Առողջություն 11:43 01/07/2020 Հայաստան

ԱՕԿ. Իշխանության «կուլակաթափության» գործընթացը թիրախավորում է ամենամարդասիրական ոլորտը

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի Նունե  Ամիրյանը, Իգոր Զարգարյանը, Աշոտ Ղազարյանը վերլուծություն են պատրաստել ու տարածել առողջապահության նախարարության մշակած նախագծի վերաբերյալ։ Դրանով նախատեսվում է արտակարգ դրության պայմաններում բոլոր բժշկական կենտրոնների  կառավարումը փոխանցել առողջապահության նախարարությանը: Ըստ հեղինակների, սրա իրական նպատակը ոչ թե արդյունավետ կառավարումն է, այլ՝ բժշկական կենտրոնների ղեկավարներին փոխելը:

Հոդվածում ասվում է.

«Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջի 24.06.2020թ. գրառման՝ առողջապահական համակարգը արտակարգ դրության պայմաններում  պետք է կունենա կենտրոնացված կառավարում: Այս նպատակով նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակել արտակարգ  դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ներդնելու վերաբերյալ:

Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։

Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենանա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեսզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը:

Նմանատիպ կարգավորում նախատեսված է ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, սակայն այն նախատեսված է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների պայմաններում բուժհաստատությունների աշխատանքի կազմակերպման համար։

Բուժհաստատությունները և բուժսպասարկող անձնակազմը ստեղծված իրավիճակում ցուցաբերել և ցուցաբերում են բարձր պատասխանատվություն և հավատարիմ  են իրենց երդմանը, անկախ վարձատրությունից, իսկ վարձատրությունը շատ դեպքերում ուշացվել է կառավարության կողմից։

Անհրաժեշտ է, որ կառավարությունը չսահմանափակվի միայն բանավոր շնորհակալությամբ և բուժաշխատողների անձնուրաց աշխատանքը խրախուսի նաև ֆինանսապես, մանավանդ որ համավարակը տարածվում է արդեն չորս ամիս և բուժաշխատողները համավարակի դեմ պայքարը սկսել են ավելի շուտ, քան այդ մասին հայտարարել է կառավարությունը և ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ:

Վարչապետը իր վերջին ելույթում նշեց, որ Հայաստանը համավարակի տարածման առումով անցել է աշխարհի շատ և շատ երկրների:  Իսկապես, Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվարկով վարակիրների թվով գտնվում է աշխարհի երկրների վատթարագույն առաջին տասնյակում, իսկ մահացիությունների թվով՝ վատթարագույնն է տարածաշրջանում:

Սա կարծես քայքայել է ներկայիս իշխանավորների առանց այն էլ թերի գործառնական հնարավորությունները, սակայն երկրում համավարակի այս խայտառակ բարձիթողի վիճակի համար պատասխանատու  կառույցը մտադրություն ունի հիմա էլ ընդլայնել իր գործունեության սահմանները, տարածելով այն երկրի բոլոր առողջապահական հիմնարկների վրա։

Կարելի է ենթադրել, որ նշված գործընթացով նրանք փորձելու են իրականացնել առավել արդյունավետ կառավարում մեկ կետից, սակայն գործող իշխանությունը, որն «հաջողությամբ» տապալել է համավարակի դեմ պայքարը, իրականում հիմա էլ կփորձի իրականացնել սեփականազրկման գործընթացներ առողջապահական համակարգում, արդարացնելով իր լրջագույն բացթողումները ոչ պետական բուժհաստատությունների «վատ» կառավարման հետ:

Եվ դա արվում է այն օրերին, երբ մեր առողջապահական համակարգը, բուժհաստատությունները՝ անկախ պատկանելիությունից, քրտնաջան, առանց խնայելու սեփական աշխատակիցների առողջությունը, օրնիբուն պայքարում են համավարակի դեմ:

Մեր կարծիքով, նախարարության իրական շարժառիթը ԲԿ ղեկավարներին փոխելն է։ Մասնավոր բուժհաստատությունները պատրաստակամ են եղել նախարարության հետ համագործակցել, նույնիսկ հայտեր են ներկայացրել, օրինակ՝ Պետական բժշկական համալսարանի կլինիկական հիվանդանոցը, սակայն առողջապահության նախարարությունը հայտերը թողել է անպատախան։ Դա փաստում է, որ ԱՆ նպատակը ոչ թե առողջապահության որակի բարձրացումն է, այլ միայն հաստատություններին և հաստապես նրանց կառավարիչներին հսկողության տակ պահելը, յուրատեսակ «վեթթինգի» իրականացումը:

Առողջապահության նախարարության այս քայլը առնվազն ի չիք է դարձնում բուժաշխատակիցների անձնուրաց պայքարը: Փորձ է արվելու սեպ խրել արդեն իսկ ձևավորված բժշկական կոլեկտիվների մեջ՝ նախապատրաստելով նրանց սեփականության հետագա վերաբաշխման գործընթացին: Դրա արդյունքում կլինեն կրճատումներ, որակյալ բուժանձնակազմի արտահոսք, և մեծ հավանականություն, մեր լավագույն բուժաշխառայողները իրենց արժանավայել աշխատանք կգտնեն արտագաղթի միջոցով, լրացնելով այլ երկրների բժշկական աշխատողների թափուր հաստիքները:

Իրականում, համավարակի դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման համար հարկավոր է համախմբել պրոֆիլային բուժհաստատությունների ուժերը, առանց միանձնյա հսկողության տակ վերցնելու մասնավոր բուժհաստատությունները:

Համավարակի զսպման համար անհրաժեշտ է գործարկել նոր մարտավարություն, հենված արդեն իսկ կուտակված լավագույն միջազգային փորձի վրա, մասնավորապես՝ մեծաքանակ թեստերի ձեռք բերում և բնակչության հնարավոր լայնածավալ թեստավորման անցկացում, վարակի տարածքային օջախների խստագույն մեկուսացում, հանրային տարածքների ախտահանում, ճանաչված բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ նորագույն առողջապահական տեխնոլոգիաների և մեթոդների կիրառում, բժշկական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնում, իսկ եղածի ամբողջական և առավել արդյունավետ օգտագործում, պետության կողմից սոցիալական բոլոր խոցելի խմբերին առողջապահական ծառայությունների և կենսաապահովման միջոցների անվճար տրամադրում։

Մինչև այժմ, կառավարությունը ձախողել է այս աշխատանքը, և մասնավոր բուժհաստատությունների նկատմամբ վերահսկողություն հասատատելը որևէ կերպ չի բարելավելու իրավիճակը, ինչպես չբարելավեց հեռախոսային զանգերի միջոցով տեղորոշման աղմուկ հանած նախաձեռնությունը։

Հաշվի առնելով վերոնշյալը,  պահանջում ենք ՀՀ կառավարությանը զերծ մնալ նման անհիմն և քայքայիչ գործելաոճից՝ զերծ մնալով «կուլակաթափության» գործընթացից, որը թիրախավորում է ամենամարդասիրական ոլորտը: Չքանդել ամեն ինչ, չստեղծելով ոչինչ, բոլոր բնագավառները հերթով վերածելով «Իմ քայլի» կուսակցական ստորաբաժանմուների:  Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու տեղի ունեցող գործընթացները և պատրաստակամ ենք բազմակողմանի աջակցություն տրամադրել բժշկական հանրությանը՝ իրենց օրինական շահերի պաշտպանության հարցում»։

Հ. Գ. Panorama.am-ը նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար ավելի վաղ դիմել է մասնավոր մի քանի ԲԿ-ների։ Նրանք հրաժարվեցին որևէ բան ասել՝ հիմնավորել, դեռ նախագիծը չեն տեսել։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:22
Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի
Իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է անձրևից կուտակված ջրափոսի մեջ
Հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝...
Աղբյուր` Panorama.am
12:49
Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
Տավուշի մարզում գտնվող Գոշավանքի հարևանությամբ բացօթյա տարածքում քիչ առաջ մեկնարկեց «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ջալալ Հարությունյան. Համոզված եմ, որ նորակոչիկները պատվով կկատարեն իրենց բարձր առաքելությունը
 ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք, որին մասնակցել է ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
12:46
Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»
Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Արթուր Վանեցյան. Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել
«Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք»,-նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Գևորգ Դանիելյանը՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» դպրոցներում չդասավանդելու մասին
Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում չդասավանդելու...
Աղբյուր` Panorama.am
12:41
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր են հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։...
Աղբյուր` Panorama.am
12:40
05.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 706 նոր դեպք և 8 մահ
Հայաստանում մեկ օրում հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդություն  706 նոր դեպք, առողջացել է 205 մարդ։ Մեկ օրում մահացել է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում հուլիսի 5-ը ին և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝...
Աղբյուր` Panorama.am
19:51
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Աշխարհում միլիարդատերերի թիվը պատմության մեջ առաջին անգամ հասել է 2825 մարդու և 2019-ին աճել է 8,5 տոկոսոով, իսկ նրանց ունեցվածքն աճել է 10.3...
Աղբյուր` Panorama.am
19:42
Պլանային ջրանջատում Արմավիրում՝ հուլիսի 6-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:30
ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի
«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայկական ֆուտբոլը քո ու քո նմանների կարիքը շատ ունի.Ղազարյան
Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական ԱԵԼ-ի կիսապաշպտան Գևորգ Ղազարյանը իր ինստագրամյան էջի stories բաժնում անդրադարձել է Արամ Բարեղամյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Գիտնականներ.Վաղ ամուսնությունը մեծացնում է ալկոհոլիզմի ռիսկը
Վաղ ամուսնությունը կարող է հանգեցնել ալկոհոլիզմի, պարզել են ԱՄՆ-ի Վիրջինիայի Համագործակցության համալսարանի հետազոտողները: Աշխատանքը պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ղազախստանում կանգնեցվել է Նազարբաևի հուշարձանը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուր-Սուլթանում վիդեոկապով մասնակցել է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ:Այս...
Աղբյուր` Panorama.am
18:42
Աշխարհում 11 միլիոնից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր, ավելի քան 11 միլիոն մարդ հիվանդացել է COVID-19-ով: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է 207 հազար նոր...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների որոշմամբ, մեկնարկել է «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
18:08
Թվիթերը հեռացնում է «սև ցուցակ», «տեր» և «ստրուկ» տերմինները
Արևմուտքում ռասիզմի դեմ պայքարի շրջանակներում կոսմետիկայի ընկերությունները քսուքների և լոսյոնների անվանումներից հեռացնում է սպիտակեցնող և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
Հարգանքի տուրք՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյան հիշատակին։
Աղբյուր` Panorama.am
17:54
Շվեյցարիայում հաստատվել է COVID-19-ի 97 նոր դեպք
Շվեյցարիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 97 նոր դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հանրային սննդի օբյեկտներում խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ավստրալիայի ափերից մեկում տղամարդը մահացել է շնաձկների հարձակման հետևանքով
Ֆրեյզեր կղզու շրջանի Ավստրալիայի ափերից մեկում շնաձկների հարձակման հետևանքով տղամարդը է մահացել, հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Կատուն 12 րոպե անցկացրել է աշխատող լվացքի մեքենայում
Ավստրալիայում տնային կատուն 12 րոպե աշխատող լվացքի մեքենայում անցկացնելուց հետո փրկվել է։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ABC News-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Նորակերտում այս պահի դրությամբ ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չենք կարող»
«Նախկինում գյուղում ջրամատարակարարում չկար: Վերևի թաղամասը խորքային հորերի ջուրն էին օգնագործում,որը խմելու համար պիտանի չէր, իսկ ներքևի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Որոնք են քնելու համար ամենավտանգավոր դիրքերը
Քնի ժամանակ ոչ ճիշտ պառկելու դիրքը մեջքի  հիվանդությունների հիմնական պատճառն է։ Այս մասին  գրում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արշավինը կարող է խաղալ «Բարսելոնայի» կազմում
«EFE»- ի լրագրող Խոսե Իգնասիո Օրտեգա Վասալոն խոսել է «Զենիթի» և «Արսենալի» նախկին խաղացող Անդրեյ Արշավինի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}