Քաղաքական 15:36 30/06/2020 Արցախ

Գագիկ Ջհանգիրյանը համապատասխանում է ՍԴ դատավորի համար եղած պահանջներին. Նիկոլայ Բաղդասարյան

«Այլ մարդ չէր կարող համարվել ՍԴ նախագահի պաշտոնակատար, քանի որ նշված է՝ տարիքով ամենամեծ դատավորը պետք է համարվի պաշտոնակատար, մինչև նախագահի ընտրությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանի հայտարարությանը, թե ինքը անշուշտ չի համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող։

Նրա խոսքով, Սահմանադրությամբ ամրագրվել է, որ ՍԴ դատավորներից երեքի պաշտոնավարման ժամկետները սպառվել են, և Սահմանադրության փոփոխությունների հիմնավորմամբ ամեն բան ներկայացված է. «Մենք որպես պատգամավորներ արձանագրել ենք, թե որ դատավորների լիազորություններն են դադարում»։

Դիտարկմանը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը արձակուրդում էր, երբ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուժի մեջ մտավ, արդյո՞ք դա որևէ իրավական խոչընդոտ չի առաջացնի, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես ՍԴ նախագահ դադարում են։

«Մենք կողմ ենք քվեարկել մի փաստաթղթի, որում արձանագրված է՝ Հրայր Թովմասյանը որպես ՍԴ նախագահ դադարում է լիազորություններ ունենալ։ Նշված է նաև, որ Ալվինա Գյուլումյանի լիազորություններն են դադարում՝ որպես ՍԴ դատավոր»,- նշեց Ն. Բաղդասարյանը։

Հարցին, թե արդյո՞ք խնդրահարույց չէ Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակն՝ ուղղված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որում Ջաննի Բուքիքյոն նշել էր՝ ՀՀ խորհրդարանն ամբողջությամբ չի ընդունել հանձնաժողովի առաջարկությունները, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց՝ ԶԼՄ-ները սխալ էին թարգմանել Ջ. Բուքիքյոյի նամակը.

«Նա ասել էր, որ իրենց առաջարկություններն ամբողջությամբ չեն ընդունվել, իսկ մամուլում նշված էր՝ իրենց հանձնարարությունները չեն ընդունվել։ Տվյալ կառույցը խորհրդատվական բնույթ ունի, և բազմաթիվ պետություններ ամբողջությամբ չեն ընդունում Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները»։

Պատգամավորի մեկնաբանմամբ, Վենետիկի հանձնաժողովի առաջարկում նշված է եղել, որ մինչև նոր դատավորների նշանակումը լիազորությունները կորցրած դատավորները շարունակեն պաշտոնավարել։

«Սակայն այդ խնդիրը բացարձակ չկար, քանի որ այս ընթացքում ՍԴ կայունությունը չի խաթարվում։ ՍԴ-ն շարունակում է գործել՝ ունենալով վեց դատավոր։ Այդ առումով տեսել ենք, որ հանձնաժողովի առաջարկը տրամաբանական չէ։ Եվ դատարանի վարույթում եղած գործերն էլ ուղղակի կվերամակագրվեն այլ դատավորի վրա։ Այստեղ որևէ խնդիր ՍԴ-ն չուներ»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։

Դիտարկմանը, որ այսօր ՍԴ-ում աշխատակարգային նիստ չի եղել, քանի որ քվորում չի ապահովվել, և հանգամանքը շատերը դիտարկում են որպես ՍԴ իրական ճգնաժամ, պատգամավորն արձագանքեց՝ դատավորները հերթական արձակուրդում են։

«Ճգնաժամ կլիներ, եթե գործող դատավորների թիվը չբավարարեր՝ նիստ գումարելու համար։ Այդ դեպքում կառավարությունը կառաջարկեր իր թեկնածուին ու ճգնաժամը կվերանար»,- ասաց պատգամավորը։

Հարցին, որ որպես ՍԴ անդամ՝ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության մասին է գրում մամուլը, արդյո՞ք նա համապատասխանում է այդ պաշտոնին, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց.

«Տարիքային ցենզ կա, որ պետք է 40 և բարձր տարիք ունենա ՍԴ անդամը, նա համապատասխանում է այդ պահանջին։  Նա նաև ունի բարձրագույն կրթություն, այսինքն՝ համապատասխանում է պահանջներին, այլ հարց է՝ նրան կառաջադրե՞ն, թե՞՝ ոչ։ Նորմալ է, որ մարդկանց լիազորությունները դադարում են, և նրանց փոխարեն նոր մարդկանց են բերում»,- եզրափակեց խոսքը Նիկոլայ Բաղդասարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:46
ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը
ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝  Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ինչո՞ւ Կառավարությունը ոչխար պահողի կողքին չէ
Մայիսի 15-ին գայլերի ոհմակը հոշոտեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքին պատկանող 122 գլուխ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում
«Երկնագույն հոսք» գազատարը, որը Սև ծովով ձգվում է դեպի Թուրքիա, այս տարվա մայիսի կեսերից ի վեր չի աշխատում: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Իտալացին տուգանվել է 703 կմ / ժամ արագությամբ մեքենա վարելու համար
«Autoappassionati» պորտալը հայտնում է, որ Իտալիայի Անկոնա նահանգի բնակիչը տուգանվել է արագությունը գերազանցելու համար: Տեսախցիկն...
Աղբյուր` Panorama.am
19:15
Օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 70 հազար նոր դեպք
Միացյալ Նահանգներում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 70 հազար նոր դեպք, որը օրական հաստատված դեպքերի նոր...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ռուսաստանում սկսվել են առգրավել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները. «Զա ռուլյոմ» պարբերական
Ռուսներին պատկանող, բայց Հայաստանում գրանցված մեքենաների վրա դրված արգելքը վերաբերում էր 2017-ից 2020 թվականներին ձեռք բերված 200 հազար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«ՀԱԵ-ի`պատմական կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայությունն ինքնին հակասահմանադրական լռություն է»
 «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
Ֆրանսիան ափսոսում է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները
Փարիզում գտնվող Ռոդենի թանգարանը միջոց է գտել կարանտինի ընթացքում վատացած ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ինքնաֆինանսավորվող թանգարանը հենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Ռուսաստանի կոմունիստներ»-ը զբոսաշրջիկներին հորդորել են չմեկնել Թուրքիա
«Ռուսաստանի կոմունիստները» կարծում են, որ ռուսաստանցիները պետք է հրաժարվեն Թուրքիա կատարվող ուղևորություններից, այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բուլղարիայի նախագահը կառավարությանը և գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալ
Շաբաթ օրը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ուղերձ է հղել ժողովրդին, որում կոչ է արել կառավարությանը և երկրի գլխավոր դատախազին հրաժարական տալ:...
Աղբյուր` Panorama.am
17:39
Երկուշաբթի օրը Երևանի բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:26
Թրամփը ներում է շնորհել «Ռուսական գործ»-ով անցնող Սթոունին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր, որը մեղմում է «Ռուսաստանի գործ»-ով անցնող նախկին խորհրդական Ռոջեր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է
Ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դիահերձարանի տարածքը՝ աղբի մեջ
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք
Ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
16:39
ՀԱՀ-ում պատանդներ վերցնելիս եկեղեցում զոհվել է 5 մարդ
Առնվազն հինգ մարդ մահացել է հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքից արևմուտք գտնվող եկեղեցում պատանդ վերցնելու գործողության ժամանակ: Հարավային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Բացահայտվել է Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը
Հիվանդանոցից հուլիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։...
Աղբյուր` Panorama.am
16:17
Եգիպտոսում ծովում 11 մարդ է խեղդվել
Հյուսիսային Եգիպտոսում՝ Միջերկրական ծովի՝ Ալեքսանդրիայի ափերին 11 մարդ է խեղդվել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Այս ափերը...
Աղբյուր` Panorama.am
16:06
Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Առաջիկայում մի քանի չվերթներ կիրականացվեն Մոսկվայից ու Մինսկից
Հուլիսի 11֊ին կիրականացվի Երևան֊Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում 23։55)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ստեփանակերտի նոր ենթակայանը շահագործման կհանձնվի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10...
Աղբյուր` Panorama.am
15:36
Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է
Տեր Տիգրան քահանա Բադիրյանն արձագանքել է Պետրոս Ղազարյանին Արայիկ Հարությունյանի տված հարցազրույցին։ Քահանան գրում է. «ԿԳՍՄ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եթե թալանչիները հեռացել են, ո՞վ է թալանելու հիմա.Էդմոն Մարուքյան
«Գյուղացիները հստակ պնդում են` որքան էլ ժամանակին թալանել են, էլի ինչ-որ բան հասել է նրանց և նրանք ավելի շատ բերք են ստացել, քան այս տարի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Փաստաբան. Էդուարդ Աղաջանյանը հայց է ներկայացրել 168.am-ի դեմ
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ջերմաստիճանը նախ կնվազի, ապա՝ կբարձրանա
Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-16-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}