճարակի ներկա իրավիճակը: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ճապոնական նոր սարքավորումները կնպաստեն երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը՝ այդպիսով ավելի շատ կյանքեր փրկելով և բարձրացնելով հայ ժողովրդի կենսամակարդակը»:

ՀՀ առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանը նշեց. «Առողջապահության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցությունը ներառում է լավագույն ավանդույթները: Մենք բարձր ենք գնահատում այն շարունակական օժանդակությունը, որը Ճապոնիայի կառավարությունը երկար տարիներ սիրով ցուցաբերել է Հայաստանին՝ առողջապահական կարողությունները բարձրացնելու համար: Վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր: Ճապոնական բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումները, մեքենաները և այլ բժշկական ապրանքներ վաղուց հայտնի են մեր երկրում:

Ներկայումս, երբ աշխարհը կանգնած է կորոնավիրուսի համաճարակի առջև, և մեր երկրում նույնպես դժվարին պայքար է ընթանում, մենք ևս մեկ անգամ երախտապարտ ենք Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին 400 միլիոն ճապոնական իեն արժողությամբ թանկարժեք բժշկական սարքավորումների ձեռքբերման հնարավորություն ընձեռելու համար:

Համոզված լինելով, որ Ճապոնիայի կողմից տրամադրված ցանկացած սարքավորում կգտնի մեր ոլորտում ամենալավ և օգտակար կիրառումը՝ ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ճապոնիայի ժողովրդին, կառավարությանը, մեր բոլոր ճապոնական գործընկերներին և ընկերներին` իրենց բոլոր ջանքերի համար, որոնք ուղղված են Հայաստանին առատաձեռն աջակցությանը համաճարակի դեմ պայքարում և դրանից դուրս»»,- նշված է հաղորդագրությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:46
Գագիկ Ծառուկյան. Լրջանալ ու աշխատել
«Հրապարակ»-ը հրապարակել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Այն...
Աղբյուր` Panorama.am
13:44
«Իմ Ձայնը». Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին
«Իմ Ձայնը» նախագծի՝ տարածած հոդվածում ասված է. «Օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոեվան ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Ճարտարապետ. Ակնհայտ է, որ ոլորտի համակարգողը շարունակում է մնալ Նարեկ Սարգսյանը
Ճարտարապետ, պատմաբան, Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Սերգո Տոնոյանն այն կարծիքին է, որ թեև Խորհրդային միությունն արդեն չկա,...
Աղբյուր` Panorama.am
13:38
Պայթյունի հետևանքով արևմտյան Թեհրանը հոսանքազրկվել է
Իրանական IRIB լրատվական գործակալության հրապարակման համաձայն,  պայթյունի ձայնը է լսվել Թեհրանի արևմուտքում, և պայթյունի տարածքում...
Աղբյուր` Panorama.am
13:32
Արա Ղազարյան. Վստահ եմ, որ ՍԴ դատավորները ՄԻԵԴ-ում կշահեն
«Գիտե՞ք, իմ 18 տարվա պրակտիկայում նման արագությամբ քննության երբեք ես չեմ հանդիպել»։
Աղբյուր` Panorama.am
13:24
Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times
Թուրք-հունական հարաբերություններն առավել են լարվել, քանի որ թուրքերը տեղեկացել են, որ հույները ցանկանում են Սալոնիկում Քեմալ Աթաթուրքի տունը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Հայաստանում կրկնակի ավելացել է կիբերհանցագործությունների թիվը
«2020 թվականի միայն առաջին կիսամյակում քննչական կոմիտեում գրեթե այնքան հանցագործություններ են քննվել կիբերանվտանգության գործերով, որքան...
Աղբյուր` Panorama.am
13:07
ԳԹԿ. Երկարաձգվել է «Մաթեմատիկա» առարկայի գնահատականի բողոքարկման ժամկետը
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում, որ հուլիսի 6-ին «Մաթեմատիկա» առարկայի  միասնական քննություն հանձնած դիմորդների...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թրամփ. Բայդենը «ուղեղը լվացած» տիկնիկ է
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ երկրի նախագահի պաշտոնում առաջադրված, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը «ուղեղը լվացված»...
Աղբյուր` Panorama.am
12:36
Լիբանանահայ լրագրող Հարությունյանի դեմ մեղադրանք է առաջադրվել՝ «Թուրքիայի դեմ վիրավորական արտահայտություններ անելու համար»
Լիբանանի դատախազությունը լիբանանահայ լրագրող և մեկնաբան Նշան Տեր Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել և գործը ուղարկել դատարան։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ֆինանսական ընկերության տնօրենը Երևանում ծեծել է 53-ամյա տղամարդուն
Հունիսի 20-ին՝ ժամը 20.30-ին, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:32
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է
Այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը Երևանում, 1140-ը՝ մարզերում:...
Աղբյուր` Panorama.am
12:30
«Սա շատ տխուր նախադեպ է հեղափոխությունից հետո»
Երևանի Ֆիրդուսի թաղամասի իրավական գործընթացի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, որոնց հիման վրա հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։
Աղբյուր` Panorama.am
12:24
Արտակարգ դրության չորս ամիսներին երկրում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան
Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ: «4000 անգամ» աճել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Ըստ ԱՀԿ-ի՝ նույնիսկ վաղը կարող է բռնկվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչն ասել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է...
Աղբյուր` Panorama.am
12:12
Գոդֆրի Ռեջջո․ Բոլորս դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրան»-ը, բայց չենք հուսահատվում
Էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բարեկամ Գոդֆրի Ռեջջոն...
Աղբյուր` Panorama.am
12:09
Ավետիք Չալաբյան. Կառավարությունը կարող է շարունակաբար բոլորիս պահել արտակարգ դրության պայմաններում
«Այս ամենին հակազդելու միակ ձևը մեր դժգոհությունը հայտնելն է, ավելի և ավելի կտրուկ միջոցներով»։
Աղբյուր` Panorama.am
12:07
Վահե Հովհաննիսյան. Չզիջել փողոցը քաոսին
«Այլընտրանքային նախագծեր խումբ» Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Հարցը, թե ինչպիսին են լինելու առաջիկա...
Աղբյուր` Panorama.am
12:01
Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում․ ՀՀ ԱԳՆ
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ...
Աղբյուր` Panorama.am
11:56
Թրամփը հայտնել է, որ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթն աջակցում է իրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահի թեկնածու. ռեփեր Քանյե Ուեսթը ընտրություններում կաջակցի իրեն, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 52, 043-ի
Վերջին  մեկ օրվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի 819 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածներից 67-ը երեխաներ են, իսկ 65-ը՝ բուժաշխատող,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Եվրոպայում կրկին աճում է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը
Եվրոպայում կրկին աճում է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը
Աղբյուր` Panorama.am
11:43
Չինաստանի դեսպանատունը նախազգուշացնում է Ղազախստանում նոր վտանգավոր վարակի մասին
Ղազախստանում Չինաստանի դեսպանությունը իր կայքում տեղադրել է նախազգուշացում Չինաստանի քաղաքացիների համար, որ իբր հանրապետությունում տարածվում է...
Աղբյուր` Panorama.am
11:36
Թուրքիայում ասել են՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը չի ազդի զբոսաշրջիկների վրա
Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը չի խանգարի, որպեսզի բոլոր ցանկացող զբոսաշրջիկներն այցելեն այն։ news.ru-ի հաղորդմամբ, ասել է...
Աղբյուր` Panorama.am
11:25
28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկի մասնագիտական գործունեությանը...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք է հաստատվել
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի...
Աղբյուր` Panorama.am
11:14
Իտալիան արգելել է 13 երկրների քաղաքացիների մուտք գործել երկիր, Հայաստանն այդ թվում է
Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան, լսելով այդ երկրի արտաքին գործերի, ներքին գործերի ու տրանսպորտի հարցերով նախարարներին, հրաման...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ադրբեջանում նախորդ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 548 նոր դեպք, 10 մահ
Նախորդ օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 548 նոր դեպք, մահացել է 10 մարդ: Մեկ օրում ապաքինվածների թիվը կազմել է 491...
Աղբյուր` Panorama.am
11:03
Տիգրան Աբրահամյան. Այս իրավիճակում մեծ թվով զինվորականներ խաղից դուրս վիճակում են, ինչը ՀՀ-ի ու Արցախի համար վտանգավոր է
Արցախում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանի նշանակումը տարբեր խմբերի համար եղել է  զարմանալի՝ հաշվի առնելով մեծ...
Աղբյուր` Panorama.am
10:59
10.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է  կորոնավիրուսի հիվանդության 557 նոր դեպք, 18 մահ,  709 առողջացած։ Մահացածների թիվը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}