Պուտինը անօրինական է անվանել Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները
Սիրիայի դեմ Միացյալ Նահանգների կողմից կիրառված պատժամիջոցներն ապօրինի են, Թուրքիայի և Իրանի առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նա նշել է, որ Ամերիկյան պատժամիջոցները, որոնք կիրառվում են՝շրջանցելով ՄԱԿ-ի որոշումները, խարխլում են Սիրիայի տնտեսությունը և խնդիրներ են առաջացնում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իշխանությունները Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ են կիրառել՝ այսպես կոչված «Կեսարի օրենքով»:
«Կեսարի ակտը» կամ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության մասին օրենքը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս սահմանափակումներ կիրառել այն կազմակերպությունների կամ անհատների վրա, որոնք անուղղակի կամ ուղղակի աջակցություն են ցուցաբերում Սիրիայի կառավարությանը: