Մարուքյանը ՏՄՊՊՀ-ից խնդրել է հարցված լրատվամիջոցների ցանկը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին։
Պատգամավորը խնդրել է իրեն տրամադրել է տրամադրել զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային և այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբևէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, «Google Analytics»-ի դիտումների տվյալները.
Մարուքյանը հանձնաժողովին խնդրել է հայտնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ լրատվամիջոցները, ինչպես նաև պարզաբանել այդ ուսումնասիրության նպատակ(ներ)ը։
«Հանձնաժողովի պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի ամբողջական տեսքով»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին