«Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովման մասին» օրենքը Անգլիայի համար խնդրահարույց է
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը Չինաստանի կողմից «Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովման մասին» օրենքի ընդունումն անվանել է չին-բրիտանական համատեղ հռչակագրի դրույթների ակնհայտ և կոպիտ խախտում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Օրենքի հրապարակումցի հետո մենք ուշադիր ուսումնասիրեցինք դրա բովանդակությունը։ Ըստ այդ օրենքի՝ Հոնկոնգի ինքնավարությունը հստակ խախտվում է և անմիջական սպառնալիք է ստեղծվում այնտեղի ժողովրդի ազատությունների համար, և, ես վախենում եմ, որ այն հստակ և կոպիտ կերպով խախտում է Միացյալ Թագավորության և Չինաստանի միջև կնքված համաձայնագիրը»,- ասել է Ռաաբը:
Նա նաև խոստացել է հետագայում խոսել այն գործողությունների մասին, որոնք Մեծ Բրիտանիան կիրականացնի արտասահմանյան գործընկերների հետ միասին:
Ավելի վաղ Ռաաբը հայտարարել էր, որ եթե հաստատվի ազգային անվտանգության մասին օրինագիծը, Հոնկոնգում բնակվող բրիտանացի սեփականատերերը կկարողանան պարզեցված ընթացակարգով ձեռք բերել Բրիտանիայի քաղաքացիություն:
Այժմ ՉԺՀ-ի այս հատուկ վարչական շրջանի տարածքում բնակվում է 315 հազար հոգի, որ ունի բրիտանական անձնագիր: 1997 թ.-ին Չինաստան տեղափոխվելուց առաջ ծնված գրեթե 3 միլիոն հոնկոնգցիներ հնարավորություն ունեն ձեռք բերել անձնագիր, որը թույլ է տալիս քաղաքացիներին այցելել Մեծ Բրիտանիա և մնալ այնտեղ մինչև վեց ամիս: