Իրավունք 15:00 01/07/2020 Հայաստան

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալն ասելու բան ունի, բայց չի հիշում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» դատավարությունը։  Այսօր հարցաքննվեց այս գործից անջատված մասով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանը, որը դատարան էր հրավիրվել պաշտպանական կողմի միջնորդությամբ։

Նա նշեց, որ 10 օրից ավելի է եղել գնդում, սակայն մանրամասնություններ չի հիշում։ Գ.Հովակիմյանը հարցերին հիմնականում պատասխանում էր, որ չի հիշում։

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը, դիմելով փաստաբան Տիգրան Եգորյանին, ասաց, որ անհրաժեշտ էր նախքան վկային դատարան կանչելը փաստաբանական հարցում իրականացնել, պարզելու` արդյոք նոր ասելիք ունի նա, թե՝ չունի։

Տ. Եգորյանն արձագանքեց, որ կատարել է ու ասելու բան ունի վկան։ Դատավորի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չի ասում, պաշտպանը պատասխանեց, որ երևի չի հիշում։

Ամբաստանյալներից Արմեն Բիլյանը հարց ուղղեց, թե «արդյո՞ք ես ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ կապ ունեմ», Գ. Հովակիմյանն ասաց. «Սաղս էլ գիտենք, որ կապ չունի»։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցերին՝ գնդի տարածք մուտք գործելուց առաջ անձանցից  ո՞ւմ եք ճանաչել, Արմեն Բիլյանին ճանաչե՞լ եք, մինչև գունդի վրա հարձակվելն այդ մասին իմացե՞լ եք, նա հրաժարվեց պատասխանել։

Դատախազի հարցին՝ «այստեղ հարց հնչեց, թե արդյոք Արմեն Բիլյանին զենքով տեսել եք, թե ոչ, պատասխանեցիք՝ ոչ, այսինքն խոսքը 15 օրերի՞ն է վերաբերում, թե՞ կոնկրետ ինչ-որ իրավիճակին», Գ.Հովակիմյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե ինչ օրերին է, էն գիտեմ, որ իմ  ախպերն արդար է,  իմ ախպերը տենց բան չի արել, դա այդպես է։ Ձեր հարցերին էլ հրաժարվում եմ պատասխանել։  Նույն հարցերն են։ Պռոստը ձգձգում եք, չգիտեմ ինչ եք անում»։

Դատախազն ասաց. «Հնչեցված հարցերի մեծ մասին ամբաստանյալը պատասխանում է, թե չի հիշում, սակայն այն հարցերում, որոնցում հնչում է Արմեն Բիլյան անունը, պատասխանում է՝ ոչ։ Ինչպե՞ս է ստացվում, որ գործի վերաբերյալ հետաքրքրող հարցերը՝ գունդ մտնելու, որոշակի գործողություններ իրականացնելու, ականատես լինելու հանգամանքներին պատասխանում եք չեմ հիշում, երբ կոնկրետ հարցը վերաբերվում է Արմեն Բիլյանին, ասում եք, ոչ»։  

Փաստաբան Տիգրան Եգորյանն առարկեց ՝ ասելով, որ մարդը չի կարող պատասխանել այն հարցին, թե իր գլխում ինչ է տեղի ունենում, որի արդյունքում մի բան հիշում է, մի բան ոչ։

Այնուհետև դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր սանկցիա կիրառեց ամբաստանյալ Արմեն Բիլյանի նկատմամբ՝  նրան հինգ ժամով հեռացնելով դատարանի դահլիճից դատավարության մասնակցի նկատմամբ անհագալից վերաբերմունք դրսևորելու համար։

Ամբաստանյալը և փաստաբանն ուզում էին հասկանալ, թե ինչ է արել, դատավորն ասաց, որ ինքը լսել է, թե ինչ է ասել և չի ուզում կրկնել։

«Դատարանը պարտավոր չէ ձեր վարքագիծը տասնյակ նիստեր «յոլա» տանել»,- ասաց դատավոր Մակյանը։

Բիլյանի պաշտպանի միջնորդությունը՝ թույլ տալ նրան վերադառնալ դատարան, դատարանը բավարարվեց։

Նշենք, որ պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրը` 2016 թ. հուլիսի 17-ին, վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել էր օգոստոսի 13-ին  հիվանդանոցում:  Դատարանում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝  Էդվարդ Գրիգորյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:04
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
07:58
Ապրիլի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում արտասահմանյան գործակալների մասին օրինագծի դեմ ցույց անողներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
22:22
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույններն ու շնորհակալությունն էին փոխանցում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այսօր ես իսկապես բավարարված եմ այս միջոցառումով. Աննա Հակոբյանը՝ 1 մլն դրամ տոմսի արժեքով ընթրիքի մասին
«Ինչքան շատ կին կարողանա բարիք ստեղծել, այնքան մեր պետությունը կուժեղանա, այնքան մեր խաղաղությունը մոտ կլինի, իսկ լինելուց հետո երկարատև կլինի»։
Աղբյուր` Panorama.am
21:33
Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին
Ալեն Սիմոնյանը ապրիլի 12-ին կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
21:10
Գյուղատնտեսությունն արդեն կործանված է, չկա, սա արդեն վերջին շտրիխներն են. Աշոտ Հարությունյան
2024թ-ին Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերությունը դուրս է եկել և, ըստ կառավարության, ապահովագրական...
Աղբյուր` Panorama.am
20:45
Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի մոտ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ընդունման դեմ բողքի ցույց է ընթանում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:31
Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
20:18
Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:04
Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ, նա Երևանի քննչականում է․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վերջապես Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի, տվյալ դեպքում՝ ինձ հետ։ Նա Երևանի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:37
133 խեցգետին ողջ վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության «Սևան ազգային պարկ»...
Աղբյուր` Panorama.am
19:23
Վայոց ձորի մարզի լեռներում ուղեկցորդը տեսանկարահանել է արջին ու երեք քոթոթներին
Լուսանկարիչ, ուղեկցորդ՝ Գոռ Խալաֆյանն իր  էջում հրապարակել է տեսանյութ, որն արվել է Վայոց ձորի լեռներում։ Տեսանյութում մայր արջը խաղում է...
Աղբյուր` Panorama.am
18:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա- Վարշավյան փողոց խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:43
«Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած թանկարժեք ընթրիքը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ Oragir.News-ը  հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ցանկացած սցենարի դեպքում տեսնում եմ վատ հետևանքներ Հայաստանի համար. Մանրամասներ՝ Իսրայելից
Երեկ գիշեր Իրանի կողմից Իսրայելի դեմ գործողության հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պետահ-Տիկվայի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա․ Ռուբեն Մելիքյանը՝ Սամվել Վարդանյանի ձերբակալության մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ...
Աղբյուր` Panorama.am
18:16
ՔՊ-ական պատգամվորի հետ կապված միջադեպի մասնակցին ոստիկանություն են տարել
ՔՊ-ական պատգամավորի Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ոստիկաններ են այցելել։ Այդ մասին տեղեկանում ենք նրա...
Աղբյուր` Panorama.am
18:12
4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում
Ապրիլի 15-ին Թուրքիայի հարավ-արևմյան հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով  Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայաստանը ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում «Freedom House»-ը. Արթուր Հովհաննիսյան
«Ամենայն հարգանքով «Freedom House»-ի մեր գործընկերների նկատմամբ, բայց Հայաստանը  ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին. Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ցեղասպանության զոհերի անունների հրապարկման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողները
Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության  նախարարությունը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ատրճանակի սպառնալիքով վերցրել էր գարեջուրն ու ծխախոտը և հեռացել
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն երեկ ուշ երեկոյան  զանգել է Քաջազնունու փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը և...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ես չեմ պատասխանել իր հարվածներին. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից
Ընդամենը իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականը փորձեցի արտահայտել իր թիմի գործունեությանը՝ վերբալ մակարդակում։ Այս մասին 24News-ի...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փաստաբան. Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով  հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ավանի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին
Ապրիլի 09-ին՝ ժամը 08։09-ին, Արագածոտնի մարզի Ավան բնակավայրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}