ՀԿԽ-ն գործընկերների և նվիրատուների աջակցությամբ մինչ օրս բաշխել է 22 423 փաթեթ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Քովիդ-19 համավարակի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով արտակարգ դրության առաջին իսկ օրերից աջակցում է առավել խոցելի ընտանիքներին՝ տրամադրելով սննդի և հիգիենիկ պարագաների մեկ ամսվա համար նախատեսված փաթեթ։ Այս մասին տեղեկացնում է Հայկական Կարմիր Խաչ ընկերությունը:
«Հունիս ամսվա ընթացքում Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավորություն ունեցանք աջակցելու Արմավիրի (592) և Լոռու (555) մարզերի բազմազավակ 1147 ընտանիքի։
Մարտի 16-ից մինչ օրս, մեր գործընկերների և նվիրատուների աջակցությամբ բաշխվել է 22 423 փաթեթ»,-նշված է ընկերության ֆեյսբուքյան էջում։