Որ դեպքում ԱՄՆ-ն Իրանին պատերազմ կհայտարարի
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում քննարկել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման տարբերակը, որպեսզի վերջինս չկարողանա միջուկային զենք ձեռք բերել, փոխանցում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Իրանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկին:
Ըստ նրա, Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելու բացակայությունները հակասում են «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին»։
Հուկը վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է տրամադրված՝ կանխելու Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենք ձեռք բերելը, և միշտ պատրաստ ռազմական լուծման։
2018-ին ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից» և պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի դեմ: ԱՄՆ վարչակազմը հայտարարեց Իրանից նավթի արտահանումը զրոյին հասցնելու և այս երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս-ամերիկյան միջուկային բանակցությունները՝ արդյունավետ էին. ԱՄՆ բանագնաց
- ԱՄՆ առաջնահերթությունը մնում է միջուկային ուժերի արդիականացումը
- ԱՄՆ-ը 60 օրվա երկարացնում է Իրանի միջուկային ծրագրի պատժամիջոցների կասեցումը