Առաջիկա օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ առաջիկա օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
«Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից:
Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին