Հասարակություն 12:40 01/07/2020 Հայաստան

Հայ գիտնականները ստացել են միացություններ, որոնք հնարավոր է կարողանան ճնշել վիրուսի ներթափանցումը բջիջ

Հիվանդությունների վերահսկման և  կանխարգելման ազգային կենտրոնը, որն իրականացնում էր հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերի անկախ փորձարկումները, եզրափակել է դրանք, արդյունքներն ուղարկել առողջապահության նախարարություն։ Ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Նրա խոսքով, եթե չի սխալվում, նախարարությունն արդեն գրություն է ուղարկել իրենց ինստիտուտ, որը ստանալուց հետո սկսվելու է թեստերի տրամադրումը ԱՆ-ին, որպեսզի բաշխի կլինիկական ախտորոիչ լաբորատորիաներ։

«Այս պահին արդեն պահեստավորած ունենք 6000 թեստ, անհրաժեշտության դեպքում կարող ենք մատակարարել»,- նշեց Ա. Առաքելյանը՝ հավելելով, որ նախապես հայտարարվել էր՝ օրական 2000 թեստ կարող են արտադրել, սակայն անհրաժեշտության դեպքում այդ ծավալը կարող են ընդլայնել։

Նա տեղեկացրեց, որ թեստերի արտադրության հետ կապված աշխատանքները սկսվել էին մարտի կեսերին՝ հիմնականում գիտական գրականության, առկա ուղեցույցների վերլուծությունից, հնարավոր տարբերակների մշակումից։ Արդեն բուն թեստերի մշակումները սկսվել էին մայիսի 14-ից, երբ ժամանել էր իրենց հարկավոր նյութերի երկրորդ խմբաքանակը։ 

«Այսինքն, թեստերի օպտիմիզացիան, փորձարկումը ներքին լաբորատորիայում և  Հիվանդությունների վերահսկման և  կանխարգելման ազգային կենտրոնում, տևել է մեկուկես ամիս»,- ասաց նա։

Թեստերի արժեքի հետ կախված Ա. Առաքելյանն ասաց, որ կառավարությունից 250 հազար դոլարի նյութեր են ստացել, որպեսզի մատակարարեն 100 հազար թեստ, այսինք՝ մեկ թեստի արժեքը կազմում է 2,5 դոլար. «Հավելյալ ֆինանսավորում մենք չենք ստացել։ Այդ աշխատանքներն իրականացվում են մեզ տարեկան տրամադրվող գիտական հետազոտությունների բազային ծրագրի շրջանակներում։ Բոլոր ծախսերը եթե հաշվարկենք, մեկ թեստի արժեքը  2 դոլար 75 ցենտից չի անցնում»։

Նա նշեց, որ իրենց կողմից իրականացված շուկայի հետազոտությունը ոչ միայն ՀՀ-ում, նաև այլ երկրներում, ցույց է տվել, որ մեկ թեստի վաճառքի միջին արժեքը մոտ 10 դոլար է։

Հարցին՝ որակական առումով հայկական թեստերն արդյո՞ք չեն զիջում ներկրվածին, ի՞նչ փորձարկումներ են անցել, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը պատասխանեց. «Երբ համապատասխան գրությունը ստանանք առողջապահության նախարարությունից, փորձարկումների արդյունքները կհրապարակենք։ Ինչ վերաբերում է նեղ լաբորատոր փորձարկումներին, ապա տարբեր փորձարկումների շրջանակներում ստացել ենք 98-100 տոկոս ճշտություն համեմատած ներկրված թեստերի հետ»։

Ինչ վերաբերում է արտահանմանը և դրսի արձագանքին ու համագործակցությանը, նա նշեց, որ իրենք այս ամբողջ ընթացքում համագործակցել են իրենց արտասահմանյան գործընկերների հետ, իսկ այս պահին արտահանման հարցեր ընդհանրապես չեն քննարկում։

«Այն թեստերը, որոնք մենք արտադրում ենք, բավականաչափ երկար սերտեֆիկացիայի և գրանցման փուլ պետք է անցեն։ Այս պահին այդ օրենսդրությունը չի գործում, ենթաօրենսդրական նորմեր են ներդրվում ախտորոշիչ թեստերի մշակման ու սերտեֆիկացիայի համար»,- ասաց Ա. Առաքելյանը։

Հարցին՝ արդյո՞ք հակամարմինների թեստեր ստեղծելու մասին մտածում են, Ա. Առաքելյանն ասաց, որ ներուժ ունեն, բայց այս պահին ավելի կարևոր է  ունենալ ախտորիչ թեստեր։ Նա նշեց, որ իրենք իրականացնում են նաև հետազոտություններ ուղղված հակավիրուսային դեղամիջոցների կամ միացությունների հայտնաբերմանը, որոնք կարող են այս պահին օգտագործվել կորոնավիրուսի բուժման նպատակով։ Ա. Առաքելյանն ընդգծեց, որ այս պահին տեսական բնույթ են կրում, բայց կարող է ինչ-որ պահի անցնել նաև փորձարարական փուլ։

«Հակավիրուսային մեխանիզմների ուսումնասիրության գիտական խումբն է, ղեկավար Հովակիմ Զաքարյանի գլխավորությամբ, իրականացնում գիտական հետազոտություն։ Արդեն կարողացել են իդենտիֆիկացնել մի քանի շատ հետաքրքիր միացություն, որոնք ունեն լավ խնամակցություն վիրուսի սպիտակուցների հետ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այդ միացությունները կկարողանան ճնշել վիրուսի ներթափանցումը բջիջ։ Բայց արդյունքից մինչև կիրառություն դեռ երկար ճանապարհ կա, որն անցած չէ»,- ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը։

Նա ընդգծեց, որ սրանք հիմնարար գիտական հետազոտություններ են, այս պահին չունեն միացություններ կամ դեղամիջոցներ, որոնք կարող են առաջարկել որպես բուժման միջոց։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}