Հասարակություն 13:20 01/07/2020 Հայաստան

Արսեն Առաքելյան. ՀՀ-ում այս պահին չկա բավականաչափ հագեցած գիտահետազոտական ենթակառուցվածք

«Հայաստանը մարդկային առումով ներուժ ունի, ամենամեծ խնդիրը նյութատեխնիկական բազայի բացակայությունն է»,- ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե համավարակի ընթացքում ի՞նչ խնդիրներ վերհանվեցին, որոնք առկա են Հայաստանի գիտական ոլորտում։

Նա նշեց, որ Հայաստանում փորձառու, երիտասարդ գիտաշխատողների մեծ խումբ կա, որոնք ունեն հետազոտությունների մեծ փորձ, վերապատրաստվել են արտասահմանյան տարբեր կենտրոններում, սակայն նյութատեխնիկական բազայի բացակայությունը խնդիրներ է ստեղծում։

Արսեն Առաքելյանի խոսքով, հետազոտողները խնդրի առաջ են կանգնում նաև «Գնումների մասին» օրենքի ընթացակարգերի պատճառով, որը թույլ չի տալիս արագ արձագանքել ու արագ ձեռք բերել նյութերը, որոնք հարկավոր են։

«Դրա համար հետազոտությունը ձգձգվում է, ժամանակ ենք ծախսում՝ սպասելով այդ բոլոր ընթացակարգներն անցնելուն»,- ասաց նա։

Ա. Առաքելյանի խոսքով, կառաջարկվի COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհրդին բարձրաձայնել «Գնումների մասին» օրենքի հետ կապված հարցը՝ փորձելով գտնել լուծումներ հենց գիտական հետազոտությունների հետ կապված գնումների ոլորտում։

«Բայց ամենակարևորն այն է, որ Հայաստանում այս պահին չկա բավականաչափ հագեցած գիտահետազոտական ենթակառուցվածք, որը թույլ կտա իրականացնել հետազոտություններ՝ սկսած  վիրուսի մոլեկուլային մեխանիզմներից, ավարտած դեղամիջոցներով և պատվաստանյութերով»,- ասաց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը։

Նա ընդգծեց, որ աշխատանքների ցածր ծավալը կապում է միայն ֆինանսավորման ու ենթակառուցվածքի անբավարարության հետ։

Ինչ վերաբերում է COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհրդի գործունեությանը, Ա. Առաքելյանն ասաց, որ առաջին նիստն արդեն կայացել է. «Խորհրդի հիմնական նպատակն է, օգտագործելով ստեղծված իրավիճակը, գնահատել, թե ինչ ռեսուրսներ են  հարկավոր Հայաստանին, որպեսզի հետագայում նմանատիպ իրավիճակներում կարողանա արձագանքել գիտական հետազտությունների տեսակետով, ինչպես կարող է գիտական ոլորտն աջակցի կառավարությանն իր որոշումներն ընդունելու մեջ»։

Նրա խոսքով, ներկայումս խորհուրդը երկու ուղղությամբ է զբաղվում՝ ինչ գիտական ներուժ կա այս պահին, որն ուղղվի Covid-19-ի դեմ պայքարին, երկրորդ՝ ինչ ներուժ է պետք Հայաստանին հետագայում նմանատիպ համավարակների դեմ ավելի համակարգված ու արդյունավետ պայքարելու համար։

Ա. Առաքելյանն ասաց, որ խորհուրդը համագործակցում է ԵԱՏՄ-ում, նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում նմանատիպ խորհուրդների, գիտնականների հետ, որոնք ներգրավված են կորոնավիրուսի դեմ հետազոտություններում։

Ըստ նրա, համագործակցության շրջանակներն են՝ փորձի փոխանակում, ներուժի գնահատում, նաև խորհրդատվություններ, թե ինչպես նմանատիպ իրավիճակներում ավելի ճիշտ կազմակերպել գիտական աշխատանքները։

Ա. Առաքելյանը հայտնեց, որ Եվրամիությունը 1 միլիարդ եվրոյի գիտահետազոտական մրցույթներ է հայտարարել ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին, որոնց մի մասին իրենք էլ ծրագրեր են ներկայացրել, մի մասին ոչ, քանի որ զբաղված են եղել։

Նրա խոսքով, հայկական տարբեր գիտական կազմակերպություններ, բուհեր ներկայացրել են ծրագրեր, պետք է սպասել արդյունքներին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:54
Շվեյցարիայում հաստատվել է COVID-19-ի 97 նոր դեպք
Շվեյցարիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 97 նոր դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հանրային սննդի օբյեկտներում խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ավստրալիայի ափերից մեկում տղամարդը մահացել է շնաձկների հարձակման հետևանքով
Ֆրեյզեր կղզու շրջանի Ավստրալիայի ափերից մեկում շնաձկների հարձակման հետևանքով տղամարդը է մահացել, հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Կատուն 12 րոպե անցկացրել է աշխատող լվացքի մեքենայում
Ավստրալիայում տնային կատուն 12 րոպե աշխատող լվացքի մեքենայում անցկացնելուց հետո փրկվել է։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ABC News-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Նորակերտում այս պահի դրությամբ ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չենք կարող»
«Նախկինում գյուղում ջրամատարակարարում չկար: Վերևի թաղամասը խորքային հորերի ջուրն էին օգնագործում,որը խմելու համար պիտանի չէր, իսկ ներքևի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Որոնք են քնելու համար ամենավտանգավոր դիրքերը
Քնի ժամանակ ոչ ճիշտ պառկելու դիրքը մեջքի  հիվանդությունների հիմնական պատճառն է։ Այս մասին  գրում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արշավինը կարող է խաղալ «Բարսելոնայի» կազմում
«EFE»- ի լրագրող Խոսե Իգնասիո Օրտեգա Վասալոն խոսել է «Զենիթի» և «Արսենալի» նախկին խաղացող Անդրեյ Արշավինի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» ոստիկանների այցելությանը
Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքը «ՀՀ ոստիկանությունն այցելել է երկու...
Աղբյուր` Panorama.am
17:09
Սատկել է աշխարհի ամենածեր կատուն
Անգլիայում սատկել է աշխարհի ամենածեր կատուն `Ռաբլ մականվամբ, հայտնում է «Լենտա.ռու»-ն։ Նշվում է, որ կատուն 31 տարեկան էր:...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է
Հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը:
Աղբյուր` Panorama.am
16:53
Կորոնավիրուսը Իտալիային ծնելիության լուրջ անկում է խոստանում
COVID-19-ի  համաճարակի հետևանքով Իտալիայում պտղաբերության լուրջ անկում է սպասվում, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
16:48
Զորավարժությունների արդյունքների ամփոփում՝ Արցախում
Այսօր Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել   հունիսի 22- 26-ը անցկացված...
Աղբյուր` Panorama.am
16:44
Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները
Սիրիայում «Աֆրինի ազատագրման ուժեր» քրդական խմբավորումը հայտնել է, որ թուրքական ուժերը մեկ ամսվա ընթացքում առնվազն 14 անգամ Աֆրինի և...
Աղբյուր` Panorama.am
16:43
Տասնյակ ամերիկացի դիվանագետներ լքում են Սաուդյան Արաբիան
Ամերիկացի տասնյակ դիվանագետներ և նրանց ընտանիքները լքում են Սաուդյան Արաբիան՝ թագավորությունում կորոնավիրուսով վարակակիրների թվի կրուկ աճի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ջորջիո Արմանին՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան
Իտալացի հայտնի դիզայներ Ջորջիո Արմանին և հանրահայտ խոհարար Ջինո Սորբիլոն Իտալիայում զբոսաշրջությունը վերսկսելու կապակցությամբ դարձել են ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:27
Նուր Սուլթանում երկու շաբաթով դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը
Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ղազախստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը երկու շաբաթով կդադարեի գործել, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:21
«Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից
Եռօրյա հանգստից հետո «Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից ու սկսել  նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Իսպանիան պատրաստում է 150 միլիարդ եվրո ներդրումների ծրագիր իրականացնել
Իսպանիայի կառավարությունը պատրաստում է  ԵՄ միջոցներով 150 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել`կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
16:04
Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց
Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չինաստանը գործարկում է «Gaofen» արբանյակը
Երկրագնդից հեռակառավարվող «Gaofen» չինական արբանյակը գործարկվել է, գրում է regnum.ru-ն՝ հղում տալով Չինաստանի տիեզերական ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:41
Մեկ օրում Իրանում 148 կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել
Իրանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մոտ 150 մարդ է մահացել, ընդհանուր առմամբբ, հիվանդության հետևանքով մահացածների թիվը մոտ է 11,5...
Աղբյուր` Panorama.am
15:35
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն. Չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար
Հուլիսի 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ռուսական գյուղերից մեկում կայծակից այրվել է 1873 թվականին կառուցված եկեղեցի
Մեկ ժամվա ընթացքում Տոմսկի շրջանի Զորկալցևո գյուղում այրվել է 1873 թվականին կառուցվախ փայտե եկեղեցի, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Արցախը վերահաստատում է՝ հետամուտ է լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված...
Աղբյուր` Panorama.am
15:14
Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել
Հուլիսի 3-ին Արցախի ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Մարտակերտի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
15:03
Մնացականյան. Արցախի ժողովուրդը վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի փոխքաղաքապետ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն 29-ամյա հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է Փարիզի փոխքաղաքապետ համայնքային կյանքի, քաղաքացիների մասնակցության և...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ավինյան. Այս փուլում նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ
Մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120 245 թեստ:
Աղբյուր` Panorama.am
14:18
Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում
ՀՖՖ նախագահը դիմել է ակումբների նախագահներին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}