Քաղաքական 09:52 01/07/2020 Աշխարհում

Սասունյան. Ջոն Բոլթոնը բացահայտում է Թրամփի անպարկեշտ գործարքները Էրդողանի հետ

Նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը մի հրաշալի գիրք է հրատարակել՝ Սպիտակ տանը 2018-ի ապրիլից մինչև 2019-ի սեպտեմբեր ամիսների ընթացքում իր կատարած աշխատանքի մասին: «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել․ հուշեր Սպիտակ տնից» խորագիրը կրող նրա բացահայտող գիրքը ցույց է տալիս, թե ինչու է Թրամփը անհարմար և անկարող իր պաշտոնի համար։ Բոլթոնը բազմիցս շեշտել է, որ Թրամփն ամեն ինչ արել է՝ կամ ապահովելու իր վերընտրությունը, կամ սեփական շահը՝ հակառակ երկրի շահերի:

Այսօր մենք կկենտրոնանանք բացառապես Թրամփի անպարկեշտ հարաբերության վրա, որ նա ունեցել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որին Թրամփն անվանում է «Սուլթան»։ Բոլթոնի 570 էջանոց գրքում Թուրքիան հիշատակվում է 135 անգամ, իսկ Էրդողանը՝ 95։

Սա ցույց է տալիս, թե Սպիտակ տունն ինչ կարևորություն է տալիս Թուրքիային և Էրդողանին՝ Թրամփի «մտերիմ ընկերոջը»։ Զարմանալի է, որ գրքում չեն հիշատակվում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, չնայած Բոլթոնը իր պաշտոնավարման ընթացքում այցելել է այդ երկու երկրները։
Բոլթոնն իր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» գրքում, Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցում Էրդողանի ձայնը համեմատում է «Հռոմի իր պատշգամբից խոսող Մուսոլինիի հետ»՝ Թուրքիայի ղեկավարին ներկայացնելով որպես «արմատական իսլամիստ»:

Սպիտակ տուն իր կատարած բազմաթիվ այցերի և Թրամփի հետ 20 հեռախոսազրույցների ընթացքում Էրդողանը Թրամփի առաջ բազմիցս բարձրացրել է հետևյալ երեք առաջնահերթ պահանջները․

1) Թուրք գործարար Ռեզա Զարաբի ազատումը Միացյալ Նահանգների բանտից՝ դիմելով Թրամփին ջնջել նրա դեմ մեղադրանքները։ Զարաբը, Էրդողանի օրհնությամբ, Թուրքիայի կառավարությանը պատկանող «Հալքբանկի» միջոցով 20 միլիարդ դոլար է լվացել Իրանում՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի դեմ։

2) Թուրք կրոնական Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը Միացյալ Նահանգներից Թուրքիային, որը Էրդողանի հետ սերտ գործակցությունից հետո բաժանվեց նրանից և դարձավ Թուրքիայի նախագահի թիվ մեկ թշնամին։ Էրդողանը կեղծորեն մեղադրել է Գյուլենին՝ 2016-ին տեղի ունեցած թուրքական հեղաշրջման փորձը ղեկավարելու համար:

3) Թրամփի համաձայնությունը՝ Հյուսիսային Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու համար՝ թույլ տալով Թուրքիային ներխուժել այդ տարածք և վերացնել քրդական բնակչության ներկայությունը սիրիական սահմանին:

Բոլթոնն իր գրքում պատմել է, որ 2018 թ․ դեկտեմբերի 1-ին Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի հանդիպման ժամանակ Էրդողանը Թրամփին հուշագիր է հանձնել՝ խնդրելով Զարապին ազատել ԱՄՆ բանտից: Ըստ Բոլթոնի գրքի՝ Թրամփը Էրդողանին ասել է, որ «ինքը կզբաղվի այդ հարցով, բացատրելով, որ [Նյու Յորքի] Հարավային շրջանի դատախազներն իր մարդիկ չեն, այլ՝ Օբամայի, խնդիրը կկարգավորվի, երբ նրանք փոխարինվեն իր մարդկանցով»։

Երբ Բոլթոնին ուղարկել են Թուրքիա՝ Էրդողանին նախազգուշացնելու, որ նա չպետք է ներխուժի Հյուսիսային Սիրիա, Բոլթոնը վերջին րոպեին հեռախոսազանգ է ստացել Թրամփից, որը խնդրել է նրան զերծ մնալ Թուրքիայի նախագահին ասելուց, որ ԱՄՆ-ը զորքերը չի հանի Հյուսիսային Սիրիայից, չնայած Սպիտակ տան բարձրաստիճան անձնակազմի մեծ մասը համաձայն չէր նախագահի որոշման հետ:

Թրամփը նաև խախտել է ԱՄՆ օրենքներն ու Կոնգրեսի պահանջները՝ հրաժարվելով պատժամիջոցներ կիրառել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական հակաօդային С-400 հրթիռներ գնելու համար։

Անցած շաբաթ Դեյվիդ Իգնատիուսը հոդված հրապարակեց «Վաշինգտոն փոստում»՝ «Թրամփի անպարկեշտ գործարքները Թուրքիայի հետ Բոլթոնի գրքի ամենացնցող պատմություններից են» վերնագրով։ Բոլթոնը հիշեցնում է, որ նա 2019-ի ապրիլին ասել է գլխավոր դատախազ Վիլյամ Պ. Բարին, որ Թրամփի բազմիցս գործադրված ջանքերն Էրդողանին օգնելու համար, ցույց են տալիս նրա «հակումները, ըստ էության, անձնական ծառայություն մատուցել իր հավանած բռնապետերին»։ Իգնատիուսը Թրամփի անպարկեշտ գործարքները Էրդողանի հետ բնութագրել է որպես «Թրամփի կողմից չարաշահումների ամենահստակ, առավել շարունակական դեռևս բացահայտված պատմությունը»։

Իգնատիուսը Թրամփ-Էրդողան բարեկամությունը կապել է Թրամփի գործարար շահերի հետ։ Երբ նա 2012 թ․ ապրիլին բացում էր Ստամբուլում գտնվող Թրամփի աշտարակները, նրա դուստր Իվանկա Թրամփը թվիթերյան գրառում կատարեց ՝ շնորհակալություն հայտնելով այն ժամանակ վարչապետ Էրդողանին՝ մասնակցության համար: Նրանց հետ էր Մեհմեթ Ալի Յալցինդաք անունով մի թուրք գործարար, որին բացման արարողության ժամանակ Դոնալդ Թրամփը ներկայացրեց որպես Իվանկայի «հիանալի ընկեր»։ Այնտեղ էր նաև Քուշները՝ Իվանկայի ամուսինը»։

Թրամփը շրջապատված է եղել թուրքամետ աշխատակիցների խմբով, ինչպես օրինակ նրա Ազգային անվտանգության հարցերով առաջին խորհրդական Մայքլ Ֆլինը, որը ստիպված էր գրանցվել որպես օտարերկրյա գործակալ այն բանից հետո, երբ պարզվեց, որ Ֆլինի խորհրդատվական ընկերությանը 500 հազար դոլար վճարել է մի թուրք գործարար, որը գլխավորել է պետության կողմից ֆինանսավորվող բիզնեսի ընկերակցությունը։ Ֆլինի պարտականությունն էր՝ Գյուլենին արտահանձնել Թուրքիային:

Մեկ այլ թուրքամետ խորհրդական էր Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ու․ Ջուլիանին, որը 2017 թ․ փետրվարի 24-ին կապ է հաստատել այն ժամանակվա ԱՄՆ դատախազ Փրիթ Բհարարայի հետ՝ հայտարարելով, որ ուղևորվում է Անկարա՝ որպես Զարապի ներկայացուցիչ: Ջուլիանին ճնշում է գործադրել արդարադատութան նախարարության վրա՝ «Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև որոշակի համաձայնության» համար՝ Զարաբին ազատ արձակելու նպատակով՝ ըստ դաշնային դատարան ներկայացրած Ջուլիանիի դիմումի։ Թրամփը Բհարարային ազատեց աշխատանքից 2017 թ․ մարտին, սակայն Զարաբի դեմ դատական գործը շարունակեց ԱՄՆ նոր դատախազ Ջեֆրի Բերմանը, որին ևս Թրամփն անցյալ շաբաթ ազատեց աշխատանքից։

Զարմանալի չէ, որ Էրդողանը զայրացել է Բոլթոնի բացահայտումներից: Թուրքիայի նախագահության հաղորդակցությունների գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը Թվիթերում գրել է․ «ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հեղինակած գրքի վերջին հրապարակումը ներառում է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ մեր ղեկավար նախագահ Էրդողանի խոսակցությունների ապակողմնորոշիչ, միակողմանի և աղավաղված ներկայացումները»։

Ցավոք, Բոլթոնը հրաժարվեց ցուցմունք տալ Կոնգրեսում Թրամփի պաշտոնազրկման լսումների ժամանակ, չնայած դա ոչինչ չէր փոխի։ Գրեթե բոլոր հանրապետական սենատորները կուրորեն հետևում են Թրամփի առաջնորդությանը, որքան էլ նա սխալ լինի: Ինչպես Թրամփը քարոզարշավի ընթացքում ամբարտավանորեն հայտարարեց․ «Ես կարող եմ կանգնել 5-րդ պողոտայի մեջտեղում ու կրակել որևէ մեկի վրա և ոչ մի ընտրող չկորցնել»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:00
Արսեն Բաբայան. Ես զինվորագրվեցի «Հայրենիք»-ի ջոկատին
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է. «Ես զինվորագրվեցի «Հայրենիք»-ի...
Աղբյուր` Panorama.am
12:59
Թուրք զինվորականների ներկայությունը Ղարաբաղում կհանգեցնի հակամարտության ընդլայնման. Ալեքսեյ Պուշկով
Ռուսաստանցի սենատոր Ալեքսեյ Պուշկովն ասել է, որ եթե Թուրքիան Ադրբեջանի խնդրանքով զորք ուղարկի Լեռնային արաբաղ, ղարաբաղյան հակամարտությունը միայն...
Աղբյուր` Panorama.am
12:18
ՊՆ ներկայացուցիչ. Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։...
Աղբյուր` Panorama.am
12:05
Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ. Արայիկ Հարությունյանի կոչը Աղդամից
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է հայ ժողովրդին. «Սիրելի ՛ հայրենակիցներ, Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր...
Աղբյուր` Panorama.am
12:00
Էջմիածինը Հադրութին ամենագնաց է նվիրում
Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանը գրում է. «Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ: Էջմիածին...
Աղբյուր` Panorama.am
11:54
Քաղաքագետ. Նոր Հայաստանից պետք է անցում կատարել Իսկական Հայաստան
Քաղաքագետ Ստեփանյան Դանիելյանը գրում է. «Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, կամ ավելի ճիշտ քաղաքականության դրսեւորումների...
Աղբյուր` Panorama.am
11:52
Հոգեբանական աջակցություն՝ արցախցի երեխաներին
«Երևան իմ սեր» հիմնադրամն իր նոր նախաձեռնության շրջանակում հոգեբանական աջակցություն  է տրամադրում Արցախում պատերազմական...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ամերիկյան Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման...
Աղբյուր` Panorama.am
11:34
Քաղաքագետ. Ռուսներին պետք չի, որ մենք պարտվենք, Թուրքերին էլ պետք չի, որ Ալիևը հաղթի
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Իրականության մեջ ռուսներին պետք չի, որ մենք պարտվենք, Թուրքերին էլ պետք չի, որ Ալիևը հաղթի:...
Աղբյուր` Panorama.am
11:25
Թունյան. Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը
ԱԺ Տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գրում է. «Իսկ մտածե՞լ եք այս նկարը նաև ինչի մասին է։ Սա ոչ թե մի քանի միլիոն...
Աղբյուր` Panorama.am
11:15
ՄԻՊ աշխատանքային խմբերն այցելել են Արցախից ՀՀ տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԵՄ-ն Վրաստանը հանել է անվտանգ երկրների ցուցակից
Վրաստանն այլևս ընդգրկված չէ անվտանգ երկրների ցուցակում, որոնք չեն հանդիսանում Եվրամիության անդամ, որոնց քաղաքացիները կկարողանան մեկնել Շենգենյան...
Աղբյուր` Panorama.am
11:10
Արթուր Վանեցյան. Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղե՛րք, Հայրենիքը վտանգի...
Աղբյուր` Panorama.am
11:04
22.10.2020. Կորոնավիրուսի 2306 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 5189 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 նոր դեպք: Առողջացել է 568 մարդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:01
Ֆրանսիացի ուսուցչի սպանողին սատարող ռուս մարզիկը ջնջել է իր գրառումը
Բացարձակ մենամարտերի առաջնությունը (UFC) արձագանքել է ռուս մարտիկ Զելիմ Իմադաևի՝ չեչեն Աբդուլահ Անզորովին սատարելու խոսքերին, որը հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
10:54
Իրանի տարածք շարունակում են հրթիռներ ընկնել
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության փոխնախարարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության տարածքից Իրանի...
Աղբյուր` Panorama.am
10:40
Թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը
Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։
Աղբյուր` Panorama.am
10:37
Տիգրան Աբրահամյան. Առաջնագծի ինժիներական կառույցներն իրենց խնդիրը այս պատերազմում լուծել են
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Առաջնագծի ինժիներական կառույցները արդեն 25 օր է...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:...
Աղբյուր` Panorama.am
10:29
Չեխական DANA-ների հարցով հայաստանցի պատգամավորը չեխ գործընկերներին կոչ է արել հետաքննություն իրականացնել
Հայաստան- Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը դիմել է  չեխ գործընկերներին հետաքննելու, թե ինչպես են չեխական...
Աղբյուր` Panorama.am
10:27
43 պատանդ, կես մլն դոլար. Ի՞նչ է հայտնի վրացական բանկի կողոպուտի մասին
Երեկ Վրաստանի Զուգդիդի քաղաքի «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած զինված հարձակումը ամբողջ օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
10:18
Կարեն Բեքարյան. ՄԽ համանախագահող երկրների կողմից Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճաժամկետ վերջնագիր
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը գրում է. «Հանուն Արցախի ժողովրդի գոյության, . հանուն մարդու անօտարելի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հրդեհ է բռնկվել «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 22-ին, ժամը 08։51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 5...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Ժողովուրդ». Արցախը կողմ է բանակցությունների սեղանին վերադառնալու գաղափարին. Ընդամենը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
10:11
Ադրբեջանի հայտարարությունը՝ ՀՀ-ն Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, ցինիկ սուտ է. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
«Հրապարակ». Փաշինյանը կոչով ասաց այն, ինչը մեզ արգելված է եղել գրել այս օրերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամին, երբ ՀՀ ԱԳ նախարարը գտնվում էր Մոսկվայում և ՌԴ իր...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքները
ՀՀ Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքն է ներկայացնում։ «Նախօրեին հակառակորդի զինվորներն իրենց...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Ժողովուրդ». Ամենայն հվանականությամբ Գագիկ Ծառուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Հրապարակ». Էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է, իսկ խուճապային տրամադրությունները գլուխ են բարձրացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի և կարծում է, որ կարողանալու է...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Փաստ». «Ցավոք, նմանօրինակ բարդ ու ֆորսմաժորային իրավիճակներում ենք հասկանում ազգային միասնականության գաղափարի կարևորությունը»
«Փաստ» թերթը գրում է. «Առկա իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի, այդ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}