Քաղաքական 19:45 30/06/2020 Հայաստան

Վարչապետը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են Հայաստանի բարեփոխումների օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով  ավարտում է առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունը:

Վարչապետը բարձր է գնահատել Ն.Վուտովայի և ԵԽ հետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է ժողովրդավարության հետևողական զարգացման և ամրապնդման գործում:

«Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ փուլում է, և մենք վճռական ենք այդ օրակարգն առաջ մղելու հարցում: Նպատակը մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ հզորացումն է՝ իրապես անկախ դատական համակարգի ձևավորումը, վստահելի ընտրական գործընթացի երաշխավորումը, արդյունավետ հակակոռուպցիոն պայքարը, ինչպես նաև այլ գերակայություններ: Այս համատեքստում ԵԽ օժանդակությունը կարևոր նշանակություն ունի», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նատալյա Վուտովան պատիվ է համարել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնում աշխատանքը և ընդգծել, որ ԵԽ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդն ուժեղ է, երբ ուժեղ են իր անդամ պետությունները, և ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:

Վարչապետն ընդգծել է՝ բարեփոխումների շարունակական իրականացումը, ինստիտուտների հզորացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են: Դրանք միտված են ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման երաշխավորմանը, դատական համակարգի անկախությանը, կառավարման թափանցիկության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, և կառավարությունը հետևողականորեն առաջ է շարժվելու այս օրակարգի իրագործման ուղղությամբ:

Արձագանքելով վարչապետի դիտարկումներին՝ ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը նշել է, որ երկարաժամկետ, ամուր ժողովրդավարությունը հիմնված է ուժեղ, թափանցիկ, վստահելի ինստիտուտների վրա, և այս ուղղությամբ կառավարության քայլերը ողջունելի են:

Հանդիպմանն անդրադարձ է եղել դատաիրավական ոլորտի բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ նշել է, որ ռեֆորմը միտված է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը: Նատալյա Վուտովան իր հերթին ասել է, որ ԵԽ-ն կշարունակի խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանն այս գործընթացում:

Վարչապետը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել նաև 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխության և դրա արժեքների կյանքի կոչման շուրջ:

Կիսվելով իր տպավորություններով՝ Նատալյա Վուտովան նշել է, որ ուրախ է եղել հեղափոխության օրերին գտնվել Հայաստանում, զգալ տիրող համերաշխության մթնոլորտը և մաս կազմել Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական այդ իրադարձություններին: 

Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է, որ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական վերափոխման, արժեքային փոփոխությունների գործընթաց էր, և այն շարունակվում է մինչ օրս: Վարչապետն ընդգծել է՝ կառավարությունը շարունակելու է հեղափոխության նպատակների և Հայաստանի քաղաքացիների սպասումների կյանքի կոչման առաքելությունը: Դա հեշտ ուղի չէ, բայց ազատ և զարգացած Հայաստան կառուցելու այլ ճանապարհ չկա:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:54
Ֆուտբոլային չորս ակումբ բողոքարկել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը
Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի 4 ակումբ բողոքարկեց ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը։ Այս մասին տեղեկացնում է  ՀՖՖ-ն:...
Աղբյուր` Panorama.am
19:46
ՀՔԾ-ն անդրադարձել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադրի հայտարարություններին
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2020թ....
Աղբյուր` Panorama.am
19:38
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:33
ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Հուլիսի 3-ին, ժամը 10։16-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու...
Աղբյուր` Panorama.am
19:28
ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և վստահորդի միջև տեղի ունեցած խոսակցությունը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված Արսեն Մկրտչյանի հեռախոսային խոսակցությունների...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մենք անելու ենք ամեն ինչ, որ Շվեդիա-Լիտվա կոնսորցիումի շրջանակներում իրականացված բոլոր գործողությունները լինեն ի շահ Հայաստանի.դեսպան
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:17
Պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ.Հ.Հարությունյան
Ֆեյսբուքյան իր էջում  «5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն Հարություն Հարությունյանն անդրադառնալով ոստիկանների «5-րդ ալիք»...
Աղբյուր` Panorama.am
19:10
Հուլիսի 2-ի դրությամբ կայացվել է 4110 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 2-ի  դրությամբ  կայացվել է 4110 կազմակերպության գործունեության դադարեցման...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ.Ա.Նիկողոսյան
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաթիվ հարցեր են հնչում` կապված...
Աղբյուր` Panorama.am
18:55
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն այցելել էր ՀՀ գլխավոր դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավորդատախազ Արթուր ԴավթյաննընդունելէԵրևանում ԵվրոպայիխորհրդիգրասենյակիղեկավարՆատալյաՎուտովային, ով ավարտում է իր...
Աղբյուր` Panorama.am
18:46
Հայտնաբերվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված 250 խախտում
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:36
Իրավախախտման 2347 դեպք՝ մեկ օրում
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
18:27
COVID-19-ի բուժման համար կիրառվում է «Պլակվենիլ» դեղը, որն այլ խնդիրներ է առաջացնում. բժիշկ
Վերջերս բազմաթիվ ահազանգեր էի ստանում` հիվանդանոցներում համատարած Պլակվենիլ դեղի նշանակման և այդ դեղից առաջացող բարդությունների վերաբերյալ և...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ոստիկանները 5-րդ ալիքում են,հարուցվել է վարչական վարույթ.YerevanToday
Հուլիսի 3-ին՝ աշխատանքային ժամի ավարտին, ոստիկանությունն այցելել է 5-րդ ալիք: Ներկայացվող պատճառաբանությունն այն է, որ հարուցվել է վարչական...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Սու30CM»-ների բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ.Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի»   էջում հրապարակել է «Սու30CM»-ների թռիչքի տեսանյութը ...
Աղբյուր` Panorama.am
18:08
ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկել է նոր հնարավորություն
Ռուսական ինտերնետ խանութներից ապրանքների ձեռք բերում՝ ապառիկ վարկավորման միջոցով
Աղբյուր` Panorama.am
18:03
Գործող խորհրդի կազմի խնդիրները օրենքի հետ ակնհայտ են. ՀՊՏՀ խորհրդի անդամ
«ՀՊՏՀ խորհրդի նախագահը ուղերձով դիմել է խորհրդի անդամներին՝ առաջարկելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման օպտիմալ տարբերակը:Կիսում եմ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Եվրահանձնաժողովը թուլատրեց ԵՄ-ում կորոնավիրուսի բուժման առաջին դեղամիջոցը
Ուրբաթ Եվրահանձնաժողովը թույլատրել է հակավիրուսային Remdesivir դեղամիջոցի օգտագործումը  COVID-19-ի բուժման համար:...
Աղբյուր` Panorama.am
17:49
Փաշինյան. ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:42
Տեսչական մարմինների մշտադիտարկումները
Այսօր 24 ժամով կասեցվել է մի շարք սննդի շղթայի կազմակերպությունների՝ հանրային սննդի օբյեկտների, խանութների և արտադրությունների, գործունեությունը:
Աղբյուր` Panorama.am
17:30
Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հերթական նիստը
Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Նախատեսվում է Դվինի հուշարձանների վերականգնում և ամրակայում
Հունիսի 29-ին մեկնարկել է Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:27
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և...
Աղբյուր` Panorama.am
17:26
Գյումրի քաղաքի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով
2020թ. հուլիսի  2-ին՝ ժամը 23:20-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ձախ կողմնային պատի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Ղալեչյան. Տրանշ 2-ում պատրաստվում ենք իրականացնել մրցութային նոր գործընթաց
«Չնայած Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին 42 կմ ճանապարհահատվածի վերակառուցման հատվածի նախկին կապալառուի հետ իրավական...
Աղբյուր` Panorama.am
17:19
Չմշկասահքի միջազգային միությունը hրապարակել է գեղասահքի մրցումային օրացույցը
Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) հրապարակել է գեղասահքի մրցումային օրացույցը: Համաձայն հրապարակման ՝ 2021թ․ աշխարհի առաջնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:18
Թուրքիան հարվածում է Իրաքի հյուսիսային հատվածին
Թուրքական զորքերը հարձակվել են Իրաքի հյուսիսի վրա, հայտնել է Sky News - Arabia հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներին:...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ընդունելության քննություններին վարքագծի ի՞նչ կանոններ պետք է պահպանեն դիմորդները. «Ալիք»
Վրաստանում հուլիսի 6-ին վրաց լեզվի և գրականության քննությամբ կմեկնարկեն միասնական ազգային քննությունները: Մագիստրոսական քննությունները տեղի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Վազգեն Մանուկյան. «Լայն ճանապարհի վրա՝ վանդակի մեջ»
«Այն քաղաքական պայքարը, որն այժմ գնում է իշխանության ու հասարակության լայն շերտերի միջև, դա հնի և նորի պայքար չէ, դա ես կանվանեի ազգային ազատագրական պայքար»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}